Երեխայի մեջ առաջին հերթին պետք է զարգացնել հետաքրքրությունը գեղեցիկի նկատմամբ, ծնողների որոշ մասը առօրյա հոգսերի թոհուբոհում ուղղակի մոռանում են այդ մասին, համարելով, որ այդ հարցը առաջնահերթ պրիորիտետ չունի ու շրջապատը կամ դպրոցը այդ հարցը նորմալ մակարդակի վրա կպահեն, սակայն բոլորս ենք տեսնում թե դա ինչի է բերում...
օրինակ բերեմ ինձ - 10 տարեկանում (1993) ես իմ խնայողություններով գնեցի Մոցարտի և Բեթհովենի կասետները, ու դրանով շատ զարմացրի ծնողներիս, որովհետև նրանք բոլորովին չէին սպասում, որ այդքան ժամանակ հավաքած գումարս այդ կերպ կծախսեմ, իսկ հիմա, հեռվից դրան նայելով հասկանում եմ, որ նրանք երկար ժամանակի ընթացքում, զգուշորեն, բայց հետևողականորեն իմ մեջ ներարկել են այդ ընտրությունս, այնպես որ հիմնականում ամեն ինչ գալիս է հիմքից...
Էջանիշներ