User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորից ասեմ հարգելի Ռայադերին, որ ես ընդամենը ուզում եմ, որ իմ երկրում մարդիկ կարողանան իրար հետ խոսքի միջոցով մարդավարի հաղորդակցվել: Ու հաղորդակցվելը մենակ «Բարեւ, ոնց ես»-ը չի, հաղորդակցվելը նաեւ էն ա, երբ բժիշկը, իրա մասնագիտական տերմինների հայերեն տարբերակները չիմանալու պատճառով, պացիենտին ռուսերեն ա բացատրում, կամ էլ երբ որ աշխղեկը իրա բանվորներին հայերեն բան ա բացատրում, վերջիններս չեն հասկանում, որտեւ չգիտեն, որ ամրանը իրանց իմացած արմատուրան ա, իսկ եռակցումը սվարկան ա:

    Ընդ որում ռուսախոս բժիշկը կամ հայերեն չհասկացող բանվորը էդ հիմիկվա բաներ են` երբ օտարալեզու դպրոց չունենք, ունենք ընդամենը սովետից ժառանգած ռուսաց լեզու: Բա որ օտարալեզու դպրոցնե՞ր ունենանք ինչ կլինի… Նատրադամուս լինելու կարիք չկա պատկերացնելու համար:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնացում չէր: Շատ լուրջ հարց էր: Քսան հազար մարդ իրենց տաջիկ են հայտարարում, սկսում են իրար հետ տաջկերեն շփվել, տաջկական տարազով ման գալ, տաջկական թերթեր կարդալ, և այլն: Քսան հազարն էլ, եթե այդքան ուզում ես, իրենց նույն ձևով արաբ են հռչակում: Ի՞նչ լուծում ես առաջարկում: Օրենք ես հանում, որ ՀՀ քաղաքացին տաջիկ լինելու իրավունք չունի՞: Չէ, սպասիր գուշակեմ. արգելում ես տաջիկների գոյությունը ու արաբների գոյությունը: Ասենք, ըստ ՀՀ Սահմանադրության տաջիկներն ու արաբներն իրավունք չունեն գոյություն ունենալ
    Մարդը ազատ ա ընտրության հարցում, իրեն ինչ ուզում ա թող հռչակի, պետությունից հասնում ա երկու բան` անել այն ամենը, որ մարդը հայ լինելուց վատ չզգա ու մեկ էլ չստեղծել հայերի այլազգիացման լրացուցիչ արհեստական խթաններ, որոնցից է օտարալեզու դպրոցի բացումը հայերի պես օտարամոլ ժողովրդի համար:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հիմա ասեմ, թե ինչին եմ դեմ: Ես դեմ եմ օտարալեզու դպրոցների բացման դեմ կանգնած շարժման նացիոնալիզմին: Դեմ եմ այդ շարժման հիստերիկ պրոպոգանդիստական մեթոդներին, այդ թվում՝ «մեզ հետ չես՝ ուրեմն մեր դեմ ես, կամ հայ չես, կամ ապազգային/հակազգային ես/տհաս ես/այս ես/այն ես» դիրքորոշմանը: Նեյտրալությունը ցանկացած, նամանավանդ քաղաքական հարցում, ցանկացած մարդու իրավունքն է, ու չի որակում նրան որևէ կերպ:
    Ռայադեր, եթե էդքան նեյտրալ ես, ինչի՞ ես պայքարողներին պոզ ու պոչ կպցնում, չէ՞ որ պայքարելը իրանց իրավունքն ա: Սույն պայքարի գաղափարական մասի մեջ չկա «մեր հետ չես ուրեմն մեր դեմ ես» կամ նմանատիպ այլ միտք: Եթե պայքարողներից ինչ-որ մեկն էլ քեզ ասել ա, որ դու մեր դեմ ես, ապա շատ ճիշտ ա ասել, իրոք մեր դեմ ես, բայց դրա պատճառն ամենեւին այն չէ, որ մեր հետ չես:


    Մեկ էլ ասեմ, որ ազգային փոքրամասնությունների կրթության հարցը այստեղ չարժի խառնել: Մենք պայքարում ենք, որ հայը չգնա օտարալեզու դպրոց, ոչ թե որ ազգային փոքրամասնությունները գնան հայկական դպրոց:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (12.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •