Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե լեզուդ արհամարհում ես, ծիծաղելի է ասել, թե հայ ես: Մարդուն մարդ է սարքում հենց լեզուն, մտածողություն ձևավորում է լեզուն: Հիմա արդեն որպես բժիշկ եմ խոսում: Մարդուն լեզուն ծրագրված է իր գեներում, և եթե նա մայրենիի փոխարեն կամ մայրենիին զուգահեռ ուրիշ լեզուներով է սկսում խոսել վաղ մանկական տարիքից, ապա մտածողությունը չի կարողանում զարգանալ այնքան, ինչքան պետք է զարգանար, եթե մայրենի լեզվով խոսեր:
Բյուր ջան, լրիվ համաձայն եմ քեզ հետ։ Նույնիսկ գիտականորեն ապացուցված է, կարծեմ ճապոնացի մասնագետներն են դրանով զբաղվել, որ եթե մարդ իր մայրենի լեզվով կրթություն չի ստանում, ինչ որ տեղ, ինչ որ բան պակաս է լինում իր մոտ (մտավոր առումով)