Մոդերատորական։Վերջին տասնվեց գրառումները տեղափոխվել են «Ճաշատեսակների բաղադրատոմսեր»։ Նոր բացված «Օգտակար խորհուրդներ« թեման միացվում է այս թեմային։
Մոդերատորական։Վերջին տասնվեց գրառումները տեղափոխվել են «Ճաշատեսակների բաղադրատոմսեր»։ Նոր բացված «Օգտակար խորհուրդներ« թեման միացվում է այս թեմային։
Վերջին խմբագրող՝ ivy: 14.11.2008, 12:23:
երբ ապուր եք պատրաստում ու չեք ցանկանում օտար համ ու հոտ, մի փոքր գազար եք ավելացնում ամբողջական տեսքով,որպեսզի հեշտությամբ առանզնացնեք...
Օգտակար խորհուրդներ մթերքը լավ պահպանելու մասին
Միրգը սառնարան դնելուց առաջ լավ լվացեք և չորացրեք:
Կանաչին սառնարան դնելուց առաջ մի լվացրեք և փաթաթեք թերթով:
Կաթը և հյութերը սառնարան դրեք ամուր փակվող ամաններով:
Միսը սառնարանում ավելի լավ է պահեք խոշոր կտորներով և ոչ թե կտրատված:
Կարագը սառնարան դրեք փակ ամանով, քանի որ այն շատ զգայուն է հոտերի նկատմամբ:
Պանիրը նույնպես սառնարան դրեք փակ վիճակում:
Վերջին խմբագրող՝ ivy: 17.11.2008, 12:58:
Ես ոչինչ չեմ ուզում...
Լուսաբեր (04.03.2009)
Թխվածքների մասին
Հացն ու թխվածքը չի կարելի նույն ամանում պահել: Դրանից թխվածքը խոնավանում է:
Եթե թխվածքը չորացել է, կարելի է թարմացնել նույն ամանի մեջ մի կտոր հաց տեղավորելով:
Տորթի խմորը ալյումինե ամանի մեջ մի հարեք, որպեսզի գույնը չմգանա:
Շերտավոր խմորի եզրերին ձու քսել չի կարելի: Եփելուց այն չորանում է և խմորը չի բարձրանում:
Որպեսզի թխվածքը վառ դեղին գույն ունենա, հարկավոր է դեղնուցը նախորոք հարել մի պտղունց աղով, մի քանի ժամ թողնել սառնարանի մեջ, հետո օգտագործել:
Չամիչով կաչկանդակը ավելի համեղ կլինի, եթե չամիչը նախապես թրջեք կոնյակի մեջ:
Ոչ պինդ հունցած խմորը կպնում է ձեռքերին, բայց այն լավ է գրտնակվում սառը ջրով լցված շշով:
Կեքսի խմորը թեթև և փքուն կստացվի, եթե այն խառնեք փայտե լայն գդալով:
Թթխմորով թխվածքներ պատրաստելիս խմորի մեջ մի քիչ օղի ավելացրեք, որպեսզի բլիթները շատ յուղ չներծծեն:
Ընկույզի միջուկը խմորեղենի համար օգտագործելիս թեթևակի բովեք. հաճելի համ կստանա:
Ես ոչինչ չեմ ուզում...
Որպեսզի աղը խոնավություն չներծծի, աղամանի մեջ մի քանի բրնձի հատիկ լցրեք:
Եփած բանջարեղենը չի կարելի երկար թողնել ջրի մեջ, որովհետեվ դրանք կորցնում են իրենց համը: Սակայն ծաղկակաղամբը բացառություն է. եփվելուց հետո մի քանի րոպե ջրի մեջ թողնելու դեպքում այն ավելի համեղ կստացվի:
Տապակելիս կարտոֆիլն ավելի լավ կկարմրի, եթե նախապես այն թաթախեք քիչ քանակությամբ ալյուրի մեջ:
Ես ոչինչ չեմ ուզում...
Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
Հրանտ Մաթևոսյան
comet (05.03.2009)
Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
Հրանտ Մաթևոսյան
Իսկ ես գլազուր պատրաստելիս միշտ 1 թեյի գդալ մեղր եմ ավելացնում :-)
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
բարև ձեզ,
որևիցե մեկը կարող է գիտի այն խմորի բաղադրատոմսը, որով պատրաստված են ներկայումս վաճառքում գտնվող համարյա բոլոր խմորեղենները, որոնց թվում են մարսը, սնիկերսը և շատ այլ խմորեղեններ՝ թեթև շականակագույն և փափուկ շերտեր են, կարծում եմ մեղր ել կա մեջը բոլորին նախապես շնորհակալություն
դե շոկոլադի խմորը չէ, բայց թխվածքների բաղադրատոմսը (պարտադիր չէ մարս կամ սնիկերս, վաճառքում խմորեղենների մեծ մասը այդ խմորից շերտեր են) երկար ժամանակ փնտրում եմ: շատ փափուկ խմոր է: և շատ համով, ափսոս որ չգիտեմ թե ինչպես պատրաստել
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ