Ես պատրաստում եմ չուչխել (ընկույզով սուջուխ) հետևյալ ձևով:
Մոտ 40սմ երկարությամբ 10 շարանի համար - 1բ. ալյուրը 2ճ.գդ. շաքարավազի հետ լավ խառնում եմ, որ ստացվի համասեռ մասսա, վրան ավելացնում եմ 1բ. ջուր, խառնում, եթե գնդիկներ կան՝ անց եմ կացնում մաղով, վրան ավելացնում եմ 4բ մուրաբայի հյութը (ցանկալի ա խաղողի, բայց փորձել եմ նաև տանձի, ծիրանի, գիլասի, նույնիսկ վերջերս ոչ թե մուրաբայով, այլ հենց ծիրանի հյութով պատրաստեցի), խառնում եմ այնքան ժամանակ, մինչև համասեռ խառնուրդ ստացվի, հետո էդ ամենը թույլ կրակի վրա անընդհատ խառնելուվ եփում եմ այնքան ժամանակ, մինչև թանձրանա, կրակի վրայից վերցնում եմ, ավելացնում եմ 2թ.գդ կրախմալ (հայերեն չգտա բառը), մի պտղունց դարչին (եթե դարչինը շատ լինի դառը համ կտա) ու վանիլ: Նորից դնում եմ կրակին, անընդհատ խառնելով այնքան, մինչև գդալի վրայից ծոր տալուց խառնուրդը կտրտվելով թափվի, բայց ոչ գունդ-գունդ:
Շարանը մտցնում եմ խառնուրդի մեջ, հանում ու կախում, որ չորանա

:
Բարի ախորժակ

Էջանիշներ