User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Էջ 41 64-ից ԱռաջինԱռաջին ... 3137383940414243444551 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 601 համարից մինչև 615 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

  1. #601
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճակատագրի հեգնանք. Օտարալեզու դպրոցներին «այո» ասացին Սուրբ թարգմանիչների տոնի օրը
    17:34 • 24.06.10

    ՀՀ Ազգային Ժողովը 2010թ. հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ քվեարկեց «Լեզվի
    մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների` Կառավարության ազգադավ նախագծի օգտին` 71 կողմ, 13 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Սա կատարվեց Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնի օրը Անկախության հռչակագիր ընդունած դահլիճում: Այս կապակցությամբ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը`

    ա. վերահաստատում է իր սկզբունքները և վճռականությունը` կանխելու ապազգային և հակասահմանադրական ձեռնարկումները,

    բ. հայտարարում է պայքարի նոր փուլ թևակոխելու մասին,

    գ. առաջիկա համաժողովի ընթացքում, որի մասին կհայտարարվի լրացուցիչ, կընդունի համազգային կոչ և կներկայացնի հետագա գործողությունները,

    դ. կոչ է անում բոլոր ուժերին և շահագրգիռ անհատներին եռանդով միանալ մեր
    աշխատանքներին` ընդհանուր մոտեցումների ձևավորմանը մասնակից լինելու լայն
    հնարավորությամբ:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.06.2010), Chuk (24.06.2010), mkofranc (24.06.2010), Rammstein (24.06.2010), Ձայնալար (24.06.2010), Շինարար (24.06.2010)

  3. #602
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ Չուկ ջան, ստեղ մենակ ՀԱԿ-ի խնդիրը չի, ախր նույնիսկ «Ժառանգությունը» չի փորձում մասսաներ հավաքել… Ստեղ ակնարկ չկար, խոսքս բոլորին էր վերաբերվում:
    Հա, դաշնակներն էսօր չկային... էրեկ կային: Ճիշտ ա՝ շատ չէին, բայց էլի ահագին էին: Դաշնակների մտքին պետք ա տեղ լինի: Որ ուզենային, ավելի շատ էլ կհավաքեին:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ կարծում, որ ժառանգությունը կամ ՀՅԴ-ն կամ Սարդարապատը (սրանք այն պոտենցիալ ուժերն են, ովքեր գուցե ուզեին անել) ի զորու են կրիտիկական մասսա հավաքել այդ խնդրի համար: Կարող էր ՀԱԿ-ը, ինչը լրիվ այլ կերպ կընկալվեր բացառապես բոլոր շերտերի կողմից (սա զուտ իմ անձնական կարծիքն է):
    Հա, չարժեր, որ ՀԱԿ-ը մարդ հավաքեր, որովհետև հարցը քաղաքականացնելու էին ու լուրջ չվերաբերվեին... Չնայած էս դեպքում էլ տարբերությունը մեծ չի, բայց դե...

    ---------- Ավելացվել է՝ 22:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:19 ----------

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճակատագրի հեգնանք. Օտարալեզու դպրոցներին «այո» ասացին Սուրբ թարգմանիչների տոնի օրը
    17:34 • 24.06.10

    ՀՀ Ազգային Ժողովը 2010թ. հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ քվեարկեց «Լեզվի
    մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների` Կառավարության ազգադավ նախագծի օգտին` 71 կողմ, 13 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Սա կատարվեց Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնի օրը Անկախության հռչակագիր ընդունած դահլիճում: Այս կապակցությամբ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը`

    ա. վերահաստատում է իր սկզբունքները և վճռականությունը` կանխելու ապազգային և հակասահմանադրական ձեռնարկումները,

    բ. հայտարարում է պայքարի նոր փուլ թևակոխելու մասին,

    գ. առաջիկա համաժողովի ընթացքում, որի մասին կհայտարարվի լրացուցիչ, կընդունի համազգային կոչ և կներկայացնի հետագա գործողությունները,

    դ. կոչ է անում բոլոր ուժերին և շահագրգիռ անհատներին եռանդով միանալ մեր
    աշխատանքներին` ընդհանուր մոտեցումների ձևավորմանը մասնակից լինելու լայն
    հնարավորությամբ:

    Tert.am
    Լավ է, որ սկզբունքային ենք, բայց իմ հավատը մանրից կորում ա... Ախր հայերենի կարևորության մասին ի՞նչ պիտի ասես մի մարդու, որն ափսոսում է, որ չի կարողացել մինչև վերջ ռուսական կրթություն ստանալ:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 24.06.2010, 22:24:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (25.06.2010)

  5. #603
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աաաա դե էդ դաշնակների անունը քիչ տվեք էլի, դաշնակներից անհատական մասնակցությունից ավել դժվար ա բան սպասել՝ կուսակցությունը որպես կառույց ոչ մի ընդդիմադուր պահվածք երբեք չի ցուցաբերի: Իսկ մնացածն էլ ինչքան էլ որ հավաքվեին, եթե չմտնեյին ներս ու աշոտյանի քյաչալը պատին չլղոզեին, մեկ ա արդյունքը նույնն էր լինելու: Բայց ակտիվությունը պետք էր ու դեռ պետք ա, ու շատ լավ ա, որ տարբեր հարցերի շուրջ տարբեր նախաձեռնող խմբեր են ստեղծվում, քաղաքացիական ակտիվություն են ցուցաբերում: Սա կարծում եմ ակտիվության երկրորդ շնչառությունն ա 2008 -ից հետո:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.06.2010), Chuk (25.06.2010)

  7. #604
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Աաաա դե էդ դաշնակների անունը քիչ տվեք էլի, դաշնակներից անհատական մասնակցությունից ավել դժվար ա բան սպասել՝ կուսակցությունը որպես կառույց ոչ մի ընդդիմադուր պահվածք երբեք չի ցուցաբերի: Իսկ մնացածն էլ ինչքան էլ որ հավաքվեին, եթե չմտնեյին ներս ու աշոտյանի քյաչալը պատին չլղոզեին, մեկ ա արդյունքը նույնն էր լինելու: Բայց ակտիվությունը պետք էր ու դեռ պետք ա, ու շատ լավ ա, որ տարբեր հարցերի շուրջ տարբեր նախաձեռնող խմբեր են ստեղծվում, քաղաքացիական ակտիվություն են ցուցաբերում: Սա կարծում եմ ակտիվության երկրորդ շնչառությունն ա 2008 -ից հետո:
    Ձայ, արի 2008-ը մի խառնի էլի: Իսկ դաշնակները որ ուզում են, լավ էլ համախմբվում են: Հայ-թուրքականը չե՞ս հիշում: Իրանց երթի ժամանակ փողոցում էի, վատացել էի. մի ծայրն արդնե Ծիծեռնակաբերդում էր, իսկ մյուսը դեռ Կիևյան-Օրբելի խաչմերուկին չէր հասել: Նենց որ... եթե ուզում են, անում են:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    mkofranc (25.06.2010), Tig (25.06.2010)

  9. #605
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա Հայաստանի իշխանությունների կողմից հստակ քայլ էր անկախությունն աճուրդի հանելու համար։ Այս քայլով անկախությունը կամ Անիի բանալիները աճուրդի հանվեց,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում քվեարկված և առաջին ընթերցմամբ ընդունված ««Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին։

    -Սա մեր պետականությանն ամենամեծ հարվածն էր, որի հետևանքները շատ աղետալի կլինեն։ Այն մարդկանց, ովքեր կողմ են քվեարկել օրինագծին, հետագայում սերունդները կհիշեն որպես 21-րդ դարի Վեստ Սարգիս։

    Ա. Իշխանյանը կարծիք է հայտնել, որ ժողովուրդը այնքան ինքնապաշտպանական բնազդ կունենա, որ կհամախմբվի և թույլ չտա, որ այդ օրենքն ընդունվի.

    -Որովհետև սա կլինի Հայաստանի կործանումը։ Մարդիկ, ովքեր առաջնորդվում են միայն շահով, որոնք որ պատրաստ են ծառեր կտրել, բնությունը պղծել, նրանք շահի համար պատրաստ կլինեն նաև լեզուն վաճառել, պատրաստ են նաև հայրենիքը վաճառել,-ավելացրել է «7օր»-ի զրուցակիցը։

    7or.am
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.06.2010), StrangeLittleGirl (25.06.2010), Tig (25.06.2010)

  11. #606
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձայ, արի 2008-ը մի խառնի էլի: Իսկ դաշնակները որ ուզում են, լավ էլ համախմբվում են: Հայ-թուրքականը չե՞ս հիշում: Իրանց երթի ժամանակ փողոցում էի, վատացել էի. մի ծայրն արդնե Ծիծեռնակաբերդում էր, իսկ մյուսը դեռ Կիևյան-Օրբելի խաչմերուկին չէր հասել: Նենց որ... եթե ուզում են, անում են:
    Համաձայն չեմ, բայց չեմ ուզում թեմայից շեղվել:

  12. #607
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրաթերթն անդրադառնում է ԱԺ-ի կողմից ընդունված «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած նախագծի փաթեթին։

    Նախագծի ընդունումը կանխատեսելի էր շատ վաղուց, նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ չէր ուղարկվել խորհրդարան։ Մի առիթով գրել էինք, որ այն նախագծերը, որոնք չեն հակասում քաղաքական մեծամասնության շահերին, որպես կանոն, ընդունվում են։ Ընդունվում են անգամ այն պարագայում, երբ կա հասարակական դժգոհություն՝ քննարկվող նախագծի նկատմամբ։

    Օտարալեզու դպրոցների վերաբացման մասին կառավարության ներկայացրած նախագիծն ասվածի թարմ օրինակներից է։ Չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակության, ընդ որում, հասարակության կրթված հատվածի, եթե ոչ ողջ, գոնե մեծ մասը դեմ էր օտարալեզու դպրոցների վերաբացման նախագծին, այն ընդունվեց, ընդ որում ընդունվեց, այսպես ասած, երկակի լրամշակված տարբերակով։ Լրամշակումն իրականում, որևէ լուրջ փոփոխություն չմտցրեց նախագծում, փոփոխվեցին բացառապես երկրորդական հարցերը։ Այստեղ «երկրորդականը» հենց կրթության և գիտության նախարարի որակավորումն է, քանի որ հենց Աշոտյանը խորհրդարանական քննարկումների ժամանակ նշեց, որ հիմնականը «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն իրականացնելն է, որն է «ՀՀ-ում կրթությունն իրականացվում է գրական հայերենով» հոդվածում ավելացնել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» արտահայտությունը։ Մնացածը, Աշոտյանի բնորոշմամբ, երկրորդական խնդիրներ են...

    ... թերևս ժամանակն է, որ իրենց նժդեհական կոչող հանրապետականները փոխեն իրենց գաղափարախոսությունը և նժդեհականության փոխարեն, օրինակ, հայտարարեն` մեր սկզբունքը սկզբունք չունենալն է:

    Tert.am
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.06.2010), Chuk (25.06.2010), Tig (25.06.2010)

  14. #608
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    մի ծայրն արդնե Ծիծեռնակաբերդում էր, իսկ մյուսը դեռ Կիևյան-Օրբելի խաչմերուկին չէր հասել:

    Չի եղել տենց բան: Ես իրանց երթի երկարությունը չափել եմ, շատ կարճ էր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #609
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Չի եղել տենց բան: Ես իրանց երթի երկարությունը չափել եմ, շատ կարճ էր
    Չուկ ջան, ես էլ եմ չափել... ՀԱԿ-ինից կարճ էր, բայց դե էլի ահագին երկար էր...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. #610
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, ես էլ եմ չափել... ՀԱԿ-ինից կարճ էր, բայց դե էլի ահագին երկար էր...
    Մի ծայրն արդեն ծիծեռնակաբերդում, մյուսն Օրբելի-Կիևյան խաչմերուկումը պատկերացնու՞մ ես
    Դրա ասենք 1/10-ի չափ էլ չէր:
    Իսկ համեմատել ՀԱԿ-ի հետ չեմ ուզում, ուղղակի ուզում եմ ասել, որ էնքան էին, որ ՀՅԴ-ն որոշեց էլ էդ տիպի միջոցառում չանել, որովհետև համ էդքան էլ շատ չէին, համ էլ էդքանն էլ հավաքելու համար չափազանց մեծ ռեսուրսներ էին ծախսել:

    Բայց շեղվում ենք թեմայից

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #611
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ է, որ սկզբունքային ենք, բայց իմ հավատը մանրից կորում ա... Ախր հայերենի կարևորության մասին ի՞նչ պիտի ասես մի մարդու, որն ափսոսում է, որ չի կարողացել մինչև վերջ ռուսական կրթություն ստանալ:
    Հեհե…
    Ինչի ինչ-որ մեկին թվում էր, որ էդ կենդանիներին հնարավոր ա համոզել կամ բացատե՞լ:

    Դրանց կա՛մ պետք ա վախացնելով թույլ չտալ, կա՛մ գյուլլել: Երկրորդը ավելի քաղաքակիրթ մեթոդ եմ համարում դրանց նմանների վրա կիրառելու համար: Ու մեկին որ գյուլլեն, մյուսները տակները կլցնեն: Ուղղակի ցավալի ա, որ այս պահին մենք չունենք այդ առաջ քաշված հարձակվողին, որը պետք ա ավարտի գրոհները…
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 25.06.2010, 13:21:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (25.06.2010), Ձայնալար (25.06.2010)

  19. #612
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճանաչել զմանրածախ և զմեծածախ շուկա և իմանալ զբանկս
    16:29 • 25.06.10

    Այսօր «Մենք դե'մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը հրավիրել էր ասուլիս, որին կրկին ներկա չէին հեռուստաընկերությունները։

    «Բողոքի ցույցերին տված նրանց էժանագին պիտակավորումները, թե գունավոր հեղափոխություն է կամ եսիմ ինչ, ծիծաղելի են։ Նրանք ամեն գիշեր երևի գունավոր հեղափոխություն են տեսնում ու վախից արթնանում են։ Նրանք այս պիտակավորումներով փորձում են ազդել կոճակ սեղմող պատգամավորների վրա։ Նրանք չեն պատկերացնում, թե ոնց կարող է մարդ գաղափարի համար մի բան անել»,– այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության միջոցառումներին տրված հանրապետականների պիտակավորումներին։

    Ասուլիսի մյուս մասնակից, ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետ Գարեգին Չուքասզյանը նշեց, որ Մեսրոպ Մաշտոցի հայերեն թարգմանած առաջին նախադասությունը ոչ թե «ճանաչել զմանրածախ և զմեծածախ շուկա և իմանալ զբանկս» էր, այլ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։

    «Սա իմունային համակարգի բանաձև է, որը ցույց է տալիս՝ ինչպես գոյատևել դարերի ընթացքում»,– ասաց Չուքասզյանը՝ հավելելով, որ չի կարելի շուկան ազգի ինքնության պահպանման համակարգից վեր բարձրացնել, քանի որ երբ ամեն բան չափվում է շուկայով, առաջանում է ձևախեղում։

    «Կրթական համակարգը վաղվա քաղաքացի ձևավորելու ամենաօպտիմալ և ամենալուրջ դարբնոցն է, և այդ դարբնոց օտարի մուտքը վտանգավոր է»,- ասաց մշակութաբան Գագիկ Գինոսյանը։ Ըստ նրա, պետության գերխնդիրը քաղաքացի դաստիարակելն է, և պետությունն այսօր պետք է ձևակերպի, թե ինչ քաղաքացի է ուզում ունենալ վաղը։ «Ազգերը չեն մեռնում ցեղասպանությունների հետևանքով, ինչպես և մենք չմեռանք։ Երկրորդ դարի չինացի մի փիլիսոփա ասել է՝ եթե ուզում ես կործանել ազգին, կործանիր նրա մշակույթը։ Լեզուն և մշակույթը այն հենքն է, որը պահպանել է հայ տեսակը»,- ասաց Գինոսյանը։

    Նախաձեռնության ներկայացուցիչները վերահաստատեցին իրենց վճռականությունը և պայքարը շարունակելու պատրաստակամությունը։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.06.2010), Chuk (25.06.2010), davidus (25.06.2010), mkofranc (25.06.2010), Ձայնալար (25.06.2010)

  21. #613
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ի՞նչ վատ բան կա օտարալեզու դպրոցի բացումը թույլատրելու մեջ»,- այսօր լրագրողներին նման հռետորական հարց է ուղղել հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա օրինակ է բերել Ջավախքում եւ Լոս Անջելեսում հայկական դպրոցների առկայության փաստը, որոնք այդ երկրների համար օտարալեզու են: Այվազյանը հիշեցրել է նաեւ, որ ծնունդով Վրաստանի Բորժոմ քաղաքից է, որտեղ սովորել է հայկական դպրոցում, եւ որտեղ վրացերենը միայն հինգերորդ դասարանից են սկսել դասավանդել, այն էլ որպես օտար լեզու: «Եթե այդ սկզբունքով առաջնորդվեն, իրենք էլ պետք է հայկական դպրոցները փակեն», ասաց Այվազյանը: Նրա կարծիքով` ընդունված օրինագիծը հայոց լեզվի դերը չի նսեմացնում, քանի որ կառավարման համակարգում դրա կիրառումը չի սահմանափակվում: «Առանց հայերեն իմանալու նախարար դառնալ հնարավոր չէ»,- ներկաների մտահոգությունները փարատեց Այվազյանը:

    Պատգամավորը, բերելով Ջավախքի դպրոցների օրինակը, «մոռանում» է, որ այնտեղ սովորում են հայեր, որոնք Վրաստանի համար համարվում են ազգային փոքրամասնություն, մինչդեռ մեզ մոտ բացվելիք օտարալեզու դպրոցներում մեծ մասամբ, եթե ոչ ամբողջությամբ սովորելու են հայեր, որոնք ամենեւին էլ փոքրամասնություն չեն Հայաստանում։ Նրա ասածը տեղին կլիներ, եթե նման դպրոցներ այստեղ բացվեին ազգային փոքրամասնությունների համար՝ իրենց իսկ ուժերով, եւ այնտեղ սովորեին այդ փոքրամասնության ներկայացուցիչները, ինչպես որ Ջավախքում է։ Իշխող կուսակցության եւ նրանց համախոհների նման հայտարարություններից պարզ է դառնում, որ իրենք միտումնավոր ցանկանում են խեղաթյուրել օտարալեզու դպրոցների բուն իմաստը՝ դրանով իսկ մոլորության մեջ գցել բանից անտեղյակ մեր շատ հայրենակիցների, եւ առաջ տանել իրենց սեւ գործը։ Եւ այս անսովոր փութաջանության պատճառը, ամենայն հավանականությամբ, դրսից տրվող կոնկրետ պատվերն է, իսկ ում կողմից՝ թերեւս բոլորը գիտեն։
    news.am

    ---------- Ավելացվել է՝ 22:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:23 ----------

    Ինձ մի հարց է հետաքրքրում, իսկ չենք կարող ինչ որ միջազգային կազմակերպության, ասենք մարդու իրավունքների դատարան, առ այն որ մեր կարխիքը հաշվի չեն առնում, ու ասենք ինչ հետագա քայլեր կարելի է անել, կամ արվելու է.

    Ու գիտեք այս դեպքում կողմ եմ որ միտինգ արվի, ու ինձ զարմացնում է Եկեղեցու , որոշ լրատվամիջոցների լռությունը, կամ էլ ապատեղեկատվությունը: Միթե ամեն ինչ արդեն կորել է ու չենք կարող վերջ տալ այս օրենագիծ ասեմ, թե օրենք կոչվածին...
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 25.06.2010, 21:54:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  22. #614
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Չի եղել տենց բան: Ես իրանց երթի երկարությունը չափել եմ, շատ կարճ էր
    Իմ աչքերի՞ն հավատամ, թե՞ քո ասածին:

  23. #615
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ աչքերի՞ն հավատամ, թե՞ քո ասածին:
    Բյուր ջան, դու ուզեիր էլ չէիր կարող տեսնել մի ծերը Ծիծեռնակաբերդում, մյուսը Կիևյան-Օրբելի խաչմերուկին չհասած, եթե անգամ ինչ-որ հրաշքով էդքան մարդ եղած լիներ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 41 64-ից ԱռաջինԱռաջին ... 3137383940414243444551 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •