Բարև բոլոր գուրմաններին: Ես ուզում եմ հունական քաղցրավենիք պատրաստել, բայց կերակրի գլյուկոզա չունեմ , Այն մեղրի նման կպչուն է , բայց անգույն : Կարող է իմանաք որտեղ են այն վաճառու՞մ:
Բարև բոլոր գուրմաններին: Ես ուզում եմ հունական քաղցրավենիք պատրաստել, բայց կերակրի գլյուկոզա չունեմ , Այն մեղրի նման կպչուն է , բայց անգույն : Կարող է իմանաք որտեղ են այն վաճառու՞մ:
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Մեղրի նման, կպչուն ու անգույն բանը մաթն է, առաջին անգամ եմ լսում, որ դրան կերակրի գլյուկոզա անվանեն Ճիշտա գլյուկոզա պարունակում է, բայց ավելի շատ չէ, քան ֆրուկտոզ, դեքստրին ու օսլա: Ինչևէ, մաթը վաճառում են մեծ տակառներով: Այդքանը հազիվ պետք գա, դրա համար ավելի լավա ինչ-որ հրուշակեղենի արտադրամասի դիմեք ու խնդրեք ձեզ մի լիտրի չափով տան:
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 12.11.2009, 19:10:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
իսկ ով կարողանա ընկույզով սուջուխի լավ բաղադրատոմս առաջարկի նրան շնորհակալ կլինեմ :
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
չգիտեմ, ով ոնցա անվանում,գործարանը որտեղ արտադրական պրակտիկայի էինք գնացել, աշխատողները լրիվ ուրիշ անուն էին տվել ու թյուրիմացության մեջ գցել, քիչ էր մնում դրա պատճառով դուրս մնայինք բայց դա հստակ հայերեն անուն ունի՝ մաթ, ռուսերեն գրականության մեջ էլ կոչվումա патка կամ патока
Դա հակաբյուրեղացնող նյութա, եթե չես գտնում տվյալ քաղցրավենիքի մեջ օգտագործելու համար, կարող ես այլ հակաբյուրեղացնող բան լցնել, ոչ մի տարբերություն, մեկա դա ոչ մի համային բան չի պարունակում, թույլ քաղցրություն միայն
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Շնորհակալություն թեման բացելու համար։ Շատ օգտակար բաներ իմացա
mkofranc (13.11.2009)
Իսկ ընկույզով սուջուխի լավ բաղադրատոմս ով գիտի՞
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Ես պատրաստում եմ չուչխել (ընկույզով սուջուխ) հետևյալ ձևով:
Մոտ 40սմ երկարությամբ 10 շարանի համար - 1բ. ալյուրը 2ճ.գդ. շաքարավազի հետ լավ խառնում եմ, որ ստացվի համասեռ մասսա, վրան ավելացնում եմ 1բ. ջուր, խառնում, եթե գնդիկներ կան՝ անց եմ կացնում մաղով, վրան ավելացնում եմ 4բ մուրաբայի հյութը (ցանկալի ա խաղողի, բայց փորձել եմ նաև տանձի, ծիրանի, գիլասի, նույնիսկ վերջերս ոչ թե մուրաբայով, այլ հենց ծիրանի հյութով պատրաստեցի), խառնում եմ այնքան ժամանակ, մինչև համասեռ խառնուրդ ստացվի, հետո էդ ամենը թույլ կրակի վրա անընդհատ խառնելուվ եփում եմ այնքան ժամանակ, մինչև թանձրանա, կրակի վրայից վերցնում եմ, ավելացնում եմ 2թ.գդ կրախմալ (հայերեն չգտա բառը), մի պտղունց դարչին (եթե դարչինը շատ լինի դառը համ կտա) ու վանիլ: Նորից դնում եմ կրակին, անընդհատ խառնելով այնքան, մինչև գդալի վրայից ծոր տալուց խառնուրդը կտրտվելով թափվի, բայց ոչ գունդ-գունդ:
Շարանը մտցնում եմ խառնուրդի մեջ, հանում ու կախում, որ չորանա :
Բարի ախորժակ
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Շատ շնորհակալ եմ , կարծում եմ <<կրախմալը օսլան է>>
Ես այդ սուջուխի բաղադրատոմս էի կարդացել ինտեռնետում ուր խաղողի հյութը մշակում են հողով, բայց ես այդպես չեմ կարող , հողով մշակել ու ուտելը իմ բանը չէ:
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Կաթիլ (13.11.2009)
վայ, ինչ ամոթ ա, օսլա բառի գոյության մասին լրիվ մոռացել էի
հողով մշակման մասին չէի լսել
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 15.11.2009, 14:51:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Կաթիլ (15.11.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ