User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական դպրոցների հայկականացումը

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազգային վտանգը նրանում էր կայանում, որ հայերն էին ռուսացվում: Մինչև հիմա կան մարդիկ, որ «ինտելիգենտ» թվալու համար ռուսերեն են խոսում. այդպիսի մտածողությունն է ինենից ազգային վտանգ ներկայացնում, ոչ թե 1 տոկոսանոց ազգային փոքրամասնությունը:
    Շնորհակալ եմ իմ գրությանը ուշադրություն հատկացնելու համար: Սակայն այնտեղ ես հակառուսական հիստերիայի քաղաքական հետևանքների մասին էի խոսում, ցանկանում էի ցույց տալ մեր առաջին Նախագահի և նրա վարչակարգի դիվանագիտական սնանկությունը, նրանց սխալ քաղաքական քայլերի ծանր հետևանքները:
    Ես լիովին համոզված եմ, քաղաքականությունն իրականացնում են ոչ թե ժողովուրդներն ու նրանց լեզուները, այլ կառավարություններն ու իշխանությունները: Այսօր էլ մեր իշխանություններն այլ ծայրահեղության մեջ են ընկել: Սեփական իշխանության վերարտադրումն ապահովելու համար զոհաբերում են մեր անկախությունը ամեն ընտրությունից առաջ նորանոր մարտավարական բնագավառներ ու օբյեկտներ տրամադրելով Ռուսաստանին: Ստացվում է 90 տարի առաջ հայ անհայտ գրողի ասծի նման. " Հայ ժողովո'ւրդ, քեզ ծեծելով պիտի կապենք անկախության սյունին, որ վիզդ կամովին չմեկնես ռուսին կամ տաճիկին ասելով` - Ետ առեք այս անկախությունը, ես այն չեմ ուզում, փոխարենը տաճիկի կամ ռուսի լուծն եմ ուզում": Հիմա տարբերությունն այն է , որ մենք արդեն հրաժարվել ենք տաճիկի լծից և ուժի մեջ ենք թողել միայն ռուսինը: Սակայն ոչ ռուսաց լեզուն, ոչ էլ ռուս ժողովուրդն այստեղ մեղք րունեն:
    Ինչ վերաբերում է ռուսական դպրոցները փակելուն, ապա պետք է ասել, որ դա ոչ միայն քաղաքական կոպիտ սխալ էր, այլ նաև մշակութային քաղաքականության սխալ: Այսօր բացառությամբ մեկ երկու հեռուստաալիքների` հայկական հեռուստաալիքները ցուցադրում են ռուսերեն թարգմանություններով ֆիլմեր, մենք կարողանում ենք դիտել ռուսական երեք ալիքների հաղորդումներ, ի վերջո ուզենք թե չուզենք` ռուսերենը մեր տարածաշրջանում առայժմ դոմինանտ դեր ունի, ուստի այն դեռ երկար պետք է մնա` որպես հայերենից հետո մեր համար ամենագործածական լեզուներից մեկը:
    Եթե մենք ցանկանում ենք մեր լեզվին տեր կանգնել, զարգացնել ու համատարած կիրառել այն մեր առօրյա կյանքում, ապա դա չպետք է անենք ուրիշ լեզուների հաշվին, կամ դրանք մեզանից վանելով:
    Ազգային լեզվի նկատմամբ ճիշտ մոտեցումները ինքստինկյան կկարգավորեն լեզուների նկատմամբ մեր բոլոր խնդիրներն առանց կողմնակի միջամտությունների և պետք չէ ողբերգություն սարքել այն բանից, որ ասենք բաքվեցի փախստականը գերադասում է ռուսերեն խոսելը հայերենից:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (25.04.2010)

  3. #2
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական դպրոցների հայկականացումը

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում է ռուսական դպրոցները փակելուն, ապա պետք է ասել, որ դա ոչ միայն քաղաքական կոպիտ սխալ էր, այլ նաև մշակութային քաղաքականության սխալ: Այսօր բացառությամբ մեկ երկու հեռուստաալիքների` հայկական հեռուստաալիքները ցուցադրում են ռուսերեն թարգմանություններով ֆիլմեր, մենք կարողանում ենք դիտել ռուսական երեք ալիքների հաղորդումներ, ի վերջո ուզենք թե չուզենք` ռուսերենը մեր տարածաշրջանում առայժմ դոմինանտ դեր ունի, ուստի այն դեռ երկար պետք է մնա` որպես հայերենից հետո մեր համար ամենագործածական լեզուներից մեկը:
    Եթե մենք ցանկանում ենք մեր լեզվին տեր կանգնել, զարգացնել ու համատարած կիրառել այն մեր առօրյա կյանքում, ապա դա չպետք է անենք ուրիշ լեզուների հաշվին, կամ դրանք մեզանից վանելով:
    Smergh, բայց չես կարծում, որ ռուսական հեռուստաալիք դիտել, կամ ռուսերեն գիրք կարդալ կարելի է նաև հայկական դպրոց ավարտած լինելով, և դրանից չի կարելի ողբերգություն սարքել, իսկ այն, որ ռուսական դպրոց ավարտածները անգրագետ հայերեն են խոսում, գրելու մասին էլ չեմ ասում, հաստատ ողբերգություն է ազգի համար։ Հիմա որն է ավելի ճիշտ անգրագետ խոսել մայրենիով, թե՞ օտար լեզվով։ Ախր դա նույնիսկ չպիտի քննարկման առարկա լինի։
    When life gives you lemons, make lemonade

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գանգրահեր (06.09.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական դպրոցների հայկականացումը

    Ժողովուրդ ջան էդ ոնցա՞, որ մեզ կարելի է ուրիշ երկրներում ունենալ հայկական դպրոցներ, իսկ Հայաստանում չի կարող լինել ռուսական դպրոց: Վերջ ի վերջո դա ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիր է:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Aurora (11.06.2010)

  7. #4
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական դպրոցների հայկականացումը

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան էդ ոնցա՞, որ մեզ կարելի է ուրիշ երկրներում ունենալ հայկական դպրոցներ, իսկ Հայաստանում չի կարող լինել ռուսական դպրոց: Վերջ ի վերջո դա ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիր է:
    Ռուսական դպրոցներ էլի կան, ռուսների համար, կամ եթե գոնե երեխան մի քիչ ռուս է Եթե մայրը ռուս է, ընդունում են ռուսական դպրոց, լրիվ օրինական։
    When life gives you lemons, make lemonade

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (27.05.2010), Tig (21.04.2010)

  9. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական դպրոցների հայկականացումը

    Կողմ եմ ռուսական դպրոցների փակմանը, բայց ոչ լիովին: Փակելուց հետո պետք էր թողել մեկ կամ երկու դպրոց՝ բացառապես հայերեն չիմացող ու ոչ հայազգի երեխաների համար: Իսկ մնացած առումներով սովետական Հայաստանի դպրոցները ուղղորդված էին այս կամ այն առարկայի: Կային հայկական ու ռուսական թեքումով, ֆիզիկամաթեմատիկական թեքումով և այլն դպրոցներ: Ինքս սովորել եմ նախ ռուսական, ապա հայկական թեքումով դպրոցում: Ռուսական թեքումով դպրոցում պարզապես ռուսերենի ժամերը շատ էին (չնայած շատ մեծ տեղ էր տրվում մայրենիին), բացի այդ առանձին ուսումնասիրվում էր ռուս գրականությունը: Նմանապես հայագիտական թեքումով դպրոցում առանձնահատուկ ուշադրության էր արժանանում մայրենին՝ իր բոլոր ուղղություններով՝ գրաբար, արևմտահայերեն, հայ գրականություն և այլն: Կարծում եմ ռուսական դպրոցների "բացը" լրացնելու համար պարզապես պետք է նմանատիպ ուղղվածությամբ դպրոցներ ստեղծել, որտեղ տեղ կտրվի թե հայոց լեզվին և թե ռուսերենին:
    Եվ մի բան էլ, չեմ սիրում, երբ ձևականորեն, ուղղակի ուրիշի աչքին ինտելլիգենտ երևալու համար խոսում են գրական հայերենով կամ ռուսերենով (ու դրանով հանդերձ այնպիսի սխալներ են անում, որ լավ է ականջներդ փակես ու փախնես):
    Պետք չէ մոռանալ, որ հայոց լեզուն մերն է, ու եթե ոչ մենք, ապա էլ ո՞վ պիտի նրան պահի պահպանի:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Annushka (27.05.2010)

  11. #6
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական դպրոցների հայկականացումը

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Կողմ եմ ռուսական դպրոցների փակմանը, բայց ոչ լիովին: Փակելուց հետո պետք էր թողել մեկ կամ երկու դպրոց՝ բացառապես հայերեն չիմացող ու ոչ հայազգի երեխաների համար:[/B]
    Ախր ինչի՞ց եք է վերցրել, որ չկան ռուսական դպրոցներ։ Դպրոցներ էլ կան, դասարաններ էլ կան, ոչ հայ, կամ որևէ օբյեկտիվ պատճառով հայ, բայց հայերենին չտիրապետող ծնողների երեխաների համար։ Իմ ընկերուհու երեխան, օրինակ, գնում է ռուսական դասարան Չեխովի դպրոցում, մայրը՝ այսինքն ընկերուհիս, կիսով չափ ռուս է, հայրը՝ հայ, և երեխային, առանց որևէ պրոբլեմի ընդունել են ռուսական դասարան։
    When life gives you lemons, make lemonade

  12. #7
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական դպրոցների հայկականացումը

    Մեջբերում Varduhi-ի խոսքերից Նայել գրառումը
    Smergh, բայց չես կարծում, որ ռուսական հեռուստաալիք դիտել, կամ ռուսերեն գիրք կարդալ կարելի է նաև հայկական դպրոց ավարտած լինելով, և դրանից չի կարելի ողբերգություն սարքել, իսկ այն, որ ռուսական դպրոց ավարտածները անգրագետ հայերեն են խոսում, գրելու մասին էլ չեմ ասում, հաստատ ողբերգություն է ազգի համար։ Հիմա որն է ավելի ճիշտ անգրագետ խոսել մայրենիով, թե՞ օտար լեզվով։ Ախր դա նույնիսկ չպիտի քննարկման առարկա լինի։
    Ես մասամբ համամիտ եմ Ձեզ հետ, սակայն եկեք խնդրին այլ կերպ նայենք:
    Ես ավարտել եմ հանրապետության շրջաններից մեկի հայկական դպրոցը, սակայն դա ինձ չի խանգարում երբեմն ռուսերենով ավելի վարժ արտահայտվել, քան` Երևանի ռուսական դպրոցների որոշ նախկին շրջանավարտներ` իմ շրջապատից: Նրանք նույնիսկ չեն հավատում, որ ես գյուղական դպրոցի շրջանավարտ եմ: Այսինքն լավ դպրոցի ու լավ աշակերտի համար դպրոցի լեզվական թեքումը համարյա նշանակություն չունի: Ես առանց բառարանից օգտվելու երկու օրում թարգմանեցի մի գրքի 7 թերթից բաղկացած առաջաբանն ու տեղադրեցի այստեղ` "պատմության" բաժնի Եղեռնին վերաբերվող մասում:
    Մի մոռացեք նաև այն, որ մեր սահմանադրությունն ու մեր երկրի` մարդու իրավունքների հանդեպ ունեցած պարտավորությունները երաշխավորում են անձի ազատությունը:
    Իսկ զրկելով մարդուն ուսման ընտրություն կատարելու հնարավորությունից, կարծում եմ սահմանափակում ենք նրա իրավունքը, էլ չեմ խոսում ազգային փոքրամասնությունների մասին:
    Երբ լեզվի մասին օրենքը պարտադրում է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին գրագրությունն իրականացնել մայրենիով, դա արդյոք չի՞ նշանակում, որ հայերենին չտիրապետող անձը արդեն չի կարող զբաղեցնել քիչ թե շատ պատասխանատու պաշտոն:
    Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք ոչ թե դպրոցներ փակելու ճանապարհով, այլ Հայկական դպրոցներում կրթության ձևերն ու եղանակները կատարելագործելու, նրանցում լիարժեք գիտելիքներ մատուցելու ճանապարհով: Պետք է պետությունը առաջնային ուշադրության առարկա դարձնի կրթության ու գիտության զարգացմանը: Ցավալի է , որ առ այսօր մեր կրթությանն ու գիտությանը բյուջեյից հատկացնում են նույնիսկ ավելի քիչ տոկոսներ քան աֆրիկյան հետամնաց մի շարք երկրներում: Չպետք է մոռանանք, որ մեր ազգի գեներում նստած է ուսման ծարավը, փոխանակ դրան հագուրդ տալու մերոնք ամեն ինչ անում են այդ ծարավը մեր մեջ սպանելու համար: Վկան` կիսագրագետ խորհրդարանը, որն այսօր ունենք: Ահա այստեղ է թաքնված շան գլուխը:
    Էլի եմ կրկնում, պետք չէ փակել ո'չ անգլիական, ո'չ ռուսական, ո'չ էլ այլ դպրոցներ, դրանք իրենք իրենց` աստիճանաբար կփակվեն չդիմանալով Հայկական իրապես Բարձր մակարդակ ունեցող դպրոցների մրցակցությանը, եթե մեր պետական այրերը վերջապես հասկանան ու աշխատեն այս ուղղությամբ:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  13. #8
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ռուսական դպրոցների հայկականացումը

    Smergh-ին

    Պետք չի թերագնահատել հայկական դպրոցները, ես ինքս սովորել եմ հայկական դպրոցում, որտեղ նույնպես շատ լավ ռուսաց լեզու էին դասավանդում:
    Իմաստ ունի՞ արդյոք միայն մի լեզվի համար ուսումնասիրել սեփականի փոխարեն հարևան երկրի մշակույթը:

    TIG-ին
    Չեմ կարծում թե ռուսաստանում ռուսը կցանկանա սովորել հայկական դպրոցում: Քանի դեռ նույն բանը չեն հասկացել հայերը, փակելը համարում եմ ճիշտ որոշում:
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 25.12.2007, 13:04:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (27.05.2010), Tig (21.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •