Ապրեք, լավ թեմա եք բացել, էդ թեմայով մանկուց բանավիճում եմ հաճույքով Լրիվ կողմ եմ Բագրատի ու Բյուրի արտահայտած կարծիքներին։ Միշտ մտածում եմ, որ թերևս անկախացումից հետո երկրի համար արված ամենակարևոր գործերից մեկը դա է եղել։ Երբ ես դպրոց էի գնում, մեր ընտանիքը էն հատուկենտ ինտելիգենտ ընտանիքներից էր, որ առանց երկմտելու երեխային տանում էին հայկական դպրոց, իհարկե շրջապատում զարմացողներ և անգամ խղճահարության զգացում ապրողներ լինում էին, բայց դե... Ու հիշում եմ մի անգամ երաժշտական դպրոցում էրեխեքից մեկը հարցրեց՝ ինչ դպրոց ես գնում, ասեցի՝ հայկական, շուռ եկավ մորը ասեց. «յախկ, մամ, հայկական»։ Հիմա որ մտածում եմ, մեղքանում եմ էդ էրեխեքին ու ուրախանում, որ էդ յախկ ասողների էրեխեքը հիմա հայկական դպրոց են գնում, ուզեն թե չուզեն։ Իրոք, սա էն դեպքն է, որ պետք չի թողնել մարդկանց ազատ ինքնորոշվելուն, դա կարծում եմ ազգային խնդիր է, և ճիշտը պետական մակարդակով հարցը լուծելն էր։