Ուսուցչուհինների ինքնակամ լեզվի դասավանդումը ոչինչ չի ասում, նաև չենք կարող պնդել, որ բոլոր երեխաներն են ռուսաց լեզվի դասեր ստացել այդ ընթացքում, նաև չկան ապացույցներ, որ ինքնակամ դասավանդումներ եղել են, իսկ որ դպրոցները փակել են, դա փաստ է:
Վա՜յ, մեռա ասելով, որ ոչ մի դպրոց չի փակվել, պարզապես հայկականացվել է: Ուսուցիչների ինքնակամ դասավանդումների մասին ապացույցներ կան: Կարծում եմ՝ պետական մակարդակով ճիշտ էր սկզբում բոլոր դպրոցները հայկականացնելը. պարզից էլ պարզ էր 30 տարի ռուսերեն դասավանդած ուսուցիչը հաջորդ օրը չի սկսելու հայերեն դասավանդել: Իսկ եթե թողնեին մի քանի ռուսական դասարան, պատկերացնու՞մ եք ինչ կլիներ: Կշահեին այն ուսուցիչները, որոնք այդ դասարաններում դասավանդում էին, իսկ մյուսների նկատմամբ անարդարություն կլիներ: