Հոլանդիա վերադառնալուց շատ եմ կարոտում ժենգյալով հացին: Ո՞վ ա ինքը ժենգյալովը պատրաստել, դժվա՞ր ա, բաղադրատոմս կիսվելու չունե՞ք: Հետաքրքիր է, որո՞նք են ժենգյալովի յոթ բույսերը: Իհարկե, լսել եմ որ ինչ-որ խորհրդավոր բույս է պետք, որը միայն Ղարաբաղում է աճում: Բայց միևնույն է, համոզված եմ, որ պիտի հնարավոր լինի պատրաստել առանց էս էքսքլյուզիվ բույսի:
Նարե (24.05.2010)
Ինքս պատրաստել չգիտեմ, բայց գիտեմ, որ Հոլանդիայում ապրող հարազատներս առանց Հայաստանից բույսեր ստանալու այդտեղ կարողանում են պատրաստել ու բույսերն էլ հավաքում են հենց Հոլլանդիայում: Բաղադրատոմսը կարծում եմ մյուս անդամները կկարողանան ասել:
Հ.Գ. պատահաբար շնորհակալության կոճակը սեղմեցի:
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Lanterfant (24.05.2010)
Ժողովուրդ ջան, խելփ, ամանօրյա խոզի բուդի բաղադրատոմս եմ ուզում, բայց դասական տարբերակը, ո՞վ կարա աջակցի , մենակ խնդրում եմ, ամենայն մանրամասնությամբ: համեկ էլ նշեմ, որ բուդը կլինի մի 4-4.5 կգ, ասում են դա էլ նշանակություն ունի:
Երկիրը կլորա, ինքն էլ փոքր
Ճիշտն ասած` չգիտեմ, թե դասական տարբերակը որն ա, բայց կարող եմ ասել, թե պապաս ոնց ա սարքում: Միգուցե դասական տարբերակը չի, բայց մեկ էլ տեսար` մեկին պետք եկավ:
Համ էլ ասեմ, որ Նոր Տարուց ամենաշատը պապայիս սարքած խոզի բուդն եմ սիրում:
Ուրեմն բուդը պետք ա դնել ջրով լի ամանի մեջ ու աղ լցնել (4-5 կգ-ին մի 4-5 ճաշի գդալ): Մի օր էդպես պիտի մնա: Դանակով պետք ա ծակել մի քանի հատ, որ արյունը միջից դուրս գա: Հետո պետք ա խաշել բուդը: Չնայած պապան մի տարի առանց խաշելու միանգամից ջեռոցում եփեց, բայց երևի խաշելով ավելի լավ ա ստացվում, որովհետև էս տարի էլ ա խաշելու: Էլի աղ ենք գցում ջրի մեջ, պապան ասեց` էս տարի գլուխ սոխ էլ կգցի ջրի մեջ, որ մի քիչ համը տա, բայց ոչ մի անգամ տենց չի արել, նենց որ չեմ երաշխավորում, որ լավ կլինի: Բայց չասեց, թե քանի ժամ ա պետք խաշել, ասում ա` մսից ա կախված, էնքան ենք խաշում, մինչև եփի
:
Հետո ճզմում ենք սխտորը, ավելացնում ենք մանրացրած գազար (պարտադիր չի), սև և կարմիր պղպեղներ: Դանակով անցքեր ենք անում բդի վրա ու խառնուրդը խցկում ենք բդի մեջ:
Հետո վերցնում ենք թթվասեր, սև և կարմիր պղպեղներ, խառնում ենք իրար ու բուդը ամբողջովին պատում ենք էս խառնուրդով: Փաթաթում ենք ֆոլգայով ու եփում ենք ջեռոցում 4-5 ժամ (քանի կգ կշռում ա բուդը, էնքան ժամ էլ եփում ենք ջեռոցում):
Բարի ախորժակ:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Թթված կաթով ինչ որ բան կարելի է անել?:Շատ հաճախ եմ թափում սառնարանում մոռացված կաթը ,որ համարյա չի թթվել,բայց խմել էլ չի լինում:
Մեկ էլ соковыжималка-ով հյութ ստանալուց մրգից ահագին թափոն ենք ստանում,ինչ որ տեղ կարելի է օգտագործել?(ասենք դեմքի կրեմ ստանալու համար):
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Էսպիսի մի հարց. բրինձով ի՞նչ կառաջարկեք սարքել: Մի տուփ բրինձ ունեմ, որը պիտի երկու շաբաթում վերջացնեմ: Հոգնել եմ կաթնովից ու բրինձ-պոմիդորով փլավից:
Վերջին խմբագրող՝ Մինա: 19.09.2011, 02:27:
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Գազարով, կուկուրուզով բրինձԸնտեղ էլի խառը բաներ կան մեջը
Հետաքրքրի ասա, կամ իմպրովիզի
![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Բրինձ+հավի միս+սոխ+գազար![]()
Լուսաբեր (19.09.2011)
Բրինձ + քըրի =![]()
I may be paranoid but no android!
Վայ, ինչպե՞ս կարելի է![]()
Մինա ջան, թթված կաթը, կամ պարզապես ժամկետն անց կաթը եփում ես ու ստանում կաթնաշոռի պես զանգված, եփվելուց ջուրը կառանձնանա ու կմնա էտ պինդ զնգվածը, դա կարելիա քամել ըստ ճաշակի ու ուտել: Քաղցր, համով բանա լինում: Իմ տղուկի սիրելի ուտեստներիցա, ես դիտավորյալ կաթը պահում ու նման բան եմ պատրաստում իր համար, փոքրիկ բալիկների համար հենց էտպես էլ խորհուրդա տրվում/6 ամսեկանից սկսած/, մանավանդ եթե կովի կաթ չեն սիրում:![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
ժող ջան, մի տեսակ սիրտս ուզումա պատրաստելու դեռ դա քիչ է ուզում եմ ղափամա փորձել
... մանրամասն բաղադրատոմս չգտա.. ձեզնից ով է պատրաստել ու կկիսվի իմ հետ նրբություններով
նախապես շնորհակալ եմ
Մենք շատ ձևեր ենք փորձել, ես կգրեմ այն մեկը,որը հատկապես հաջող է ստացվել:
Բրինձը նախապես խաշել , չրեղենը ձեթում տապակել, ավելացնել մեղր, չրերի հետ կարելի է տապակել նաև ընկույց պնդուկ մի խոսքով ըստ ճաշակիու այդ ամենը խառնելով խաշած բրնձին լցնել նախօրոք ներսը մաքրած դդումի մեջ, փակել բերանը ու դնել ջեռոց մինչև պատրաստ լինելը:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Lianik (06.01.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ