User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ խայտառակ ասացվածքը միայն Հայերի մոտ է, ինչ կապ ունի օտարալեզու դպրոցը սոված լինելու հետ, և քո կարծիքով եթե Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացեն ուրեմն սոված չենք մնալու լավանալու է կյանքը, կամ էլ ինչ է առաջներում Պոլսում, որ հայերենով են կրթություն ստացել վատ ու սոված հայեր են եղել... հետաքրքիր մեկնաբանություն էր...

    ---------- Ավելացվել է՝ 15:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:46 ----------

    Օտարալեզու դպրոցները մեր թշնամիներն են։ Այս կարծիքին է գրականագետ Թորոս Թորանեանը, ով Երևան է ժամանել Սիրիայից։
    «Ով որ իր լեզուն կորցնի՝ ազգը կկորցնի», – ասաց նա՝ անդրադառնալով Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման խնդրին։
    «Մենք պետք է ամեն ձևով պաշտպանենք, լեզուն մտածելու եղանակ է», – ասաց նա՝ նշելով, որ հայերը Սփյուռքում դարձել ենք հայանման մի բան, այլ ոչ թե հայ։

    Tert.am
    Mko, Ուշադիր կարդա: Գրառմանս մեջ գոնե մի տեղ տեսար գրած Օտարալեզու դպրոց՞
    Ինչ կապ ուներ, որ օտարալեզու դպրոցը բերեցիր մեջ գցեցիր:
    Ասածս էն է, որ պետք չի մարդկանցից պահանջել ավելին, քան կարող են: Հայը, ինչքան էլ սուրբ ու քրիստոնյա ազգ լինի, օդով սնվել չի կարող, ու գիտես, այդպիսի փիս սովորությունը ունի,մեկ-մեկ ոտել է ուզում... դրա համար մարդիկ լքում են հայրենիքը...

    Իսկ այդ սիրիահայը թող գա էստեղ ապրի նոր խոսա...
    Սովորել են... թառեն ծառին, վերևից ցուցմունքներ տան....

    հ.գ. Դպրոցների հարցը չեմ քննարկում

    ---------- Ավելացվել է՝ 20:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:25 ----------

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Անի ջան, օտարամոլության նկատմամբ հակում շատ նուրբ է ասված հայերի դեպքում։ Վերցնենք հենց թեկուզ մեր անունները, էդքան օտար անուն երևի ոչ մի ազգի մոտ չկա, էսօրվա սերունդին նայի՝ Միլենա, Նատալի, Էլեն, Ալեքս, Ալեն, Էրիկ.... էս վերջերս ծանոթներիցս մեկը ուզում էր Ալեքսանդրա դնել աղջկա անունը, վերջում Լիլիի վրա բարիշեցին, բայց դե ասենք Լիլիթը բացառվում էր, հա, մոռացա, շրջապատում ունենք նաև Անգելինա, Նովելլա և Դանիելա։ Հայկական հեռուսատեսությամբ ցանկացած ալիք միացրու, ոնց չլինի որևէ սերիալի կհանդիպես, 10 րոպե նայի՝ Արտո Արամիչներն ու Աննա Գրիգորևնաները պարզապես սպանում են։ Ախր չեն հասկանում, որ դա տարրական ճորտություն ա, օգտագործել օտար ազգի դիմելաձևը։ Ու եթե ինչ որ չափով էդ անուն հայրանունները դուրս էին եկել, հիմա նորից մտնում են կենցաղ։ Մինչև հիմա շատ շատերը ինչ որ մեկի մասին խոսելիս ասում են՝ շատ կիրթ մարդ ա և հաստատելու համար, որ դա էդպես ա, ավելացնում են՝ ռուսական կրթությամբ։ Էլ դրանից ավել ինչ ես ուզում, էլ օտարամոլը ոնց ա լինում։
    Ան ջան, արի ուղղակի մեզ անուն չպցնենք, էլի ... բոլոր ազգերի մեջ էլ դա կա... թե արխայիկ ժամանակներում, թե միջնադարում, թե հիմա, ԲՈԼՈՐ ազգերի մոտ սովորություն կա իրարից անուններ "գողանալ":
    Այս առումով էլ հայերը սովորական մարդիկ են, ոչ ավել, ոչ պակաս: Որ մի գեղեցիկ բառ են լսում, կրկնօրինակում են: Չէ որ կա այսպես կոչված միջազգային անուններ: Սա էլ հենց ապացույցն է, տարբեր ազգեր այնքան են իրար մեջ նույն անունները դրել, որ որոշ բարեհնչյուն անուններ դառել են միջազգային: Հայերին դրա համար վառելու կարիք չկա

    ---------- Ավելացվել է՝ 20:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:29 ----------

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե հայը հերիք չի օտար հողի վրայ ա ապում, օտարի հետ ա ընտանիք կազմում, հլը մի բան էլ հայերեն չի խոսում, էլ ի՞նչ հայ Ֆրեյա ջան: Հայ լինելը հո չոր ու ցամաք պիտա՞կ չի, որ ով ուզենա երբ ուզենա վրեն կպցնի ու շարունակի իրեն հայ համարել: Թուրքական շորի վրա էլ կարելի ա Կավալլի կպցնել, բայց հո դրանից Կավալլի չդառա՞վ:
    Տո չէ հա՞՞՞ Էդ ուզում ես ասես էն միլիոնավոր համայնքը, որ մի քանի հարյուր տարի ա արդեն ապրում ա օտար հողերում, էն որ համայնքի հետ ա շփվում, հայկական եկեղեցի ա գնում ու ամբողջ սրտով Հայաստանի համար ա ցավում, դա հայ չեն, հա՞
    Հայը էնքան ժամանակ ա հայ, քանի իրան հայ ա համարում, անկախ լեզվից ու քո պիտակներից: Թե մենակ մեր ազիզ Մասիսին նայելը ու մեր ազիզ մասիվի բարբառով խոսելը հայ լինելու համար դեռ հերիք չի: Էդ ընթացքում էնքան կարելի ա հայ ազգին խայտառակ անել, որ...

    ---------- Ավելացվել է՝ 20:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:37 ----------

    Բոլոր շահագրգիռ կողմերին. հայ ազգը ոչ բոշա ա ոչ էլ ուրիշ ազգերի ներկայացուցիչ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ տարբերվում ա: Նույնիսկ ես կասեի, որ հայերը շաաատ նստակյաց ազգ են, հազար տարին մեկ են ապրելու տեղը փոխում, իսկ այ մյուս ազգերը՝ Եւրոպացիք, Ամերիկացիք, Չինացիք, սաղ... սաղ... սաղ.... շատ թեթև են նայում այդ հարցին եւ շատ հեշտությամբ փոխում են իրենց ապրելու տեղը աշխատանքի հետ կապված:
    Ամերիկացին կարող է աշխատանքի առաջարկ ստանալ ու մի գիշերում իրերը հավաքել թռնել մյուս ափ, Չինացիք, Հնդիկները գնումեն Դուբայ, Սինգապուր, Եւրոպացիք գնում են Ամերիկա, Ամերիկացիք էլ՝ խառը...
    Էնպես որ, պետք չի մեզ անուն կպցնել: Եթե ստեղ նորմալ կյանքի պայմաններ լինեին, ոչ ոք չէր գնա: Իսկ դուք ուզում եք, որ մարդ եթերով սնվի, փողոցների ք..ք /սօրրի/ անտեսի, ամեն քայլափոխին փող պոկելը, կեղտը, խաբեությունները անտեսի, ճնշված ապրի՝ դրսի գեղեցկ կյանքը տեսնելով ու դեռ չբողոքի ՛/չընդդիմանա/ տենց չի լինում
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամսար (19.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •