Միանգամից փակելն էր սխալ երբ ուսուցիչների մեծ մասը պատրաստ չէր հայրեն դասավանդելու, կոնկրետ ինձ համար տհաճ է երբ ապրում են 20-30 տարի հայաստանում բայց խոսում են ռուսերեն.
Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել
Միանգամից փակելն էր սխալ երբ ուսուցիչների մեծ մասը պատրաստ չէր հայրեն դասավանդելու, կոնկրետ ինձ համար տհաճ է երբ ապրում են 20-30 տարի հայաստանում բայց խոսում են ռուսերեն.
Ես քվեարկել եմ Ոչ, քանի որ կարծում եմ ռուսական դպրոցը պետք է մնար ռուսների համար, ինչպես բազմաթիվ երկրներում կան հայկական դպրոցներ, իսկ ժողովուրդը թող էդքան դեբիլ չլնի, որ լինելով հայ իր պետության մեջ երեխային տա ռուսական դպրոց, իսկ ուրիշ հարց եթե խոսքը գնար դրանց քանակության մասին: Իսկ ռուսերեն լեզուն ինտելեգենցիայի նախապայման համարող մարդկանց ես ուղղակի արհամարում եմ կամ ծաղրում եմ, ինչը ինձ ավելի հոգեհարազատ է:
۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞
Ուրախ գրառում:
Այնպիսի տպավորություն է, որ դու ոչ տեղյակ ես, ոչ էլ էս թեմայի գրառումներն ես կարդացել այն մասին, որ ոչ բոլոր ռուսական դպրոցներն են փակվել, և ռուս ազգի ներկայացուցիչները հնարավորություն ունեցել են և ունեն ռուսական դպրոց գնալու: Չեմ հասկանում, էլ ի՞նչ իրավունքներ ոտնահարելու մասին է խոսքը:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.12.2007, 10:53:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հայերը իրենց երեխաներին խորհրդային միության ժամանակ ուղարկում էին ռուսական դպրոց, որովհետև կրթության որակն այնտեղ լավ էր։ Դասագրքերը ավելի լավ էին մշակված, ուսուցիչները ավելի լավ էին պատրաստված։ Եվ հետո՝ համաշխարհային ամբողջ գրականությունը ռուսերենով էր, ու մինչև այժմ էլ այդպես է՝ ուզած–չուզած պետք է ռուսերենով կարդայիր։ Կարիերայի համար նույնպես՝ ռուսերենը պարտադիր էր։
Բացի այդ՝ մտածողության տարբերություն կար։ Չեմ ուզում քաղքենի թվալ, բայց հիշում եմ, երբ ամռանը ռուսական ճամբարից հետո գնացի հայկական՝ ոնց որ համակենտրոնացման ճամբար լիներ՝ հարաբերությունների որակը, զրույցն ու ժամանցը արմատապես իրարից տարբերվում էին։
Երբ ռուսական դպրոցում մենք կռիվ էինք տալիս, որ Սալժենիցինի Արխիպելագ Գուլագը կարդայինք կամ էլ Լեդի Չաթերլեյի սիրեկանը, հայկական իմ դպրոցում այդ գրքերի մասին անգամ տեղյակ չէին։
Հիմա՝ ճի՞շտ էր դպրոցները փակելը՝ իմ կարծիքով դա փոքրիկ ազգի խղճուկ հոգեբանություն է՝ վայ, որ բոլորը իմանան հայերեն։ Իմանան հայերեն, որ ի՞նչ անեն։ Մարդուն մարդ է սարքում մտածողությունը, ոչ թե լեզուն։ Իսկ ով ասաց, որ հայերենին վատ տիրապետող վատ հայ է։ Եվ հետո՝ հենց այդ դպրոցները փակելու հետևանքով բազմաթիվ ուսուցիչներ ուղղակի գաղթեցին Հայաստանից։ Որովհետև աշխատանք չէին կարողանում գտնել։
Ռացիոնալիզմը պետք չէ հասցնել ազգայնամոլության։ Ժողովուրդ ջան, փոքր ազգ ենք, պետք է իմանանք մեծ երկրների լեզուն՝ եթե ուզում եք ռուսերենն ու անգլերենը պետք է պարտադիր առաջին դասարանից լինի։ Հայերենով բացի մի քանի վեբ–կայքից ի՞նչ կա՝ ոչինչ, մեր հիմնական առևտրային գործընկերները հայերե՞ն են խոսում՝ իհարկե ոչ։
Ազգի, նոր սերնդի մրցունակությունը կարող է պայմանավորված լինել հենց լեզուների իմացությամբ։ Շվեդիայի նման երկրում ֆիլմերը ընդհանրապես չեն թարգմանվում։ Մարդիկ բոլորը անգլերեն գիտեն։ Ինչ վա՞տ է՝ դրանից նրանք ամերիկանազացան։ Ոչ։ Ուղղակի երկիրը դարձրին ավելի հարմարավետ զբոսաշրջիկների համար։
Արդեն հասցնում ես ծայրահեղության, լեզուն չի կարելի գցել երկրորդ պլան, եթե չլիներ քո լեզուն քո ազգային պատկանելիությունը չեր ընգծվի, իսկ Եվրոպան կխնդրեի չհամեմատել մեզ հետ, Եվրոպան թող սովորի մեզանից պահպանել արժեքները, իմ համար շատ ցավալի է, որ Եվրոպան սարքում են դրախտ և համարելով չափանիշ ուզում են անպայման նմանվել նրանց, իսկ ուր մնացին ազգային առանձնահատկությունները, ինչու եք գնում դեպի շաբլոնիզմը:
Մի՞թե դա վատ է, երբ մենք Եվրոպայից տարբերվում ենք նրանով, որ ավելի բարձր ենք գնահատում մեր լեզուն:
۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞
Համաձայն եմ, բոլոր պայմանները ստեղծված էին հայերին ռուսացնելու համար:
Հայկական դպրոց ավարտելը բնավ չի խանգարում օգտվել ռուսական հարուստ գրականությունից:
Համաձայն եմ մտածողության տարբերություն կա: Լեզուն շատ բան է փոխում, ռուսերեն մտածող, այդ լեզվով դաստիարակված մարդը չի կարող այնպես մտածել ինչպես հայերեն մտածողը: Ռուսական կրթություն ստացած մարդը երբեք Թումանյան կարդալուց նույն բանը չի զգա ինչ ես:
Դրա պատճառը ոչ թե դպրոցն էր, այլ այն, որ մտավորականների մեծամասնությունը, զուրկ լինելով ազգային մտածողությունից, իրենց երեխաներին տանում էին ռուսական դպրոց: Հետևաբար այնտեղ աշակերտների ընդհանուր մակարդակը կարող էր ավելի բարձր լինել:
Փոքրիկ ազգի խղճուկ հոգեբանությունը օտարի լեզվին ու մշակույթին գերապատվություն տալն է, սեփական հարուստ մշակույթի ու հրաշալի լեզվի առկայության դեպքում: Ճիշտ ես, մարդուն մարդ է սարքում մտածողությունը, իսկ հային հայ է սարքում հայերեն լեզվամտածողությունը:
Ես գիտեմ բազմաթիվ ուսուցիչների որոնք ադապտացվեցին նոր պայմաններին, իսկ արտագաղթի պատճառներն այլ էին և ընդհանուր:
Համաձայն եմ, թեկուզ մանկապարտեզից թող անցնեն, անժխտելի փաստ է այսօր ռուսերենի և անգլերենի իմացության անհրաժեշտությունը, բայց դա չպետք է արվի մայրենիի լեզվի հաշվին:
Հայերենով Նարեկացի կա, Չարենց կա, Թումանյան կա ու էլի շատ բան կա, որ օտարալեզու մտածողությամբ մարդը երբեք այնպես չի զգա:
Օտար լեզվի տիրապետելը և օտար լեզվով մտածելը տարբեր բաներ են՝ առաջինը անհրաժեշտություն է, երկրորդը (իմ համար) ազգային և պետական պրոբլեմ:
Ձայնալարի հետ լիովին համամիտ եմ, սակայն մի քանի բան ունեմ ավելացնելու…
Թյուր կարծիք է: Դա պարզապես տարածված էր ժողովրդի մեջ, մինչև հիմա էլ հավատում են դրան: Տատիկս Կոնսերվատորիայում ռուսական կրթություն ունեցողներին հայերեն էր դասավանդում: Երբ քչացան ռուսական կրթություն ունեցողները, հայկական խմբեր էլ տվեցին: Տատիկս պարզապես ապշել էր, թե որքան խորը ու հետաքրքիր մարդիկ էին հայկական կրթություն ունեցողները:
Գուցե ռուսական կրթություն ունեցողները մեկ-երկու գիրք ավելի են կարդացել, բայց հիմնականում նրանք դրանից բացի ոչինչ չունեն… Միայն գիտելիք, ուրիշ ոչինչ:
Ռուսերեն իմանալն ու ռուսական կրթություն ունենալը բոլորովին տարբեր բաներ են: Ռուսական դպրոցների փակումը չէր ենթադրում, որ ռուսերեն չպետք է իմանաս: Իրոք, դրա վառ ապացույցն այն է, որ այսօր դպրոցներում ռուսերենը դեռ դասավանդվում է: Այլ հարց է, որ երիտասարդները չեն ձգտում սովորել: Այն ժամանակ «կարիերա» ասելով Սովետական միության սահմաններից դուրս չէին պատկերացնում, իսկ հիմա ավելի դուրս են պատկերացնում, դրա համար երիտասարդները ձգտում են այլ օտար լեզուներ սովորել:Եվ հետո՝ համաշխարհային ամբողջ գրականությունը ռուսերենով էր, ու մինչև այժմ էլ այդպես է՝ ուզած–չուզած պետք է ռուսերենով կարդայիր։ Կարիերայի համար նույնպես՝ ռուսերենը պարտադիր էր։
Հետո, ես հայկական կրթություն ունեմ, բայց դա չի խանգարում, որ բուհում սովորելիս օգտվեմ ռուսալեզու գրականությունից: Ի դեպ, ռուսական կրթություն ունեցողներից ոչ պակաս:
Չգիտեմ, թե դու ուր ես գնացել, բայց իմ տեսած ռուսախոս միջավայրերն աչքի են ընկնում իրենց լկտիությամբ, սանձարձակությամբ: Նրանք սիրում են անընդհատ շեշտել, որ իրենցից լավը չկա, ծաղրել հայախոսներին:Բացի այդ՝ մտածողության տարբերություն կար։ Չեմ ուզում քաղքենի թվալ, բայց հիշում եմ, երբ ամռանը ռուսական ճամբարից հետո գնացի հայկական՝ ոնց որ համակենտրոնացման ճամբար լիներ՝ հարաբերությունների որակը, զրույցն ու ժամանցը արմատապես իրարից տարբերվում էին։
Այլ է հայալեզու միջավայրերում: Դու հանգիստ զրուցում ես հետաքրքիր թեմաների շուրջ, չես էլ մտածում ռուսախոսների մասին, չես ծաղրում նրանց:
Իսկ ռուսական դպրոցներում տեղյա՞կ էին Բակունցի, Չարենցի, Հրանտ Մաթևոսյանի մասին: Մրցու՞մ էին, թե ով Թումանյանի ավելի շատ բանաստեղծություններ անգիր կսովորի:Երբ ռուսական դպրոցում մենք կռիվ էինք տալիս, որ Սալժենիցինի Արխիպելագ Գուլագը կարդայինք կամ էլ Լեդի Չաթերլեյի սիրեկանը, հայկական իմ դպրոցում այդ գրքերի մասին անգամ տեղյակ չէին։
Եթե լեզուդ արհամարհում ես, ծիծաղելի է ասել, թե հայ ես: Մարդուն մարդ է սարքում հենց լեզուն, մտածողություն ձևավորում է լեզուն: Հիմա արդեն որպես բժիշկ եմ խոսում: Մարդուն լեզուն ծրագրված է իր գեներում, և եթե նա մայրենիի փոխարեն կամ մայրենիին զուգահեռ ուրիշ լեզուներով է սկսում խոսել վաղ մանկական տարիքից, ապա մտածողությունը չի կարողանում զարգանալ այնքան, ինչքան պետք է զարգանար, եթե մայրենի լեզվով խոսեր: Դա շատ ուժեղ երևում է մեր կուրսում: Ռուսական կրթություն ունեցող խելացիներ կան, բայց իսկական ուղեղները հայկական կրթություն ունեցողներն են: Նույնը տեսնում եմ նաև դասախոսների մեջ. հայկական կրթություն ունեցողները հզոր դեմքեր են, ուղղակի պակաս հաջողության են հասել, որովհետև չեն ձգտել դրան: Բացի դրանից, հայալեզու ֆակուլտետը մի ժամանակ հարգի չէր:Հիմա՝ ճի՞շտ էր դպրոցները փակելը՝ իմ կարծիքով դա փոքրիկ ազգի խղճուկ հոգեբանություն է՝ վայ, որ բոլորը իմանան հայերեն։ Իմանան հայերեն, որ ի՞նչ անեն։ Մարդուն մարդ է սարքում մտածողությունը, ոչ թե լեզուն։ Իսկ ով ասաց, որ հայերենին վատ տիրապետող վատ հայ է։
Հա՛, թող ռուսերենն ու անգլերենն առաջին դասարանից լինեն, բայց թող կոչվեն օտար լեզու, ինչպես մնացած երկրներում, ոչ թե մայրենի, ինչպես ռուսական դպրոցներում էր:Ռացիոնալիզմը պետք չէ հասցնել ազգայնամոլության։ Ժողովուրդ ջան, փոքր ազգ ենք, պետք է իմանանք մեծ երկրների լեզուն՝ եթե ուզում եք ռուսերենն ու անգլերենը պետք է պարտադիր առաջին դասարանից լինի։
Ոչինչ չկա՞… Ամո՛թ մեզ: Իսկ ինչու՞ ռուսերեն կա: Որովհետև մարդիկ թարգմանում են, չէ՞: Ինչու՞ հայերը չեն թարգմանում: Քի՞չ ենք: Դեմ չեմ: Բայց նաև սարսափելի ալարկոտ ենք, սովոր ենք ամեն ինչ պատրաստի ստանալ:Հայերենով բացի մի քանի վեբ–կայքից ի՞նչ կա՝ ոչինչ, մեր հիմնական առևտրային գործընկերները հայերե՞ն են խոսում՝ իհարկե ոչ։
Իսկ Ֆրանսիայի նման երկրում բոլոր ֆիլմերն առանց բացառության թարգմանվում են: Բայց շվեդները շվեդերեն խոսում են, չէ՞, շվեդական դպրոցներում են սովորում, չէ՞: Իսկ եթե, այնուամենայնիվ, ամերիկյան դպրոցներ են գնում, ապա այլևս չասեք «Շվեդիայի նման երկրում». ես հիասթափվեցի:Ազգի, նոր սերնդի մրցունակությունը կարող է պայմանավորված լինել հենց լեզուների իմացությամբ։ Շվեդիայի նման երկրում ֆիլմերը ընդհանրապես չեն թարգմանվում։
Հա՛, երկիրը հարմարավետ է զբոսաշրջիկների , բայց անհարմար տեղի բնակչության համար: Խոսքս տվյալ դեպքում Հայաստանի մասին է: Անգլերեն կամ ռուսերեն իմանալը շատ լավ է, բայց դա պարտավորություն չէ, հետևաբար եթե ես միայն հայերեն գիտեմ ու իմ երկրում ամեն ինչ ռուսերեն կամ անգլերեն է կամ եսիմինչերեն, ապա ես խիստ կվիրավորվեմ. դա արհամարհանք է իմ նկատմամբ:Մարդիկ բոլորը անգլերեն գիտեն։ Ինչ վա՞տ է՝ դրանից նրանք ամերիկանազացան։ Ոչ։ Ուղղակի երկիրը դարձրին ավելի հարմարավետ զբոսաշրջիկների համար։
When life gives you lemons, make lemonade
Ես մասամբ համամիտ եմ Ձեզ հետ, սակայն եկեք խնդրին այլ կերպ նայենք:
Ես ավարտել եմ հանրապետության շրջաններից մեկի հայկական դպրոցը, սակայն դա ինձ չի խանգարում երբեմն ռուսերենով ավելի վարժ արտահայտվել, քան` Երևանի ռուսական դպրոցների որոշ նախկին շրջանավարտներ` իմ շրջապատից: Նրանք նույնիսկ չեն հավատում, որ ես գյուղական դպրոցի շրջանավարտ եմ: Այսինքն լավ դպրոցի ու լավ աշակերտի համար դպրոցի լեզվական թեքումը համարյա նշանակություն չունի: Ես առանց բառարանից օգտվելու երկու օրում թարգմանեցի մի գրքի 7 թերթից բաղկացած առաջաբանն ու տեղադրեցի այստեղ` "պատմության" բաժնի Եղեռնին վերաբերվող մասում:
Մի մոռացեք նաև այն, որ մեր սահմանադրությունն ու մեր երկրի` մարդու իրավունքների հանդեպ ունեցած պարտավորությունները երաշխավորում են անձի ազատությունը:
Իսկ զրկելով մարդուն ուսման ընտրություն կատարելու հնարավորությունից, կարծում եմ սահմանափակում ենք նրա իրավունքը, էլ չեմ խոսում ազգային փոքրամասնությունների մասին:
Երբ լեզվի մասին օրենքը պարտադրում է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին գրագրությունն իրականացնել մայրենիով, դա արդյոք չի՞ նշանակում, որ հայերենին չտիրապետող անձը արդեն չի կարող զբաղեցնել քիչ թե շատ պատասխանատու պաշտոն:
Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք ոչ թե դպրոցներ փակելու ճանապարհով, այլ Հայկական դպրոցներում կրթության ձևերն ու եղանակները կատարելագործելու, նրանցում լիարժեք գիտելիքներ մատուցելու ճանապարհով: Պետք է պետությունը առաջնային ուշադրության առարկա դարձնի կրթության ու գիտության զարգացմանը: Ցավալի է , որ առ այսօր մեր կրթությանն ու գիտությանը բյուջեյից հատկացնում են նույնիսկ ավելի քիչ տոկոսներ քան աֆրիկյան հետամնաց մի շարք երկրներում: Չպետք է մոռանանք, որ մեր ազգի գեներում նստած է ուսման ծարավը, փոխանակ դրան հագուրդ տալու մերոնք ամեն ինչ անում են այդ ծարավը մեր մեջ սպանելու համար: Վկան` կիսագրագետ խորհրդարանը, որն այսօր ունենք: Ահա այստեղ է թաքնված շան գլուխը:
Էլի եմ կրկնում, պետք չէ փակել ո'չ անգլիական, ո'չ ռուսական, ո'չ էլ այլ դպրոցներ, դրանք իրենք իրենց` աստիճանաբար կփակվեն չդիմանալով Հայկական իրապես Բարձր մակարդակ ունեցող դպրոցների մրցակցությանը, եթե մեր պետական այրերը վերջապես հասկանան ու աշխատեն այս ուղղությամբ:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Այո՛, այո՛, շատ ճիշտ ես: Ես էլ հենց ճապոնացի գիտնականներին նկատի ունեի: Պապիկս նաև դրա վրա էր հիմնվում, երբ պնդում էր, որ հայը պետք է հայկական դպրոց գնա:Բյուր ջան, լրիվ համաձայն եմ քեզ հետ։ Նույնիսկ գիտականորեն ապացուցված է, կարծեմ ճապոնացի մասնագետներն են դրանով զբաղվել, որ եթե մարդ իր մայրենի լեզվով կրթություն չի ստանում, ինչ որ տեղ, ինչ որ բան պակաս է լինում իր մոտ (մտավոր առումով)
Ավելացվել է 6 րոպե անց
Ցավոք, սա այն քիչ դեպքերից է, որ ես կողմ եմ բռնությանը: Ես, իհարկե, շատ ուրախ կլինեի, եթե ռուսական դպրոցները փակվեին ոչ թե պարտադրանքով, այլ այն պատճառով, որ ոչ ոք այնտեղ չի հաճախում: Բայց տվյալ դեպքում կա նաև ազգի իրավունք. ազգը գոյատևելու իրավունք ունի, իսկ եթե այն ռուսանա, չի կարող…Մի մոռացեք նաև այն, որ մեր սահմանադրությունն ու մեր երկրի` մարդու իրավունքների հանդեպ ունեցած պարտավորությունները երաշխավորում են անձի ազատությունը:
Իսկ զրկելով մարդուն ուսման ընտրություն կատարելու հնարավորությունից, կարծում եմ սահմանափակում ենք նրա իրավունքը, էլ չեմ խոսում ազգային փոքրամասնությունների մասին:
Այո՛, նշանակում է, իսկ ինչու՞ պետք է զբաղեցնի: Ինչու՞ պետք է գրագրությունն այլ լեզվով իրականացվի:Երբ լեզվի մասին օրենքը պարտադրում է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին գրագրությունն իրականացնել մայրենիով, դա արդյոք չի՞ նշանակում, որ հայերենին չտիրապետող անձը արդեն չի կարող զբաղեցնել քիչ թե շատ պատասխանատու պաշտոն:
Դա լրիվ ուրիշ խնդիր է, և կուզենայի, որ լուծվեր: Բայց դրա առաջին քայլը հենց հայերին հայկական դպրոց ուղարկելն է: Վերևում նշել էի, որ եթե մարդը խոսել սովորում է ոչ իր մայրենի լեզվով, չի կարող իր մտավոր հնարավորությունները լիարժեք օգտագործել:Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք ոչ թե դպրոցներ փակելու ճանապարհով, այլ Հայկական դպրոցներում կրթության ձևերն ու եղանակները կատարելագործելու, նրանցում լիարժեք գիտելիքներ մատուցելու ճանապարհով: Պետք է պետությունը առաջնային ուշադրության առարկա դարձնի կրթության ու գիտության զարգացմանը:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 26.12.2007, 17:35: Պատճառ: Գրառման ավելացում
Սա շատ խորը թեմա է, հիմա չեմ ուզում առանձին-առանձին պատասխանել, անկեղծ ասած էդ բազմակի մեջբերումների ձևն այդպես էլ չսովորեցի… Բայց գրեմ, այն ինչ հիշում եմ:
ֆրանսիայում ֆրանսերեն են թարգմանում միայն նրա համար, որովհետև մինչև հիմա չեն հաշտվում Ֆրանսիայի գերիշխող դիրքի և Եվրոպայի գերհզոր կայսրություն լինելու կարգավիճակը կորցնելու մեջ: Դա քաղաքական կեցվածք է, ոչ՝ մշակութային:
Հետո, Բյուր, խնդրում եմ էլի Թումանյան, Չարենց, Նարեկացի մի գրի էլի: Նախ. այդ հեղինակներին բոլոր դպրոցներում են անցնում, անգամ մտավոր հետամնացների, երկրորդ՝ իմ ասածը ազգի համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացման մասին է: Քիչ են հայերեն թարգմանությունները որովհետև փող չկա, ընթերցող չկա, գավառական երկիր է, որտեղ ազգային ինքնասիրությունը դարձել է պաթոլոգիա:
Ինչ ես անելու քո հայերեն՞ով՝ երբ մեկուսացած ես աշխարհից, ոչնչից տեղյակ չես...Երևանում դեռ մահմեդական հասարակարգ է իշխում: Որն է քո լեզուն՝ երբ ազգիդ կեսից ավելին թուրքերեն ու պարսկերեն բառերով է խոսում, արտահայտվում ու մտածում: Որն է քո լեզուն, երբ կենցաղային հայերենը ու գրականը իրարից այնքան տարբեր են, որ անգամ տղաները ամաչում են նորմալ հայերենով խոսել, որ հանկարծ իրենց խիարի տեղ չդնեն....
Ձևեր մի թափեք էլի, էն ինչ գրում եք, մի տասը տարի առաջ գիտեինք, քննարկել ենք...ով է այն բանասերը, որ փորձում է ճկուն դարձնել մեր լեզուն: Ժամանակակից: Ինչպես մեր լեզուն, այնպես էլ մեր մտածողությունը՝ հին է, անմրցունակ, ինչը նշանակում է, վաղը մյուս օրը ավելի վատ եnք ձուլվելու քան այսօր:
Լեզվի մասին եք խոսում՝ հիանալի լեզու է, բայց չգիտես ինչու բոլորս անգլախոս ու ռուսական երգեր ենք լսում: Ու գիտես ինչ՝ ես օրինակ Մաշինա Վրեմենի կամ ԴԴՏ, կամ Պինկ Ֆլոյդ լսելով իմ երկիրը ավելի շատ եմ սիրել, քան այն մեկը, որ բյուրեղյա հայերենով Արամ Ասատրյան էր լսում: Մի հատ ժամանակակից հայերենով նորմալ Ռուբեն Հախվերդյան ունենք, որ վերջին 15 տարի ոչինչ չի գրել...
Բիձա (25.04.2010)
Միայն մի բան կհավելեմ՝ ես ունեմ հայկական կրթություն և գերազանց տիրապետում եմ ռուսերենին՝ օգտվում եմ ռուսական գրականությունից առանց խնդիրների, գրեթե ամեն օր նամակագրական կամ հեռախոսային կապի մեջ եմ անգլերենով իմ արտասահմանյան կոլեգաների հետ: Լսում եմ քո նշած բոլոր արտասահմանյան խմբերին (ի դեպ, լավ երաժշտական ճաշակ ունես) ինչպես նաև հազար ու մի ուրիշ բան՝ աֆրիկյան ծիսական թմբուկներից մինչև Ֆորշ: Ընդ որում ես ունիկալ երևույթ չեմ, կարող ես հարցնել վերևում գրառում կատարած մյուս անդամներին, որոնք ունեն հայկական կրթություն: Դե հիմա ասա ինչի ես պետք է ուզենամ իմ երեխաներին տանել ռուսական կամ անգլյական կամ չինական դպրոց:
Եվ վերջապես ո՞րտեղ ես տեսել, որ սեփական լեզուն դասավանդվի օտար լեզվի կարգավիճակով: Ախր աբսուրդ է![]()
Նույնը կարող եմ ասել ես իմ մասին, ունեմ հայկական կրթություն, ռուսերենին տիրապետում եմ համարյա մայրենիի չափ, երբ գիրք եմ կարդում շատ ժամանակ հետո չեմ հիշում էդ գիրքը հայերենով եմ կարդացել, թե ռուսերենով, եթե տան գրադարանից չի։ Տիրապետում եմ գերմաներենին՝ մասնագիտության բերումով, աշխատում եմ անգլերենով՝ աշխատանքի բերումով, տարին գոնե մեկ անգամ գործուղվում եմ ԱՄՆ և շփման մեջ որևէ պրոբլեմ չեմ ունենում։ Երաժշտություն լսելիս էլ երբեք գլխիս չեմ տալիս, թե ինչի ռուսական կրթություն չունեմ![]()
When life gives you lemons, make lemonade
Չէ, ախր դա չեմ պնդում։ Ընդամենն ասում եմ, որ սխալ էր ռուսական դպրոցների փակելը և որ շատ լեզուներ իմանալը լավ է։ Ընդհանուր առմամբ սա էր։ Թե չէ, իհարկե համաձայն եմ, որ սեփական լեզուն պետք է առաջինը ուսումնասիրել։ Ինչ վերաբերում է ռուսական դպրոց տալուն, ապա դա ոչ թե հիմա էր ցանկալի, այլ երևի մի քսան տարի առաջ սովետի ժամանակ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ