Սա Հայաստանի իշխանությունների կողմից հստակ քայլ էր անկախությունն աճուրդի հանելու համար։ Այս քայլով անկախությունը կամ Անիի բանալիները աճուրդի հանվեց,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում քվեարկված և առաջին ընթերցմամբ ընդունված ««Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին։
-Սա մեր պետականությանն ամենամեծ հարվածն էր, որի հետևանքները շատ աղետալի կլինեն։ Այն մարդկանց, ովքեր կողմ են քվեարկել օրինագծին, հետագայում սերունդները կհիշեն որպես 21-րդ դարի Վեստ Սարգիս։
Ա. Իշխանյանը կարծիք է հայտնել, որ ժողովուրդը այնքան ինքնապաշտպանական բնազդ կունենա, որ կհամախմբվի և թույլ չտա, որ այդ օրենքն ընդունվի.
-Որովհետև սա կլինի Հայաստանի կործանումը։ Մարդիկ, ովքեր առաջնորդվում են միայն շահով, որոնք որ պատրաստ են ծառեր կտրել, բնությունը պղծել, նրանք շահի համար պատրաստ կլինեն նաև լեզուն վաճառել, պատրաստ են նաև հայրենիքը վաճառել,-ավելացրել է «7օր»-ի զրուցակիցը։
7or.am
Էջանիշներ