Իհարկե բանավիճելն անիմաստ է: Ամեն մեկն էլ իր տեսանկյունից ճիշտ է: Մենակ մի բան եմ ուզում ավելացնեմ հատուկ Ռայադերի համար: Ռայ ջան, եթե ազատ ընտրության հնարավորություն ես ուզում, ուրեմն նախ և առաջ պիտի ապահովել հավասար պայմաններ: Եթե հայկական դպրոցների մակարդակը ցածր է լինելու օտարալեզուների մակարդակից, ինչում ես համոզված եմ, ապա ազատ ընտրության մասին խոսքերն ավելորդ են: Այ երբ որ կունենանք լավ, բարձր մակարդակի կրթություն ապահովող հայկական դպրոցներ: Էն ժամանակ կարանք մտածենք օտարալեզու դպրոցներ ունենալու մասին: Ու էդ ժամանակ նոր կերևա, իրոք դրա կարիքն ունենք, թե չէ:
հ.գ. նորից ու նորից՝ օրար լեզվին լավ տիրապետելու համար, պարտադիր չի օտարալեզու դպրոց ավարտել:
Էջանիշներ