Անի ջան, ես էլ հենց էդ եմ ասում, որ երբ մարդու ականջին օտարն ա ավելի բարեհունչ, քան իրենը, հենց դա էլ նշանակում ա, որ էդ մարդը օտարամոլ ա։ Ու չենք խոսում էստեղ էն ցածր խավի մասին, որ մի անուն էին լսում հանկարծ, կամ էլ հարևանի երեխան Շեքսպիր էր կարդում, իրանք էլ դրանից ոգեշնչված իրանց տղային Համլետ էին անվանում կամ աղջկան Օֆելյա։ Ես խոսում եմ նորմալ կրթություն ստացած մարդկանց մասին, որոնց դեպքում դա ընդամենը օտարամոլություն ա։ Հիմա ինչ ա քո ասածը, որ հայերը օտարամոլ չե՞ն, բա ինչի ա էդ մի մասին, որոնց մասին խոսում ենք, թվում, որ եթե ռուսերեն են հաղորդակցվում, դա իրանց հեղինակությունը ավելի ա բարձրացնում։ Ինչի՞ վրացիների մոտ տենց բան չկա։ Հա, նրանք էլ դեպի ամերիկա են ձգտում, բայց հաստատ իրենց երկրում իրար մեջ անգլերեն չեն խոսում, ոչ էլ ցուցափեղկերին ու տաքսիների վրա են միայն անգլերեն գրում։ Օրինակ ինչի ա Կոմիտասի առաջվա Տեռանովայի վրա, հիմա Օգգի ա կարծեմ, մեեեծ տառերով գրած РАСПРОДАЖА. Դա նորմալ ա՞ ըստ քեզ ու դրա մեջ ոչ մի օտարամոլություն չկա՞։ Լիքը տաքսիներ՝ Taxi Busy, Taxi My way, Taxi Lux ....ինչի են անգլերենով միայն գրում ու չեն պատժվում, էդ էլ օտարամոլություն չի՞, թե ուղղակի բարեհունչ ա էլի։ Իսկ որ ասում են դպրոցը օտարալեզու լինի, որ երեխեքը լավ կրթվեն, դրա մասին էլ չենք խոսում։
Ու շատ լավ են անում վրացիները, որ փակում են հայկական դպրոցները Ջավախքում, կամ կրճատում հայերենի ժամերը, աչքներս էլ հանում են։
Էջանիշներ