Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Նորից ասեմ հարգելի Ռայադերին, որ ես ընդամենը ուզում եմ, որ իմ երկրում մարդիկ կարողանան իրար հետ խոսքի միջոցով մարդավարի հաղորդակցվել: Ու հաղորդակցվելը մենակ «Բարեւ, ոնց ես»-ը չի, հաղորդակցվելը նաեւ էն ա, երբ բժիշկը, իրա մասնագիտական տերմինների հայերեն տարբերակները չիմանալու պատճառով, պացիենտին ռուսերեն ա բացատրում, կամ էլ երբ որ աշխղեկը իրա բանվորներին հայերեն բան ա բացատրում, վերջիններս չեն հասկանում, որտեւ չգիտեն, որ ամրանը իրանց իմացած արմատուրան ա, իսկ եռակցումը սվարկան ա:
Ռամշտայն, ես չեմ ուզում, որ դու քո ցանկությունները փաթաթես ինձ: Բա որ մի օր էլ ուրիշ բան ուզես
Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Ընդ որում ռուսախոս բժիշկը կամ հայերեն չհասկացող բանվորը էդ հիմիկվա բաներ են` երբ օտարալեզու դպրոց չունենք, ունենք ընդամենը սովետից ժառանգած ռուսաց լեզու: Բա որ օտարալեզու դպրոցնե՞ր ունենանք ինչ կլինի… Նատրադամուս լինելու կարիք չկա պատկերացնելու համար:
Այսինքն, դու համարում ես, որ հայալեզու կրթական համակարգը մրցունակ չի, բանի պետք չի, ռուսալեզուն շատ ավելի լավն է, բայց հայկական չի, եկեք չունենանք ռուսալեզու համակարգ, թող *ծաղիկներ* լինի, բայց մերը լինի
Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Մարդը ազատ ա ընտրության հարցում, իրեն ինչ ուզում ա թող հռչակի, պետությունից հասնում ա երկու բան` անել այն ամենը, որ մարդը հայ լինելուց վատ չզգա ու մեկ էլ չստեղծել հայերի այլազգիացման լրացուցիչ արհեստական խթաններ, որոնցից է օտարալեզու դպրոցի բացումը հայերի պես օտարամոլ ժողովրդի համար:
Նախորդ գրառումիցդ դա չէր հետևում:
Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Ռայադեր, եթե էդքան նեյտրալ ես, ինչի՞ ես պայքարողներին պոզ ու պոչ կպցնում, չէ՞ որ պայքարելը իրանց իրավունքն ա: Սույն պայքարի գաղափարական մասի մեջ չկա «մեր հետ չես ուրեմն մեր դեմ ես» կամ նմանատիպ այլ միտք: Եթե պայքարողներից ինչ-որ մեկն էլ քեզ ասել ա, որ դու մեր դեմ ես, ապա շատ ճիշտ ա ասել, իրոք մեր դեմ ես, բայց դրա պատճառն ամենեւին այն չէ, որ մեր հետ չես:
Ռամշ, երկու տարբերակ կա: Կամ դու անմարդաբնակ կղզու վրա ես ապրում, ու ոչ մի բանից խաբար չես, կամ անամոթ ստախոս ես: Հետո՝ ինձ չեն ասել: Ես միանշանակորեն ձեր դեմ եմ:
Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Մեկ էլ ասեմ, որ ազգային փոքրամասնությունների կրթության հարցը այստեղ չարժի խառնել: Մենք պայքարում ենք, որ հայը չգնա օտարալեզու դպրոց, ոչ թե որ ազգային փոքրամասնությունները գնան հայկական դպրոց:
Դուք պայքարում եք, որ հայաստանում չլինեն օտարալեզու դպրոցներ: Ընդհանրապես չլինեն: