Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել
Չէ, լավ էլ դեմ էր…
http://tert.am/am/video/bsJcuoKfzQ8/
Ցրույցի վերջում անդրադառնումա հարցին...
Վերջին խմբագրող՝ Tig: 07.07.2010, 11:40:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Rammstein (07.07.2010)
Ես իմ մասով պատասխանեմԱնի ջան, ճիշտն ասած երբեք չեմ լսել որևէ օտարազգի Արփի կամ Անահիտ դնի իր երեխայի անունը։ Էդ որ գեղեցիկ բառ էին լսում կրկնօրինակում, դրա դարն էլ կարծում եմ անցել է։ Էն որ 20-ականներին ասենք Կանալիզացիա էին դնում աղջկա անունը կամ Վիլիս, քանի որ շատ բարեհունչ էր թվում։ Իսկ այսօր, կարծում եմ, նորմալ մարդու ականջին չի կարող Լիլին ավելի բարեհունչ թվալ քան Լիլիթը, այսինքն դա հենց օտարամոլությունն է։
When life gives you lemons, make lemonade
StrangeLittleGirl (07.07.2010)
Բա՜Տո չէ հա՞՞
Էն հայը ով օտարության մեջ շատ արագ ձուլում ա իրա ազգը, էն հայը, որի զավակը երկու բառ հայերեն չի կարողանում խոսել, էն հայը ով կոտրատված հայերենով մի կերպ երկու բառից ավել չի կարողանում հասկացնել, հայերեն տառերն էլ ընդհանրապես չի ճանաչում էլ ի՞նչ իրավունքով ա իրան հայ համարում: Նման կիսատ պռատ հայերն են, որ օտարալեզու դպրոցներ բացելու հարցն են բարձրացրել: Ո՞վ ա բան ասում, թող գնան, թող փող աշխատեն, թող գլուխները պահեն, բայց հայ կոչվելու համար հայի պիտակ կրելը միայն բավական չի:Էդ ուզում ես ասես էն միլիոնավոր համայնքը, որ մի քանի հարյուր տարի ա արդեն ապրում ա օտար հողերում, էն որ համայնքի հետ ա շփվում, հայկական եկեղեցի ա գնում ու ամբողջ սրտով Հայաստանի համար ա ցավում, դա հայ չեն, հա՞
Հայը էնքան ժամանակ ա հայ, քանի իրան հայ ա համարում, անկախ լեզվից ու քո պիտակներից: Թե մենակ մեր ազիզ Մասիսին նայելը ու մեր ազիզ մասիվի բարբառով խոսելը հայ լինելու համար դեռ հերիք չի: Էդ ընթացքում էնքան կարելի ա հայ ազգին խայտառակ անել, որ...
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ի դեպ, այդ միջազգային անունների մասին ավելացնեմ, որ դրանք իրականում ոչ թե «միջազգային» անուններ են, այլ՝ Աստվածաշնչից վերցված. Դավիթ, Թովմաս, Հովհաննես, Մարիամ: Սրանք բոլոր ազգերի մոտ ունեն համապատասխան համարժեքներ: Բայց Հայաստանում հաճախ կարելի է հանդիպել Թոմաս, Ջոն, Մարիա օտար ձևերին:
«Lեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ «Ժամանակը»
զրուցել է երգահան Տիգրան Մանսուրյանի հետ. «Հայերենի շուրջ ծավալվող այս պրոցեսները ինքնին մեզ մեր ինչ լինելը ներկայացնող հայելի են: Սա´ ենք մենք , սա´ է մեր իրականությունը: 10 ռուսական դպրոց. գլուխը քարը, էլի թող լինի, ասենք: Սակայն իրականությունն այն է, որ պարտավոր ես դրանք ունենալ, ցավը սա է… Միայն միամիտ հիտլերյուգենտները կարող են հավատալ դրա անհրաժեշտությանը, դրա շնորհիվ մեր նոր սերնդի առավել քաղաքակիրթ դառնալու պայմանին: Չեմ կարծում, որ մտածող որևէ հայ առանց ցավի է ընդունում այս իրականությունը` ո´ր շերտում, ո´ր հարկում էլ նա լինի: Մենք այսպես թե այնպես ինտերնացիոնալիստ ենք եղել, բոլորի հետ էլ կիսվել ենք` առաջին քրիստոնյաների հետ էլ, առաջին կոմունիստների հետ էլ: Դե հիմա էլ հեքիաթի վիշապը, որպեսզի ջուր տա խմենք, աղջիկ է ուզում, բայց մեր հույսը լինելու է ինքնության նախնականության զորավոր ուժը»:
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
StrangeLittleGirl (08.07.2010), Tig (08.07.2010)
Չէ, Ան ջան, սխալվում ես, դա ոչ մի կապ չունի օտարամոլության հետ։ Դա սովորական մարդկային ցանկություն է իր երեխային տալ բարեհունչ անուն, ուղղակի երբեմն այդ "բարեհնչունության" չափանիշենրը խախտվում են։
Ան ջան, բնականաբար, օտարազգիները Արփի կամ Անահիտ չեն դնում իրենց երեխաների անունները, ակնհայտ է, հայկական մշակույթի քիչ տարածված լինելու պատճառով։
Եթե հայերն էլ կարողանային մտնել զանգվածային մշակույթի որևէ ճյուղերից մեկը, հավատա, մաքուր յանկիների մեջ կհանդիպեիր մի սերիալի հերոսուհի Փառանձեմ, կամ Վարդանուշ։
Դա նրանից չի, որ յանկիները օտարամոլ են, դա սովորական մարդկային հոգեբանություն է։
Իսկ վերջին շրջանում ամերիկայում զվարճալի տենդենց է, մարդիկ րերխաներին անվանում են հայտնի բրենդերի անունով՝ Արմանի, Կոկա–Կոլա, Էփըլ, Շեվրոլե, Սնիքերս...Դա էլ կապ չունի օտարամոլության հետ, մի կողմից էլ անմակարդակության նշան է... կարդալու բան
Մենակ չասես՝ ինչի հայաստանում կա Սեյձեկի, իսկ Ճոպնիայում չկա Սանդուխտ
---------- Ավելացվել է՝ 16:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:01 ----------
Լավ, մի հատ նորից։
Ասում եմ, օրինակ, Ամերիկայում կան շատ մեծահարուստ հայեր, որոնք նաև կառավարությունում պաշտոններ են զբաղեցնում, մարդիկ ովքեր աջակցել են Եղեռնի ճանաչման հարցում, շատ շաաատ են նաև ֆրանսիահայերը, ովքեր ակտիվորեն հայանպաստ քաղաքականությամբ են զբաղվում, բարեգործություն են անում...
Էդ մարդիկ արդեն 100 տարի ա համարյա ապրում են ուրիշ երկրում։ Չի կարա մարդը լեզվին տիրապետի, եթե 24 ժամ շփվում ա ֆրանսերեն,կամ անգլերե, կամ այլ լեզվով։ Դա հնարավոր չի... Կամ մի երեխա, որ ասենք մենակ կիրակնօրյա դպրոցում ա հայերեն սովորում, ոնց կարա նորմալ լեզվին տիրապետի.. կամ հազար ու մի զբաղմունք կա... Դե դու քեզ ճղի... ասա, չէ, երեխեքը պետք ա սքեյթ չքշեն, ընկերների հետ ման չգան, նստեն լրացուցիչ հայերեն սովորեն...
Դե դու քեզ ճղի, ասա որ դրանք հայ չեն... ինչքան էլ Հայաստանին օգնեն, ինչքան էլ հայանպաստ գործ անեն, եթե հայերն չեն խոսում, դրանք մարդ չեն...
Դավայծե սաղս ուրանանք սփյուռքահայերին...
Չէ, ավելի լավ ա հավաքենք մի տեղ, վառենք...
Տենց գոհ կլինես՞ Մեկա ախր ոչ քո, ոչ էլ պողոսի ասելով ա, եթե մարդիկ կարողնան, կանեն, որ չկարողնան չեն անի...
Ազնավուրի երեխաներն էլ արդեն հայերեն չգիտեն... դա ասա որ ինքը հայ չի
---------- Ավելացվել է՝ 16:30 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:20 ----------
Հա, ահհհավոր մեծ ա տարբերությունը Թովմասի ու Թոմասի մեջ, ու ինչքան Մայրամիկ կա Հայաստանում, էդքան էլ Մարինե, Անահիտ, Գայանե, Երանուհի եւ այլ անուններ կան... Նույնիսկ Դեզդեմոնա կա... Հետո՞ Չեք զգում, որ էդ աստիճանի կենցաղային հարցերի մեջ պետք չի, էլի, խցկվել... Մարդ էլ կա, իր երեխաներին Հայկական նահանգների անուններով է կոչել։ Մարդ էլ կա, ծնողներին ֆիալետվի գույնն ա շատ դուր եկել ու ֆիալետվի ծաղիկները... հետո՞ Ձեր ասելով՝ էդ մարդու հայ ծնողներն էլ են օտարամոլ եղել՞ Թե ինքն ա օտարամոլ, որ անունը չի փոխում Նունուֆար դնի՞
---------- Ավելացվել է՝ 16:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:30 ----------
Հ.գ. Վերջը ինչ եղավ՞ Բացելու են սեպտեմբերից օտարալեզու դպրոցներ, թե չէ՞
Թե դա կարևոր չի, հետաքրքիր ա, էլի... ասենք–խոսենք.. թեմա լինի...
Ասեմ, որ Պուշկինի դպրոցը ԴԵՌ հստակ չգիտի՝ ինչ է լինելու ու իր աշակերտներին փորձում է զոռով պահել դպրոցում, բայց իրականում տեղյակ չեն՝ բացվելու է գիմնազիան, թե ոչ։
Իդեպ, Պուշկինի դպրոցը նպատակ ունի միանալ Պուշկինի անվան դպրոցների միությանը։ Բոլոր հետսովետական Պուշկինի անվան դպրոցները համագործակցում են ռուսական մշակույթի տարածման շրջանակներում։
Իդեպ, Հայաստանում Մոսկվայի տուն կա, որը զբաղվում է ռուսական մշակույթի տարածմամբ։ Եկեք գմփցնենք![]()
![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Skeptic (08.07.2010)
Անի ջան, ես էլ հենց էդ եմ ասում, որ երբ մարդու ականջին օտարն ա ավելի բարեհունչ, քան իրենը, հենց դա էլ նշանակում ա, որ էդ մարդը օտարամոլ ա։ Ու չենք խոսում էստեղ էն ցածր խավի մասին, որ մի անուն էին լսում հանկարծ, կամ էլ հարևանի երեխան Շեքսպիր էր կարդում, իրանք էլ դրանից ոգեշնչված իրանց տղային Համլետ էին անվանում կամ աղջկան Օֆելյա։ Ես խոսում եմ նորմալ կրթություն ստացած մարդկանց մասին, որոնց դեպքում դա ընդամենը օտարամոլություն ա։ Հիմա ինչ ա քո ասածը, որ հայերը օտարամոլ չե՞ն, բա ինչի ա էդ մի մասին, որոնց մասին խոսում ենք, թվում, որ եթե ռուսերեն են հաղորդակցվում, դա իրանց հեղինակությունը ավելի ա բարձրացնում։ Ինչի՞ վրացիների մոտ տենց բան չկա։ Հա, նրանք էլ դեպի ամերիկա են ձգտում, բայց հաստատ իրենց երկրում իրար մեջ անգլերեն չեն խոսում, ոչ էլ ցուցափեղկերին ու տաքսիների վրա են միայն անգլերեն գրում։ Օրինակ ինչի ա Կոմիտասի առաջվա Տեռանովայի վրա, հիմա Օգգի ա կարծեմ, մեեեծ տառերով գրած РАСПРОДАЖА. Դա նորմալ ա՞ ըստ քեզ ու դրա մեջ ոչ մի օտարամոլություն չկա՞։ Լիքը տաքսիներ՝ Taxi Busy, Taxi My way, Taxi Lux ....ինչի են անգլերենով միայն գրում ու չեն պատժվում, էդ էլ օտարամոլություն չի՞, թե ուղղակի բարեհունչ ա էլի։ Իսկ որ ասում են դպրոցը օտարալեզու լինի, որ երեխեքը լավ կրթվեն, դրա մասին էլ չենք խոսում։
Ու շատ լավ են անում վրացիները, որ փակում են հայկական դպրոցները Ջավախքում, կամ կրճատում հայերենի ժամերը, աչքներս էլ հանում են։
When life gives you lemons, make lemonade
Chuk (08.07.2010), Rammstein (09.07.2010), StrangeLittleGirl (08.07.2010), Tig (08.07.2010), Ձայնալար (08.07.2010)
Ան ջան, արի հերթով, հա ջան
Նախ, գրածներս չես կարդում, ուղղակի հակադրվում ես։ Ան ջան, աշխարհում տենց մարդ, տենց ազգ, տենց ժողովուրդ, տենց ազգություն չկա, որ ուրիշ ազգերի անուններ չդնի։ Դա, էլի եմ ասում, կապ չունի օտարամոլության հետ։ Դա սովորական մարդկային "նախանձ ա" , ասենք, ոչ ավել, ոչ պակաս, քան եթե հարևանի հագին սիրուն շոր ա տեսնում, գնում առնում ա նույնից։
Իսկ տաքսիները նրանից ա արտասահմանյան անուններով, որովհետև ավելի բնական ա հնչում, որովհետև հայերը ազգային ավանդական տաքսի չեն ունեցել։ Մեր պապերը ձիերով են ման եկել։ Դրա համար էլ՝ որտեղից որ տաքսիի երևույթն են բերում, էնտեղից էլ անուններն են գալիս։
Նույն պատճառով դժվար թե հանդիպես լավաշ, որի պիտակի վրա լինի՝ "Լավաշ Manhatten"։ Կամ էլ՝ մածուն " Tasty Donkey"։ Կամ էլ՝ հայկական ռեստորան "At Artaxerx's"... "Արտաշի Մոտ" ա, չէ՞Կամ էլ՝ հո չի լինի Չինական Ռեստորան "Մեծ Հայք"...
Համ էլ՝ էդ աստիճանի չարժի կապվել ազգայինի հետ, թե չէ կարող ա վաղը մյուս օր պարզվի, որ Սաթենիկը, Վազգենը, Արշակը, Կարենը, Բաբկենը մեր զուլալ, հալալ, ազգային–հայկական–ավանդական անունները հարևան ազգերից են եկել, հիասթափվես
Օֆ–օֆ... բա սա երկիր ա... Պետք ա օրենք ընդունել, որ բացի Արմեններից, Հայկերից, Արամներից եւ Արամեից բոլոր այլ անունները կրող մարդկանց վառեն![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 08.07.2010, 16:47:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
StrangeLittleGirl (08.07.2010), Tig (08.07.2010)
Օտարամոլության դրսևորում. փոխանակ մեր հին–հայկական–ավանդական տարազներ հագնելը, ինչ–որ անմակարդակ, 1500 տարի առաջացած Եւրոպացիների հագուստն ենք կրում
Մեկ այլ՝ փոխանակ մեր հալալ–զուլալ–հայկական–ավանդական դհոլ–դուդուկ նվագենք, լսենք, ինչ–որ փչացած ամերիկացիների ռոք ենք լսում
Փոխանակ մեր հին–ավանդական–զուլալ–հալալ–անեղծ մատերի վրա հաշվենք, կանֆիծյուրներով ենք աշխատումԳոնե "Լուսամուտ 7"–ը թարգմանենք, օֆ ամա՜ն...
Փոխանակ մեր հին–հայկական–ազգային–ազգագրական–ավանդական էշերով ման գանք, Մերսեդես Բենց ենք քշում
Լավ, իսկ հիմա լուրջ, լրռիվ լուրջ
Օտար ցանկացած ազգից քեզ ու քո մշակույթը ցածր համարելը։ Դրա մեջ մտնում է նաև հայերին խաբեբա, օտարամոլ, "քցող", անշնորհք, անմակարդակ համարելը։
Իհարկե, մենք այդպիսին ենք, բայց դրա մասին խոսելը օտարամոլություն է։ Մենք պետք ա դուխով առաջ գնանք ու սաղի մոտ ձևացնենք, որ դեմք ենք։
Օրինակ, Սենկեվիչը իր տափակ /իմ կարծիով, հավես չունեմ, չսկսեք վիճել, որ լավն ա/ մի նախադաություն ունի, որ ասում է /հռոմեացիներից մեկի բերանով/. "Հայերը քաղաքակիրթ են ձևանում մեզ մոտ, բայց հենց գնում ենք, իրենց դղյակներում չորեքթաթ են ման գալիս" … Հա–հա–հա![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Օտարամոլությունը սեփական մշակույթը օտար մշակույթով փոխարինելն է, ազգայնականությունը՝ օտար մշակույթը մերժելը, իսկ սեփական մշակույթը օտար մշակույթով հարստացնելը չգիտեմ, թե ոնց ա կոչվում, բայց լավը էդ ա
Լավ ասի չէ՞Նոր հորինեցի
![]()
Օտարամոլութիւն է, օրինակի համար, հայացուած Ստեփանը դարձնել Ստյոպա, հայացած Լեւոնը դարձնել Լյովա, հայացած Արտեմը դարձնել Արտյոմ: Այսինքն՝ կայսերական երկրի մշակոյթը գերիշխում է հպատակ ազգերի մշակոյթներին: Նոյնն է անգլերէնի եւ ֆրանսերէնի տիրապետութեան պարագան:
Վկայ եմ Չառլի կամ Շառլ դարձած Կարապետի գոյութեան, Ժան կամ Ջանո դարձած Հովհաննեսի:
Անունները երբեմն լինում են «միջազգային», ընդհանուր, մարդկային քաղաքակրթութեան ներդրում ունեցած անձերի անուններից ժառանգուած, սակայն իւրաքանչիւր լեզու ունի իր օրէնքները:
Ահա թէ ինչու իտալացիները սիրում են Ջիակոմո, Ջիովաննի. իսպանացիք սիրում են Խայմէ, Խորխէ, պորտուգալացիք Ժորժ, Ժուան. գերմանացիք սիրում են Ռիխարդ, անգլիացիք Ռիչըրդ, ֆրանսիացիք Ղիշաղ:
Երբ հայկական ձեւը գոյութիւն ունի (նոյնիսկ եթէ չունի, հայերէնի օրէնքները կան), ինչո՞ւ գրել Գրեգուար, Գրեգըրի, Իգոր:
Rammstein (09.07.2010), StrangeLittleGirl (08.07.2010)
Այսինքն պետք է ջայլամի պես գլուխներս մտցնենք ավազի մեջ ու սպասենք ու ոչինչ չփորձե՞նք անել։ Ռուսի մոտ չենք գնում ասում՝ մենք օտարամոլ ենք։ Չնայած, երևի թե առանց ասելու նրանք դա զգում են, որ կարողանում են նման պահանջներ փաթաթել մեր բարձրաստիճան այրերի վզին։ Մենք մեր մեջ ենք փորձում մի բան անել։ Իսկ ինչ վերաբերում է անուններին, դա պարզապես ամենաչնչին օրինակն է ու ոչ մի օրենք հնարել պետք չի դա արգելելու համար։ Պարզապես պետք է ազգային դաստիարակություն տալ դպրոցում, իսկ դրա համար նորմալ դպրոց է պետք ունենալ։ Այ հենց էդ քո ասած՝ որ չասես իմը վատն ա, ուրիշինը լավ։ Իսկ ինչ վերաբերում է տաքսիներին, եթե կարծում ես, որ ԱՄՆ–ում ու Եվրոպայում առաջ էշով ման չեն եկել, սխալվում ես, ու եթե տաքսիի անունը Լյուքս են դնում, կարող են հայերեն տառերով էլ գրել, բան չի պատահի, իսկ Taxi Busy կամ Taxi My Way, վստահեցնում եմ քեզ, ոչ Վաշինգտոնում եմ տեսել, ոչ Նյու Յորքում։ Էնտեղ բոլոր տաքսիները միանման են, շատ շատ Yellow Cab կամ Blue Cab, ասածս ինչ ա, դա ընդամենը հայերի մտքի թռիչքի արդյունքն ա, ու որ տենց թռցնում են իրենց միտքը, գոնե պետք է բարի լինեն հայատառ թռցնել։ Բայց դա նրանց գործը չի, այլ պետության, լեզվի տեսչության։
When life gives you lemons, make lemonade
Chuk (08.07.2010), StrangeLittleGirl (08.07.2010), Tig (09.07.2010), Շինարար (09.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ