Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Հանրակրթության մասին» օրենքները։
Հիշեցնենք, որ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման համար իրավական հիմք ստեղծող այս նախագծի դեմ լայնածավալ հասարակական ընդվզում էր առաջացել: Իրենց վրդովմունքն ու անհամաձայնությունն էին արտահայտել հարյուրավոր գիտնականներ, արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Ֆեյսբուք սոցիալական ցանցում սկիզբ առած շարժմանը միացել էին հազարավոր քաղաքացիներ:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը ամիսներ շարունակ աննկուն պայքար էր մղել, կազմակերպել բազմաթիվ ակցիաներ և բողոքի այլ միջոցառումներ` ընդդեմ այդ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունման: ԱԺ-ի կողմից օրենքի ընդունումից հետո նախաձեռնությունը իր բողոքի ձայնն էր բարձրացրել նախագահականի դիմաց` պահանջելով Սերժ Սարգսյանից չստորագրել օրենքները:
Էջանիշներ