User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իմ մասով պատասխանեմ Անի ջան, ճիշտն ասած երբեք չեմ լսել որևէ օտարազգի Արփի կամ Անահիտ դնի իր երեխայի անունը։ Էդ որ գեղեցիկ բառ էին լսում կրկնօրինակում, դրա դարն էլ կարծում եմ անցել է։ Էն որ 20-ականներին ասենք Կանալիզացիա էին դնում աղջկա անունը կամ Վիլիս, քանի որ շատ բարեհունչ էր թվում։ Իսկ այսօր, կարծում եմ, նորմալ մարդու ականջին չի կարող Լիլին ավելի բարեհունչ թվալ քան Լիլիթը, այսինքն դա հենց օտարամոլությունն է։
    Չէ, Ան ջան, սխալվում ես, դա ոչ մի կապ չունի օտարամոլության հետ։ Դա սովորական մարդկային ցանկություն է իր երեխային տալ բարեհունչ անուն, ուղղակի երբեմն այդ "բարեհնչունության" չափանիշենրը խախտվում են։
    Ան ջան, բնականաբար, օտարազգիները Արփի կամ Անահիտ չեն դնում իրենց երեխաների անունները, ակնհայտ է, հայկական մշակույթի քիչ տարածված լինելու պատճառով։
    Եթե հայերն էլ կարողանային մտնել զանգվածային մշակույթի որևէ ճյուղերից մեկը, հավատա, մաքուր յանկիների մեջ կհանդիպեիր մի սերիալի հերոսուհի Փառանձեմ, կամ Վարդանուշ։
    Դա նրանից չի, որ յանկիները օտարամոլ են, դա սովորական մարդկային հոգեբանություն է։

    Իսկ վերջին շրջանում ամերիկայում զվարճալի տենդենց է, մարդիկ րերխաներին անվանում են հայտնի բրենդերի անունով՝ Արմանի, Կոկա–Կոլա, Էփըլ, Շեվրոլե, Սնիքերս... Դա էլ կապ չունի օտարամոլության հետ, մի կողմից էլ անմակարդակության նշան է... կարդալու բան

    Մենակ չասես՝ ինչի հայաստանում կա Սեյձեկի, իսկ Ճոպնիայում չկա Սանդուխտ

    ---------- Ավելացվել է՝ 16:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:01 ----------

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա՜



    Էն հայը ով օտարության մեջ շատ արագ ձուլում ա իրա ազգը, էն հայը, որի զավակը երկու բառ հայերեն չի կարողանում խոսել, էն հայը ով կոտրատված հայերենով մի կերպ երկու բառից ավել չի կարողանում հասկացնել, հայերեն տառերն էլ ընդհանրապես չի ճանաչում էլ ի՞նչ իրավունքով ա իրան հայ համարում: Նման կիսատ պռատ հայերն են, որ օտարալեզու դպրոցներ բացելու հարցն են բարձրացրել: Ո՞վ ա բան ասում, թող գնան, թող փող աշխատեն, թող գլուխները պահեն, բայց հայ կոչվելու համար հայի պիտակ կրելը միայն բավական չի:
    Լավ, մի հատ նորից։
    Ասում եմ, օրինակ, Ամերիկայում կան շատ մեծահարուստ հայեր, որոնք նաև կառավարությունում պաշտոններ են զբաղեցնում, մարդիկ ովքեր աջակցել են Եղեռնի ճանաչման հարցում, շատ շաաատ են նաև ֆրանսիահայերը, ովքեր ակտիվորեն հայանպաստ քաղաքականությամբ են զբաղվում, բարեգործություն են անում...

    Էդ մարդիկ արդեն 100 տարի ա համարյա ապրում են ուրիշ երկրում։ Չի կարա մարդը լեզվին տիրապետի, եթե 24 ժամ շփվում ա ֆրանսերեն,կամ անգլերե, կամ այլ լեզվով։ Դա հնարավոր չի... Կամ մի երեխա, որ ասենք մենակ կիրակնօրյա դպրոցում ա հայերեն սովորում, ոնց կարա նորմալ լեզվին տիրապետի.. կամ հազար ու մի զբաղմունք կա... Դե դու քեզ ճղի... ասա, չէ, երեխեքը պետք ա սքեյթ չքշեն, ընկերների հետ ման չգան, նստեն լրացուցիչ հայերեն սովորեն...

    Դե դու քեզ ճղի, ասա որ դրանք հայ չեն... ինչքան էլ Հայաստանին օգնեն, ինչքան էլ հայանպաստ գործ անեն, եթե հայերն չեն խոսում, դրանք մարդ չեն...
    Դավայծե սաղս ուրանանք սփյուռքահայերին...
    Չէ, ավելի լավ ա հավաքենք մի տեղ, վառենք...
    Տենց գոհ կլինես՞ Մեկա ախր ոչ քո, ոչ էլ պողոսի ասելով ա, եթե մարդիկ կարողնան, կանեն, որ չկարողնան չեն անի...
    Ազնավուրի երեխաներն էլ արդեն հայերեն չգիտեն... դա ասա որ ինքը հայ չի

    ---------- Ավելացվել է՝ 16:30 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:20 ----------

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, այդ միջազգային անունների մասին ավելացնեմ, որ դրանք իրականում ոչ թե «միջազգային» անուններ են, այլ՝ Աստվածաշնչից վերցված. Դավիթ, Թովմաս, Հովհաննես, Մարիամ: Սրանք բոլոր ազգերի մոտ ունեն համապատասխան համարժեքներ: Բայց Հայաստանում հաճախ կարելի է հանդիպել Թոմաս, Ջոն, Մարիա օտար ձևերին:
    Հա, ահհհավոր մեծ ա տարբերությունը Թովմասի ու Թոմասի մեջ, ու ինչքան Մայրամիկ կա Հայաստանում, էդքան էլ Մարինե, Անահիտ, Գայանե, Երանուհի եւ այլ անուններ կան... Նույնիսկ Դեզդեմոնա կա... Հետո՞ Չեք զգում, որ էդ աստիճանի կենցաղային հարցերի մեջ պետք չի, էլի, խցկվել... Մարդ էլ կա, իր երեխաներին Հայկական նահանգների անուններով է կոչել։ Մարդ էլ կա, ծնողներին ֆիալետվի գույնն ա շատ դուր եկել ու ֆիալետվի ծաղիկները... հետո՞ Ձեր ասելով՝ էդ մարդու հայ ծնողներն էլ են օտարամոլ եղել՞ Թե ինքն ա օտարամոլ, որ անունը չի փոխում Նունուֆար դնի՞

    ---------- Ավելացվել է՝ 16:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:30 ----------

    Հ.գ. Վերջը ինչ եղավ՞ Բացելու են սեպտեմբերից օտարալեզու դպրոցներ, թե չէ՞
    Թե դա կարևոր չի, հետաքրքիր ա, էլի... ասենք–խոսենք.. թեմա լինի...

    Ասեմ, որ Պուշկինի դպրոցը ԴԵՌ հստակ չգիտի՝ ինչ է լինելու ու իր աշակերտներին փորձում է զոռով պահել դպրոցում, բայց իրականում տեղյակ չեն՝ բացվելու է գիմնազիան, թե ոչ։
    Իդեպ, Պուշկինի դպրոցը նպատակ ունի միանալ Պուշկինի անվան դպրոցների միությանը։ Բոլոր հետսովետական Պուշկինի անվան դպրոցները համագործակցում են ռուսական մշակույթի տարածման շրջանակներում։

    Իդեպ, Հայաստանում Մոսկվայի տուն կա, որը զբաղվում է ռուսական մշակույթի տարածմամբ։ Եկեք գմփցնենք
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (08.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •