User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Էջ 64 64-ից ԱռաջինԱռաջին ... 14546061626364
Ցույց են տրվում 946 համարից մինչև 955 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

  1. #946
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ տեսանյութ է:
    Ուշադրություն դարձրեք, թե տեսանյութի առաջին մասում ինչ է ասվում լեզվի նշանակության և ազդեցության մասին: Եվ այն մասին, թե գերտերությունները իրենց ենթակա տարածաշրջաններում ինչ լեզվային քաղաքականություն են վարում և ինչ նպատակով.... ու այդ ամենից հետո փորձում է համոզել, որ ոչ մի ետին մտադրություն չկա օտարալեզու դպրոցների բացման հարցում... ինքն իրեն հակասում է....
    Շատ լավն էր: Էդ տղեն լրիվ բաց տեքստով ասում էր: Իսկ էն կինը լավ տեղը դրեց:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (08.10.2011), Tig (20.07.2011)

  3. #947
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օտարալեզու դպրոցների դեմ շարժումը կփոխակերպվի ավելի լայն շարժման

    Կիրակի օրը Լոռու մարզի անտառներից մեկում տեղի ունեցավ օտարալեզու դպրոցների դեմ շարժման նախաձեռնող խմբի ընդլայնված կազմով արտագնա հավաք-մտագրոհը: Նախաձեռնության անդամների խոսքով` այն միտված էր անցած տարվա ընթացքում հասարակական գործընթացների կիզակետում գտնված ամենաակտիվ շարժումներից մեկը վերակենդանացնել և փոխակերպել այլ` ավելի ընդարձակ ու համընդգրկուն շարժման, որի ուշադրության կենտրոնում կշարունակի մնալ օտարալեզու դպրոցների հիմնահարցը, սակայն դրան կգումարվեն նաև բազմաթիվ այլ խնդիրներ:

    Ըստ նախաձեռնության անդամ Էդգար Առաքելյանի` հենց այդ խնդիրների չլուծվածության պատճառով է, որ առհասարակ հնարավոր եղավ հրապարակ բերել և առաջ մղել օտարալեզու դպրոցների գաղափարը: «Եթե մի բառով ձևակերպենք` դա հայերենի թույլ, լքված վիճակն է, որը գրեթե ամենուրեք է: Մենք այսօր գործ ունենք չկայացած, թույլ ազգային դպրոցի հետ, որտեղ դասավանդումը հայոց լեզվով է, ինչն էլ հիմք է տալիս բազմաթիվ օտարամոլների և պարզապես լավ, որակյալ կրթության մասին երազող ծնողների որպես ելք մատնանշել ռուսական կամ անգլիական դպրոցների բացումը: Մինչդեռ լեզուն չէ, որ այդ իրավիճակն է ծնել, այլ որակյալ, այդ թվում` միջազգային, ծրագրերի, մեթոդների, կադրերի, ինչպես նաև պատշաճ ֆինանսավորման և կառավարման մակարդակի բացակայությունը»:

    Բացի այդ, ըստ Առաքելյանի, չափազանց անմխիթար վիճակում ենք գտնվում համաշխարհային գեղարվեստական, գիտական և այլ գրականությունը հայերեն լեզվով թարգմանելու առումով: Բազմաթիվ անելիքներ կան նաև զանազան էլեկտրոնային միջավայրերում (համակարգիչային ծրագրեր, կայքեր, բջջային հեռախոսներ, բառարաններ, հանրագիտարաններ և այլ պաշարներ) հայերենի ներկայությունը ապահովելու, ապա նաև` այդ ներկայության մասին հասարակությանը իրազեկելու և հայալեզու բովանդակությունն ու այլ գործիքները քարոզելու առումով:

    Խնդիրների հաջորդ կարևոր խումբը, որ հավաքի ժամանակ քննարկել են նախաձեռնության անդամները, տարբեր ոլորտներում (լրատվամիջոցներ, եթեր, գովազդ, ցուցանակներ, պետական գրագրություն, բիզնես նամակագրություն և այլն) հայերենի դիրքերի պաշտպանությունն է, մի բան, որը Լեզվի պետական տեսչության գործառույթների շրջանակում է, սակայն շատ թերի է կատարվում:

    Հավաքի մասնակիցները համաձայնության են եկել առաջիկայում կազմակերպել մեծ համաժողով, որտեղ կհռչակվի նոր շարժման ստեղծումը և կուրվագծվեն այն վեկտորները, որոնցով այն առաջնորդվելու է: Մինչ այդ կգործեն աշխատանքային խմբեր, որոնք լրջորեն կնախապատրաստեն համաժողովը, կմշակեն ապագա շարժման հայեցակարգը ու անվանումը, համաժողովի օրակարգն ու կհրավիրեն մասնակիցներին:

    Նշենք, որ նախաձեռնության հիմնական կորիզից բացի, հավաքին մասնակցում էին նաև շարժմանը հարող, սակայն մինչ այժմ այլ քաղաքացիական նախաձեռնություններում գլխավոր դերակատարում ստանձնած անձինք` ճարտարապետներ Սարհատ Պետրոսյանն ու Արսեն Կարապետյանը` քաղաքաշինական նախաձեռնություններից (Կինո Մոսկվայի ամառային դահլիճ, Հանրապետության հրապարակ և այլն), Արթուր Ավթանդիլյանը, Օլյա Ազատյանն ու Վահրամ Սողոմոնյանը` «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» և Թեղուտի պաշտպանության խմբերից, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Դավիթ Սանասարյանը:

    Նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Կարապետյանի տրամադրած լուսանկարները կարող եք դիտել այստեղ:

    Աղբյուր՝ 1in.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.08.2011), Chuk (29.08.2011), Rammstein (29.08.2011)

  5. #948
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կապանում բացվեց ռուսական դպրոց

    Կապանում կուսանեն նաեւ մայրաքաղաքի երեխաները
    ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համաձայնությամբ գալիք ուսումնական տարվանից Կապանում կգործի ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա: Այս մասին դեռեւս հունիսի 29-ին Սյունիք կատարած այցի ժամանակ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ստորագրել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ու Սյունիքի մարզպետարանի միջեւ համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն:
    Նորաբաց գիմնազիայի 1-4-րդ դասարաններում սովորող աշակերտները ռուսաց լեզուն կուսումնասիրեն խորացված ուսուցմամբ, իսկ 5-րդ դասարանից ռուսախոս աշակերտների համար, օրենքով սահմանված կարգով, կբացվեն համապատասխան դասարաններ:
    Կապանի ռուսական գիմնազիայի համար տրամադրվել է քաղաքի թիվ 13 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը, որտեղ ներկայում ընթանում են նորոգման աշխատանքներ: Այդ պատճառով էլ հնարավոր է գիմնազիայում դասերը մեկնարկեն ոչ թե սեպտեմբերի 1-ից, այլ մի փոքր ուշացումով` սեպտեմբերի 15-ից:
    Ինչպես շինաշխատանքները, այնպես էլ դպրոցի կահավորումը գույքով, համակարգչային տեխնիկայով եւ մնացած այլ պարագաներով կատարվելու է դեսպանատան տրամադրած միջոցներով:
    Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը հավաստաիցնում է, որ կադրերի խնդիր չկա, դրանք կհամալրվեն տեղացի մասնագետներով: Իսկ ռուսական գիմնազիայում, որը նորություն է ոչ միայն Սյունիքում, այլեւ հանրապետությունում, սովորելու համար արդեն ստացվել է 25 դիմում հանրապետության տարբեր վայրերից` այդ թվում նաեւ մայրաքաղաքից:

    Գոհար Իսախանյան, Կապան

    Աղբյուր` lragir.am

    հ.գ. սա դեռ սկիզբն է
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (30.08.2011)

  7. #949
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    փաստորեն երկրորդ ճակատն ա բացվում....

    ԱՊՀ երկրների երիտասարդական միությունը շնորհակալական ուղերձ է հղել` Հայաստանում` ռուսերեն լեզվի օրերի առթիվ


    ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհուրդը շնորհակալական ուղերձ է հղել Հայաստանում` ռուսերեն լեզվի օրերի առթիվ, որը համախմբած էր մի ընդհանուր կարգախոսով.”Ապագայի հետ մենք միավորվածենք ռուսերեն լեզվով “: Այն նվիրված էր ԱՊՀ –ի ստեղծման 20 ամյակին:ՈՒղերձում մասնավորապես նշվում է , որ նույնիսկ այսօր` ԽՍՀՄ-ի փլուզումից 20 տարի անց, ռուսերենը, հանդիսանալով միջպետական շփման լեզու, շարունակում է միավորել մարդկանց հետխորհրդային տարածաշրջանում:“Համաշխարհային լեզուների և մասնավորապես ռուսերենի իմացությունը հանդիսանում է աշխարհի մշակութային բազմազանության զարգացման, ազգային մշակույթների հավասարակշռված փոխազդեցության հիմքը`ազգերի, երկրների և մարդկանց փոխադարձ համբերության, վստահության և համագործակցության մթնոլորտում: Ներկայիս պատմական ժամանակաշրջանում շատ տեղին են ռուսերենի մասին ասված խոսքերը. “Ռուսաց լեզուն, որպես մեծ և հզոր լեզու, հայրենիքի ճակատագրի որոշման պահին դարձել էր հույս ու ապավեն”: Այս խոսքերը ոչ միայն չեն կորցրել իրենց իմաստը, այլ լիովին համապատասխանում են երկրի առաջնային խնդիրներին, ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Այս ամենը վկայում է այն մասին, որ ռուսերեն լեզուն “ընդհատակ” չէ, որտեղից այն պետք է դուրս բերել, այլ աստիճանաբար վերադառնում է այն կարգավիճակին, որը զբաղեցնում էր ոչ շատ վաղ անցյալում: Եվ այն , որ ռուսերենը նորից հետաքրքրում է հայ ժյողովրդին, վկայում են բազմաթիվ փաստեր և առաջին հերթին երիտասարդ սերնդի ցանկությունը` ազատ տիրապետել ռուսերենին: ԱՊՀ երկրների երիտասարդական միությունը իր հերթին ջանք չի խնայի ռուսերենի մասսայականացմանը ԱՊՀ երկրներում, որպես միջազգային հաղորդակցության կարևոր բաղադրիչ”: Հիշեցնենք, որ վերջերս ԱՊՀ երկրների երիատասարդական միության խորհրդի նախագահ է ընտրվել Անդրանիկ Նիկողոսյանը:
    Ի դեպ Անդրանիկ Նիկողոսյանն էս վերջին շրջանում գնել է մի շարք հայկակակն լրատվական կայքեր ու ակտիվ քարոզչություն է իրականացնում...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (03.10.2011), Freeman (08.10.2011), One_Way_Ticket (03.10.2011), Tig (03.10.2011)

  9. #950
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Կոնկուրենտնասպոսոբնոստի» վերաբերյալ մենակ մի բան՝ աշխարհում այսօր հենց ռուս մասնագետները զրո են առանց անգլերենի իմացության:

    հ.գ. օտար լեզուներ սովորելուն երկու ձեռքով կողմ եմ. դա միայն առավելություն է, բայց որևէ կոնկրետ օրատ լեզու պետք է իր «չափերը» չանցնի և մնա «օտար». օտար լեզվի համար կա նվազագույն սահմանագիծ, որը ունենալու դեպքում, երկիրը կարող է ասել, որ այդ տվյալ օտար լեզվով մրցունակ է: Մեզ մոտ այդ բալանսը ի օգուտ ռուսերենի շատ է խախտվել:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.10.2011), Freeman (08.10.2011), Lion (03.10.2011), Lionne_en_Chasse (04.10.2011), Tig (03.10.2011), Ձայնալար (04.10.2011)

  11. #951
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշոծեան ուղղագրություն.

    Շարունակե՛ք Օտարալեզու դպրոցների հիմնումը: Միգուցե սովորեք, որ Երևանը «Երեվան» չի գրվում այլ «Էրիվան»:


  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (08.10.2011), Chuk (08.10.2011), Freeman (08.10.2011), Kita (09.10.2011), Rammstein (08.10.2011), Գեա (10.10.2011)

  13. #952
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ռուսերենով մենք ապագայում կմիաձուլվե՞նք». այս կարգախոսը բուռն հակազդեցություն է առաջ բերել

    Հոկտեմբեր 07, 2011 | 17:53
    Այս օրերին ամբողջ Երեւանում փակցված են պաստառներ, որոնք տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանում անց են կացվում «Ռուս խոսքի օրեր», կարգախոսն էլ մոտավորապես այսպիսին է. «Ռուսերենով մենք ապագայում կմիաձուլվենք»:

    Այս առնչությամբ, «Հայրենապահ» երիտասարդների միությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

    «Մենք` «Հայրենապահ» երիտասարդների միության անդամներս, մեր ձայնն ենք բարձրացնում այդ այլանդակության առնչությամբ: Ի՞նչ է նշանակում «կմիաձուլվենք»: Ո՞վ է ասել, որ հայերն ուզում են որևէ մեկի հետ միաձուլվել: Ինչո՞ւ է ռուսների կողմից այդ խայտառակ միջոցառումների շարքը աջակցվում Հայաստանի նախագահի կողմից:

    Մենք էլի ընդունում ենք հայ-ռուսական բարեկամությունը, բայց միաձուլումը ո՞րն է:

    Իսկ, միգուցե, հայերենով միաձուլվենք, հայեր»:

    Նշենք, որ այս միջոցառման եւ հատկապես կարգախոսի դեմ լուրջ բողոք է բարձրացել նաեւ Facebook սոցիալական ցանցում, որի մասնակիցները նշում են, որ նման կարգախոսը նվաստացուցիչ է հայ ժողովրդի ու հայաստանի համար:

    NEWS.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.10.2011), One_Way_Ticket (10.10.2011), Rammstein (10.10.2011), Գեա (10.10.2011)

  15. #953
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)





    Արթուր Բաղդասարյանը խոստումներ տվեց ռուսներին
    10:19 | ԱՅՍՕՐ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ՌԴ Դեսպանության խորհրդական Սերգեյ Ավերչենկոյին խորհուրդ է տալիս իր խորհուրդները կյանքի կոչել իր իսկ հայրենիքում:

    Երեկ Մոսկվայի տանը հայ-ռուսական հարաբերություններին նվիրված քննարկման ընթացքում, ռուս դիվանագետի հայտարարությունները զարմացրել են քաղաքագետին: Պարոն Ավերչենկոն Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանին հորդորել է վերանայել օտարալեզու դպրոցների հանդեպ մեր երկրի վերաբերմունքը՝ ընդգծելով, որ պետք է ակտիվացնել ռուսաց լեզվի ներկայությունը Հայաստանում, որին պարոն Բաղդասարյանը դրական պատասխան է տվել:

    «Անձամբ Արթուր Բաղդասարյանից պետք է հարցնել, թե ի՞նչ է նշանակում այդ խոստումը: Դա նշանակում է, որ ՌԴ դեսպանությունից պատվեր է իջեցվում, թե ինչպես պետք է կառավարել Հայաստանում: Դա մեր պետության գործերին միջամտել է նշանակում: Ես գտնում եմ, որ Արթուր Բաղդասարյանն իր տեղը պետք է դներ ռուս դեսպանին, ինչը, ցավոք, տեղի չունեցավ »,- «Ա1+»-ին ասաց պարոն Մեհրաբյանը:

    Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ նաեւ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի այն խոստովանությանը, թե. ինչու է ստեղծվել Ռուսաստանի հայերի միությունը: Պարզվում է` հիմնական նպատակը ՌԴ նախագահի ընտրություններում առաջին անգամ առաջադրվող Վլադիմիր Պուտինի օգտին ձայներ հավաքելն է եղել: «Արա Աբրահամյանը ՌԴ քաղաքացի է եւ ինչ միություն ուզում է կարող է ՌԴ-ում ստեղծել եւ ինչ ուզում է կարող է քարոզել: Դա իր գործն է: Խնդիրն այն է, թե այդ ամենի հետ ինչ կապ ունի ՀՀ-ն»:

    Պարոն Աբրահամյանը Երեւանում հպարտությամբ նաեւ ասել է, որ այլեւս այդ խնդիրը լուծված է` ՌԴ-ում բնակվող հայերն առաջիկա նախագահի ընտրություններում իրենց ձայնը միանշանակ տալու են Վլադիմիր Պուտինին:

    Շարունակելով Հայերի միության նախագահի խոսքը` ՌԴ Դեսպանության խորհրդական Սերգեյ Ավերչենկոն հավելել է, թե Վլադիմիր Պուտինի ընտրությունը բխում է Հայաստանի ողջ հայության շահերից:

    «Որեւէ մեկը թող մեզ չքարոզի, թե որն է հայ ազգի վնասը կամ օգուտը, մանավանդ, երբ ինչ-որ երկրում նախագահի ընտրություններ են տեղի ունենալու: Այդ երկրի նախագահն առաջին հերթին ընտրվում է իր ժողովրդի շահերը պաշտպանելու համար»,- ասաց քաղաքագետը: Նա գտնում է, որ դեսպան Ավերչենկոն դուրս է եկել իր լիազորություններից եւ էթիկայի կանոններից:

    a1plus.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (12.10.2011), Գեա (12.10.2011)

  17. #954
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրիվոպուսկովշչինա, կամ էս ուր էիք, չկայիք

    Հայաստանի ազգային անվտանգությունն ապահովելու հարցում անմնացորդ ջանքերի գործադրման հարատեւ ընթացքի մեջ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Սերգեյ Ավերչենկոյի հետ, ու նրանից լսել թանկարժեք խորհուրդներ:

    Ավերչենկոն Արթուր Բաղդասարյանին մասնավորապես ասել է, որ Ռուսաստանն ակնկալում է օտարալեզու դպրոցների մասին օրինագծի հանդեպ Հայաստանի վերաբերմունքի վերանայում: Ռուս խորհրդականին դուր չի գալիս, որ Հայաստանում այդ օրինագծին աջակցություն ցուցաբերող ձայները շատ չէին:

    Իսկ Տիգրան Սարգսյանը միամտորեն կարծում էր, որ օտարալեզու դպրոցների նախաձեռնության կողմնակիցներն են Հայաստանում շատ: Պարզվում է, որ ռուսներն իրենց հարցումներն ունեն անցկացրած, եւ Տիգրան Սարգսյանը թող հիմա իրենց ռազմավարական գործընկերների հետ բանավիճի այդ թեմայով:

    Իսկ խորհրդական Ավերչենկոն Արթուր Բաղդասարյանին էլի խորհուրդներ է տվել, ասելով, որ ռուսաց լեզուն պետք է հայերին, որպեսզի նրանք լավագույնս զգան ռուսներին: Ավերչենկոն իհարկե անկրկնելի է, բայց կիսատ:

    Հասկանալի է, որ ռուսաց լեզուն հայերին պետք է, որ լավագույնս զգան ռուսներին: Բայց Ավերչենկոն ախր չի ասել, թե հայերին ընդհանրապես ինչի համար է պետք ռուսներին զգալը: Հայերի համար կյանքում շատ ավելի կարեւոր զգացումներ ու զգացողություններ կան, որոնք պետք են: Իսկ ռուսներին չզգալն է թերեւս ավելի լավ, որովհետեւ ռուսներին չզգալով, հայերը թերեւս սկսում են զգալ ավելի կարեւոր բաները, գոնե մի քիչ:

    Արթուր Բաղդասարյանն իհարկե չի ասել, թե ասենք “մենք ձեզ պետք ենք՝ դուք զգացեք”: Դե ինչպես ասեր, եթե մարդը ազգային անվտանգության խորհրդին կից կոնյակի գործարան ունի, իսկ հայկական կոնյակի ամենամեծ շուկան Ռուսաստանն է: Բնականաբար պետք է ասեր, որ կանեն ամեն ինչ, որպեսզի Հայաստանում ռուսերենի հանդեպ վերաբերմունքը փոխվի:

    «Մենք մեծ ուշադրություն կդարձնենք, թե հավելյալ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մամուլը ավելի էֆեկտիվ ներկայացնի», հայտարարել է Բաղդասարյանը: Դե, հավելյալ ինչ կարող ես անել. կարող ես ասենք մամուլում ռուսերենի էֆեկտիվության համար սեփական արտադրության ալկոհոլի ռուսերեն գովազդներ տեղադրել մամուլի տարբեր միջոցներում: Ռուսերենի էֆեկտիվությունը մեր կյանքում դրանից հաստատ կբարձրանա: Դե, իսկ ազգային անվտանգության մակարդակի բարձրացման մասին խոսելն ավելորդ կլինի:

    Ռուսերենը Հայաստանի համար ազգային անվտանգության լեզու է, չէ, ինչպես մի առիթով հայտարարել էր Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի մի ուրիշ ներկայացուցիչ` Կրիվոպուսկով ազգանունով: Եթե Հայաստանի իշխանությունը ժամանակին համարձակություն ունենար նրան այդօրինակ հայտարարությունների համար “կրիվոպուսկ” տալ դեպի հետ` իր հայրենի Ռուսիա, ապա Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի “կրիվոպուսկովշչինան” այդպես չէր ընդլայնվի, եւ Ավերչենկո խորհրդականն ավերի ու ավարի չէր ենթարկի մեր պետական արժանապատվությունը:

    Բայց “կրիվոպուսկովշչինան” Հայաստանում զարգանում է, որովհետեւ ճգնաժամի մեջ է պետական արժանապատվությունը: Ու ռուսներն արդեն իրենց իրավունք են վերապահում մեզ ցուցումներ տալ Պուտինի վերադարձի հանդեպ ուրախության կապակցությամբ: Ավերչենկոյին հայկական մամուլը մտահոգել է նաեւ Պուտինի վերադարձի հանդեպ արձագանքով: Ռուս խորհրդականը խորհուրդ է տալիս դրական վերաբերել դրան, ասելով, որ Պուտինի նախագահ դառնալը անհրաժեշտ է Հայաստանի համար:

    Ուշադրություն դարձրեք` ոչ թե դրական է կամ նպաստավոր, այլ ԱՆՀՐԱԺԵՇՏ է: Հետաքրքիր է, միթե ԱԽ քարտուղարը այդ արտահայտություններից հետո անհրաժեշտ չի համարում Ավերչենկոյին տեղյակ պահել, որ Հայաստանի Հանրապետության համար կա նախագահական մեկ անհրաժեշտություն, եւ դա Հայաստանի նախագահի ով լինելն է:

    Տեսնես Հայաստանի ներքաղաքական զարգացումները բացառապես անկախ Հայաստանում որոշելիք գործառույթ եւ գործընթաց համարող քաղաքական եւ պետական գործիչներից որեւէ մեկը անհրաժեշտ կհամարի՞ ձայն հանել խորհրդական Ավերչենկոյի այդ “կրիվապրապուսկատների” մասին, թե բոլորը կգերադասեն լռել ու սպասել, թե Ավերչենկոն երբ ԱՆՀՐԱԺԵՇՏ կհամարի, որ Պուտինը նաեւ Հայաստանի նախագահ դառնա:

    Բայց, դրա կարիքն իհարկե առայժմ չկա, քանի կա “վաստակավոր” սփյուռքահայ Արա Աբրահամյանը: Նա էլ եղել է Ավերչենկոյի եւ Բաղդասարյանի հանդիպմանը եւ ռուս խորհրդականին հանգստացրել, որ մտահոգվելու բան չկա, եւ Ռուսաստանի հայերը վաղուց կողմնորոշվել են ու 99 տոկոսով պատրաստ են իրենց ձայնը տալ Վլադիմիր Պուտինին:

    Երեւի Արա Աբրահամյանը Ռուսաստանի հայերին լողացրել, սափրել, հագցրել է, եւ նրանք 99 տոկոսով պատրաստ սպասում են, թե երբ Աբրահամյանը այն մեկ տոկոսն էլ կապահովի` մեքենան կքշի մուտքի մոտ, որպեսզի նրանց տեղափոխի ընտրատեղամասեր եւ քվեարկել տա Պուտինի օգտին: Ըստ երեւույթին, Աբրահամյանին մնացել է բենզինի հարցերը լուծել, որովհետեւ Ռուսաստանում ոնց որ թե դրա հետ կապված ճգնաժամ կա, եւ եթե Ռուսաստանի իշխանությունն օգնի լուծել` “գաղափարը մեզանից, բենզինը` ձեզանից” տարբերակով, ապա Աբրահամյանը գուցե հենց հիմա էլ` ընտրությունից մի քանի ամիս առաջ, Ռուսաստանի հայերին տանի տեղամասեր` թող այնտեղ սպասեն, ինչ կա որ, մեկ ա ուրիշ ինչ առաքելություն ունեն Պուտինի օգտին քվեարկելուց բացի:

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

    lragir.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (08.11.2012), Գեա (12.10.2011)

  19. #955
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ նորություն կա այս թեմայից: Բացվե՞լ են դպրոցներ: Ի՞նչ լեզուներով: Գո՞հ են արդյոք աշակերտները և ծնողները:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (08.11.2012)

Էջ 64 64-ից ԱռաջինԱռաջին ... 14546061626364

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •