Մեջբերում BusinessMen-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքով վստահել նշանակում է ոչ թե հավատալ տվյալ անձի ամեն խոսքին կամ քայլին, այլ հավատալ, որ նա քո լավն է ուզում, քեզ երջանիկ է ուզում տեսնել, բայց դա չի նշանակում որ ամեն խոսքին ու քայլին պետք է հավատալ…
Այսինքն հետևություն, ընդհանուր առմամբ, վստահել չի նշանակում հավատալ…
Համաձայն եմ։ Կա նաև մեկ այլ բացատրություն։ Վստահելը ավելի գիտակից վերաբերմունք է, մինչդեռ հավատալը՝ զգացմունքային։ Վստահության ժամանակ դու որոշակի վերլուծության արդյունքում գալիս ես եզրակացության, իսկ հավատալը ավելի շուտ վերաբերմունքի նշան է։ Վերածեք նույն գոյականները բայերի, կտեսնենք։,

Ես վստահ եմ, որ...
Ես հավատում եմ, որ...

տարբերություն կա, չէ՞