Ես մասամբ համամիտ եմ Ձեզ հետ, սակայն եկեք խնդրին այլ կերպ նայենք:
Ես ավարտել եմ հանրապետության շրջաններից մեկի հայկական դպրոցը, սակայն դա ինձ չի խանգարում երբեմն ռուսերենով ավելի վարժ արտահայտվել, քան` Երևանի ռուսական դպրոցների որոշ նախկին շրջանավարտներ` իմ շրջապատից: Նրանք նույնիսկ չեն հավատում, որ ես գյուղական դպրոցի շրջանավարտ եմ: Այսինքն լավ դպրոցի ու լավ աշակերտի համար դպրոցի լեզվական թեքումը համարյա նշանակություն չունի: Ես առանց բառարանից օգտվելու երկու օրում թարգմանեցի մի գրքի 7 թերթից բաղկացած առաջաբանն ու տեղադրեցի այստեղ` "պատմության" բաժնի Եղեռնին վերաբերվող մասում:
Մի մոռացեք նաև այն, որ մեր սահմանադրությունն ու մեր երկրի` մարդու իրավունքների հանդեպ ունեցած պարտավորությունները երաշխավորում են անձի ազատությունը:
Իսկ զրկելով մարդուն ուսման ընտրություն կատարելու հնարավորությունից, կարծում եմ սահմանափակում ենք նրա իրավունքը, էլ չեմ խոսում ազգային փոքրամասնությունների մասին:
Երբ լեզվի մասին օրենքը պարտադրում է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին գրագրությունն իրականացնել մայրենիով, դա արդյոք չի՞ նշանակում, որ հայերենին չտիրապետող անձը արդեն չի կարող զբաղեցնել քիչ թե շատ պատասխանատու պաշտոն:
Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք ոչ թե դպրոցներ փակելու ճանապարհով, այլ Հայկական դպրոցներում կրթության ձևերն ու եղանակները կատարելագործելու, նրանցում լիարժեք գիտելիքներ մատուցելու ճանապարհով: Պետք է պետությունը առաջնային ուշադրության առարկա դարձնի կրթության ու գիտության զարգացմանը: Ցավալի է , որ առ այսօր մեր կրթությանն ու գիտությանը բյուջեյից հատկացնում են նույնիսկ ավելի քիչ տոկոսներ քան աֆրիկյան հետամնաց մի շարք երկրներում: Չպետք է մոռանանք, որ մեր ազգի գեներում նստած է ուսման ծարավը, փոխանակ դրան հագուրդ տալու մերոնք ամեն ինչ անում են այդ ծարավը մեր մեջ սպանելու համար: Վկան` կիսագրագետ խորհրդարանը, որն այսօր ունենք: Ահա այստեղ է թաքնված շան գլուխը:
Էլի եմ կրկնում, պետք չէ փակել ո'չ անգլիական, ո'չ ռուսական, ո'չ էլ այլ դպրոցներ, դրանք իրենք իրենց` աստիճանաբար կփակվեն չդիմանալով Հայկական իրապես Բարձր մակարդակ ունեցող դպրոցների մրցակցությանը, եթե մեր պետական այրերը վերջապես հասկանան ու աշխատեն այս ուղղությամբ:
Էջանիշներ