User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Էջ 36 64-ից ԱռաջինԱռաջին ... 2632333435363738394046 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 526 համարից մինչև 540 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

  1. #526
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՀԱՄԱԺՈՂՈՎ ԸՆԴԴԵՄ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ

    Ինչպես տեղեկացնում է “Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը” նախաձեռնող խումբը, հունիսի 2-ին Թեքեյան մշակույթի միության դահլիճում տեղի է ունեցել հասարակական այդ նախաձեռնության կազմակերպած համաժողովը, “որը նպատակ էր հետապնդում մեկ հարկի տակ միավորել կառավարության տխրահռչակ նախագծի բոլոր ընդդիմախոսներին և վճռական և միասնական բողոք արտահայտել դրա դեմ”։

    “Լեփ-լեցուն դահլիճում հնչած ելույթեներում համաժողովի մասնակից անվանի մտավորականները, հասարակական և քաղաքական գործիչները բազմիցս ընդգծեցին կառավարության ներկայացրած օրինագծի անթույլատրելիությունը և կոչ արեցին ներկաներին պայքարել հանուն դրա վիժեցման բոլոր հնարավոր միջոցներով՝ մինչև հաղթական ավարտ։

    Վերջում ընթերցվեց Համաժողովի հայտարարություն-ուղերձը, որի տակ ստորագրեցին միջոցառմանը ներկա հարյուրից ավելի մարդիկ”, ասված է կազմակերպիչների տրամադրած հաղորդագրության մեջ։

    “Համաժողովը որոշեց, որ օտարալեզու դպրոցներ բացելու ՀՀ Կառավարության նախագիծն անընդունելի է, քանի որ այն մեծագույն հարված է Հայաստանի անկախությանը և հայոց ինքնությանը:

    Պահանջում ենք Կառավարությունից անհապաղ անդարձ հետ վերցնել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագիծը, իսկ Ազգային ժողովից` ոչ մի դեպքում չընդգրկել այն նիստերի օրակարգ:

    Միաժամանակ համարում ենք, որ ՀՀ Կառավարությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռք առնել` կրթության որակը բարելավելու ուղղությամբ` ներառյալ օտար լեզուների դասավանդումը:

    Մենք պատրաստ ենք դիմել օրենքով սահմանված ցանկացած միջոցի` տապալելու համար այդ ազգադավ և անհեթեթ նախագիծը”, ասված է “Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը” նախաձեռնող խմբի կազմակերպած համաժողովի ընդունած ուղերձի մեջ:

    Կազմակերպված համաժողովի բանախոսներն են եղել. Լավրենտի Հովհաննիսյան՝ բանասիրության դոկտոր, «Հ.ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ» տնօրեն, Հենրիկ Հովհաննիսյան՝ Արվեստագիտության դոկտոր, պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Լեւոն Չուգասզյան՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, Կարինե Դանիելյան՝ աշխարհագրության դոկտոր, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, Բաբկեն Հարությունյան՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հանրային խորհրդի անդամ, Դավիթ Գյուլզադյան՝- լեզվաբան, բանասիրության թեկնածու, Ռուբեն Հախվերդյան՝ երգահան, Գարեգին Չուգասզյան -«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» հիմնադրամի նախագահ, Արմեն Այվազյան - Պատմագիտության թեկնածու, քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, Աշոտ Բլեյան՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, Լարիսա Ալավերդյան՝ Ժառանգություն կուսակցություն, Հարություն Առաքելյան՝ ՀՌԱԿ ատենապետ, Լալա Մնեյան՝ «Սարդարապատ» շարժում, Գեւորգ Արզումանյան՝ «Վերելք» պատմամշակութային ակումբի անդամ, Ավետիք Իշխանյան՝ Երկրագիտության թեկնածու, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, Վահան Իշխանյան՝ լրագրող, Գևորգ Յազըճյան ՝ պատմագիտութան թեկնածու, Միքայել Հայրապետյան՝ բանասիրության թեկնածու, Լիլիթ Գալստյան՝ ԱԺ պատգամավոր (ՀՅԴ) եւ այլք:
    Աղբյուր՝ Լրագիր


    Լեզուն գույք չէ պարտքի դիմաց. Բողոք՝ օտարալեզու դպրոցների դեմ

    18:23 • 02.06.10


    «Իսկապես, այսօր տխրահռչակ և օրհասական վիճակ է ստեղծվել։ Օտարալեզու դպրոցների հարցի շուրջ չպետք է վիճել, այն էլ մեր անկախության 20-րդ տարում։ Դա ծաղր է, որը փաթաթել են մեր վզին»,- «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի կողմից այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը։ Կազմակերպիչներն այս նախաձեռնությունը «բողոք» որակեցին:

    Ըստ Հովհաննիսյանի՝ կրթության և գիտության նախարարը պետք է անհապաղ հրաժարական տա, քանի որ վնասակար տարր է. «Դուք լսե՞լ եք նման բան՝ 1 տոկոսով կարելի է։ Նման արտահայտություն անողը չի հասկանում, թե ինչ է օրենքը, նա իրավունք չունի աշխատելու կառավարությունում։ Այն, որ ԿԳ նախարարը չի գիտակցում հայոց լեզվի արժեքը, ներելի է, սակայն, երբ չի հասկանում, թե ինչ է օրենքը, դա ծաղրուծանակ է»։

    «Հայոց լեզուն դարձնում են խահանոցի լեզու։ Ասում են՝ շուկայում, փողոցում ու խոհանոցում հայերեն խոսեք, իսկ գիտությամբ զբաղվելիս՝ անգլերեն։ Այդ մարդը իրավունք չունի բարձր պաշտոն զբաղեցնելու և դպրոց մտնելու»,- ասաց բանախոսը։

    ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր ժողովրդին ձուլելու հեշտ ճանապարհը օտարալեզու դպրոց բացելն է. «Սա և՛ օրհասական է, և՛ ճգնաժամային, և՛ հայ ժողովրդի համար մարտահրավեր է։ Որ օրը կորցնենք մեր հայկականությունը, այն օրը կկորցնենք մեր անկախությունը»։

    Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Լավրենտի Հովհաննիսյանը զարմացել է, թե ինչու է կառվարությունն հարցն այս փուլում բարձրացնում։ «Հայերենի հաշվին օտար լեզու բացելը շատ անտրամաբանական է և վտանգներով լի։ Դա արտաքին ուժերի պարտադրանք է, սակայն ամեն պարտադրանք չպետք է կատարվի»,- եզրակացրեց նա։

    Հովհաննիսյանը կառավարությանը հիշեցրեց՝ լեզուն գույք չէ պարտքի դիմաց։

    Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Գարեգին Չուքասզյանն էլ ԿԳ նախարարի այս նախաձեռնությունը «օտարի առաջ իգանալու անզուսպ ցանկություն» է համարում։ Ըստ նրա՝ մենք գործ ունենք դավաճանի հետ։ Իսկ ով կպաշտպանի դավաճանին, նա նույնպես դավաճան է։ Չուքասզյանն Աշտոյանին նաև սուր վարակ համարեց՝ հիշեցնելով, որ այդ դեպքում պետք է կարանտին հայտարարել։

    «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը նույնպես այս նախաձեռնությունը վտանգավոր է համարում. «Մեր ազգն այդպես չի կարող նորմալ զարգանալ։ Մենք ձևավորելու ենք էլիտար սերունդ, որն իր արմատներից կտրված է լինելու։ Նա գալու է իշխանության և իր հետևից տանելու է ամբողջ ազգը։ Դրանով մեր ազգը կործանման կգնա»։

    Գրեթե բոլոր բանախոսները նշեցին, որ օտարալեզու դպրոցներ բացելու փոխարեն կառավարությունը պետք է զարգացնի հայկական դպրոցները, դրանցում խորացնի նաև օտար լեզվի դասավանդումը։

    «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Էդգար Առաքելյանը տեղեկացրեց, որ նախաձեռնությանն արդեն միացել և օտարալեսզու դպրոցների բացմանը դեմ է արտահայտվել 2300 մարդ։
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.06.2010), davidus (03.06.2010), My World My Space (03.06.2010), Rammstein (05.06.2010), Tig (03.06.2010), Շինարար (03.06.2010)

  3. #527
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արա դե լա՜վն են, էլի մեր իշխանությունները, էս խժդժություն քցելու պրակտիկան լավ իրանցով են արել, ու դրան անկախ իրանցից մասնակցում են էդ դպրոցների բացելուն դեմ մարդիք:

    Աչքդ թեքեցիր` բանիդ տերը չես.....
    Հովհաննես Թումանյան
    հեսա մինչև էս թեմաներն ավարտվեն կպարզվի որ ցեղասպանությունը քննարկող հանձնաժողով ա ստեղծվել ու Ղարաբաղն էլ տրվել ա ազերբայջանին` Զանգեզուրն էլ կարող ա բոնուսի կարգով:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (03.06.2010)

  5. #528
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մթամ թե սովորական դպրոցները ավարտած, շարքային բուհերում սովորած ուսանողները շատ են կարողանում իրենց գիտելիքները իրացնեն, որ էլիտար դպրոցներ են բացում, իրենք իրենց ձեռքով օտար հանրապետությունների քաղաքացիներ են պատրաստում:

    Օտարալեզու դպրոցները հանգիստ կարելի է կոչել՝ օտարերկրյա քաղաքացիների բուծարան. կամ էլ՝ հայոց ազգի ձուլարան:
    Վերջին խմբագրող՝ Չամիչ: 03.06.2010, 13:28:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (03.06.2010), Rammstein (05.06.2010), Tig (03.06.2010), Ձայնալար (03.06.2010), Նաիրուհի (07.06.2010), Շինարար (03.06.2010)

  7. #529
    Լիարժեք անդամ Թիթիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Գրառումներ
    121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք ձևավորելու ենք էլիտար սերունդ,
    ինչ միթե մտացում ենք Օտարալեզու դպրոց հաճախելը նշանակում է Էլիտար սերուդ ունենալ.Իմ մոտ Էլիտարը ասոցացվում է շատ ուրիշ բաներով` գիտելիքների մակարդակով և.այլն(կարող եմ շատ թվարկել) :Իսկ լավ սերունդ դաստիարակելու համար նախ լավ կլինի բարելավել ներկայիս դպրոցները:Այսօրվա դրությամբ շրջանավարտ դպրոցն ավարտում է ուսոցանվող առարկաներից տեղյակ է այնքանով , որքանով որ նա պարապում է մասնագետի մոտ: ու փորձի այդ 3 առարկայից բացի ինչ որ ուրիշ առարկայից հարց տուր. այնպիսի դեմք կնդունի ոնց որ ճապոներեն ես հարցնում: Օտարալեզու դպրոցների փոխարեն լավ կլիներ այս հարցերի շուրջ մտացել:Իսկ լեզու իմանալը լավ բան է ու կարելի է իմանալ ու սովորել սովորական հանրակրթական դպրոցներում:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (07.06.2010)

  9. #530
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած հայ հանրության աննախադեպ բողոքներին, վաղը` հունիսի 4-ի առավոտյան, Ազգային ժողովի կթրության և գիտության հանձնաժողովը քննարկելու է օրինագծի` գալիք շաբաթ սկսվող քառօրյայում ընդգրկելու հարցը:
    Կոչ ենք անում միանալ բողոքի դրսևորմանը, որը կսկսվի վաղն առավոտյան ժամը 10-ին, Աժ մուտքի մոտ, Դեմիրճյան փողոցի կողմից:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.06.2010), Chuk (03.06.2010), davidus (03.06.2010), My World My Space (03.06.2010), Tig (04.06.2010), Շինարար (03.06.2010), Չամիչ (03.06.2010)

  11. #531
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ելույթ ս.թ. հունիսի 2-ի՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնության կազմակերպած համաժողովին

    Դավիթ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ
    Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

    Նկատի առնելով, որ՝ անկախ Հայաստանի կարճատև գոյության ընթացքում արդեն չորրորդ անգամ պաշտոնապես փորձ է արվում արմատական փոփոխության ենթարկել «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ՀՀ Սահմանադրության 12–րդ՝ ազգապահպան եզակի հոդվածներից մեկը հօդս ցնդեցնելու հեռանկարով, որն այլ բան չէ, եթե ոչ պետական նենգադուլ՝ բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքով իրագործվող սաբոտաժ՝ ընդդեմ պետության, այլև այն, որ օրենքի փոփոխության նախագծման բոլոր փորձերին ու գործողություններին անմիջականորեն մասնակցել, ուղղորդողի և առաջնորդողի դեր է ունեցել ԿԳ նախարարությունը, ինչպես նաև այն, որ այսուհետև մեկընդմիշտ բացառվի մեր Սահմանադրությունն ու ազգային արժանապատվությունը ոտնահարող որևէ սանձարձակ փորձի հնարավորությո՛ւնն անգամ՝ Հայաստանի բոլոր ազգաշահ կառույցներին ու կազմակերպություններին, ազնիվ լրագրողներին, ազգանվեր անձանց առաջարկում եմ՝

    ա) միասնաբար սկսե՛լ դատական գործընթաց՝ ընդդեմ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ ի խնդիր նրա ներկայացրած ազգասպան օրինագծի և իր ելույթներում հայոց արժանավորությունը ժամանակ առ ժամանակ վիրավորող ամբարտավան ձևակերպումների,
    բ) անվստահությո՛ւն հայտնել Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ տարրական գրագիտության մակարդա՛կն իսկ չապահովող հայադավ ու հակապետական օրինագծին հավանություն տալու և այն պաշտոնապես շրջանառելու համար,
    գ) կո՛չ անել սփյուռքի հասարակական կազմակերպություններին, ազգային կուսակցություններին, բոլոր նվիրյալ անձանց՝ հայահոծ պետությունների հայկական դեսպանատների առջև կազմակերպելու տևական ցույցեր մինչև հայրենական համարված իշխանությունների՝ լեզվի և կրթության մասին խայտառակ օրինագծերը շրջանառությունից անդարձ հանելը,
    դ) լեզվի տեսչությունը, գիտությունների ազգային ակադեմիան, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, բարձրագույն որակավորման հանձնաժողովը դո՛ւրս բերել ԿԳ նախարարության կազմից՝ վերջին երեքը վերակազմավորելով որպես ՀՀ Կառավարությանն առընթեր մարմիններ, իսկ լեզվի տեսչությունը՝ անկախ գերատեսչական մարմին,
    ե) լեզվի տեսչությունը, ԲՈՀ-ը, ԿԳ նախարարությունը, մշակույթի նախարարությունը համարե՛լ ապակուսակցական գերատեսչություններ՝ դուրս բերելով նաև քաղծառայության ենթակայությունից,
    զ) նշված մարմիններում ղեկավար պաշտոններն ազնիվ մարդկանցով ապահովելու նպատակով պետական թույլտվությամբ (բայց ո՛չ մասնակցությամբ) ստեղծե՛լ հեղինակավոր մտավորականների խորհուրդ և պաշտոնադրումը հաստատե՛լ միայն այդ խորհրդի դրական եզրակացությունից հետո,
    է) լեզվակրթական ոլորտում բացառե՛լ համաշխարհային ֆինանսական բոլոր այն աղբյուրներից կատարվող սնուցումը, որոնք ֆինանսավորումն իրականացնում են՝ ի հաշիվ մեր ազգային արժեքների նվաստացման ու վարկաբեկման. այս նույն ոլորտում գերազանցապես հիմնվե՛լ ֆինանսավորման պետական միջոցների, ազգանվեր բարերարների օգնության, ինչպես նաև միայն այն օտարերկրյա կազմակերպությունների միջոցների վրա, որոնց օգնությունը նավաստացուցիչ պայման չի պարունակում,
    ը) ս.թ. սեպտեմբերի մեկից ՀՀ Սահմանադրության և լեզվի օրենքի խախտումներով ռուսական դասարաններում սովորող բոլոր հայ երեխաներին տեղափոխե՛լ հայկական դասարաններ՝ պետական ու հասարակական հետևողական հսկողությամբ, պատասխանատվությա՛ն ենթարկել պաշտոնատար անձանց և այն ծնողներին, որոնք փաստաթղթային զեղծարարությամբ ազգային այլ պատկանելություն են «ամրակայել» իրենց զավակների համար,
    թ) վե՛րջ տալ պետական ավարտական և բուհի ընդունելության՝ վանդակների «ծտավորմամբ» անցկացվող քննությունների թեստային բթացնող եղանակին,
    ժ) հայոց լեզվի դպրոցական դասագրքերը հաստատե՛լ միայն ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի գիտխորհրդի դրական եզրակացությունից հետո,
    ժա) բարձրացնե՛լ լեզվաբանության ինստիտուտի կարգավիճակը, ընդլայնե՛լ նրա գիտական գործունեության հնարավորությունն ու գործառույթները, դո՛ւրս բերել այդ ինստիտուտը կիսանկուղային խղճուկ ու նվաստացուցիչ վիճակից՝ ապահովելով բնականոն շենքային պայմաններ,
    ժբ) դպրոցներում վերականգնե՛լ հայ գրականության, հայոց լեզվի քերականության, հայոց պատմության, երկրաչափության բանավոր քննությունները, ինչպես նաև հայոց լեզվի ու գրականության, միջին դասարանների մաթեմատիկայի, միջին ու բարձր դասարանների հանրահաշվի տարաբնույթ գրավոր (ոչ թեստային) քննությունները,
    ժգ) լեզվաբանության ինստիտուտի և լեզվի տեսչության համատեղ գործունեությամբ վերակազմավորե՛լ հայերենի բարձրագույն խորհուրդը՝ նրա որոշումները պարտադիր համարելով հանրապետության ողջ մտավոր կենսագործունեության համար,
    ժդ) հասնե՛լ այն բանին, որ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը, այն է՝ «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է», ներառվի Սահմանադրության անձեռնմխելի հոդվածների շարքը,
    ժե) ազգային ինքնության սահմանախախտների դեմ մղվող պայքարի բոլոր միջոցներն ու եղանակները հռչակե՛լ ընդունելի և բարոյական։

    Աղբյուր՝ http://blog.ararat-center.org/?p=404
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.06.2010), Chuk (04.06.2010), davidus (04.06.2010), My World My Space (04.06.2010), Rammstein (05.06.2010)

  13. #532
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամսի 2-ին ամենալավը Ռուբեն Հախվերդյանն ու Յազիչյանը խոսեցին: Դե Իշխանյանների մասին էլ չեմ էլ ասում

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.06.2010), Tig (04.06.2010), Շինարար (04.06.2010)

  15. #533
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կառավարության առաջարկած «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագիծն այսօր դրական եզրակացություն է ստացել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում՝ 4 կողմ, 3 դեմ ձայներով։

    Չնայած շրջանառվող խոսակցություններին, թե ՀՀԿ–ում նախագծի առնչությամբ տարակարծություններ կան, հանձնաժողովի չորս հանրապետական պատգամավորներն էլ կողմ քվեարկեցին օրինագծին։

    ԲՀԿ–ից Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց օտարալեզու կրթության անցնել ավագ դպրոցներում։ Հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ միայն առաջին ընթերցումից հետո նույն առաջարկությամբ հանդես գալու դեպքում ինքը կարող է ասել՝ առաջարկությունն ընդունվում է, թե ոչ։ Քանի որ ԲՀԿ խմբակցությունը որոշել էր, որ կողմ կքվեարկի միայն իր առաջարկն ընդունելու դեպքում, հանձնաժողովում եզրակացությանը դեմ հանդես եկավ։ Մյուս երկու դեմ արտահայտվողները «Ժառանգության» և ՀՅԴ ներկայացուցիչներն էին։ ՕԵԿ–ական Հեղինե Բիշարյանը քվեարկության պահին դահլիճում չէր, թեպետ ընդհանուր առմամբ, ասել էր, որ նախագծին դեմ չէ։
    Աղբյուր՝ tert.am

    Հիշեցնում եմ, Հանրապետականը իբր Նժդեհի գաղափարախոսությամբ գործող կուսակցությունն է, հիշեցնում եմ, Հանրապետական կուսակցությունը հիմնադրել է Աշոտ Նավասարդյանը, ով անկախության տարիներին ռուսական դպրոցների փակելու համար ամենից շատ պայքարողներից էր: Հիշեցնում ես, սա Հայաստանի Հանրապետության իշխանությունն անօրինական կերպով զավթած կուսակցությունն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (04.06.2010), Tig (06.06.2010), Ձայնալար (04.06.2010), Նաիրուհի (07.06.2010), Շինարար (04.06.2010)

  17. #534
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր՝ tert.am

    Հիշեցնում եմ, Հանրապետականը իբր Նժդեհի գաղափարախոսությամբ գործող կուսակցությունն է, հիշեցնում եմ, Հանրապետական կուսակցությունը հիմնադրել է Աշոտ Նավասարդյանը, ով անկախության տարիներին ռուսական դպրոցների փակելու համար ամենից շատ պայքարողներից էր: Հիշեցնում ես, սա Հայաստանի Հանրապետության իշխանությունն անօրինական կերպով զավթած կուսակցությունն է:
    Արտակ ջան, էսօրվա հանրապետականը կապ ունի Նժդեհի գաղափարախոսության հետ այնքանով, ինչքանով ես` խեցեգործության հետ: Դրանց 90%-ը Նժդեհի իսկական ազգանունն էլ չգիտի: Պու***կա են դրանք, ըտեղ կուսակցություն չկա...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (05.06.2010)

  19. #535
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան, էսօրվա հանրապետականը կապ ունի Նժդեհի գաղափարախոսության հետ այնքանով, ինչքանով ես` խեցեգործության հետ:
    Ես գրել էի ԻԲՐ, Դավիթ ջան
    Վերջին խմբագրող՝ Chuk: 04.06.2010, 20:09:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (05.06.2010)

  21. #536
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայից ներս էնքանով, որ Աշոտյանի մասին ա:
    Ուսանող ժամանակ, Սերժ Սարրգսյանի նախագահ դառնալուց շաաատ առաջ, ես ու համակուրսեցի ընկերս ոգևորվել էինք նժդեհյան գաղափարներով և հանրապետականությամբ ու որոշեցինք հանրապետական դառնալ, էլի եմ ասում՝ դա եղել է վաղուց և ճիշտ չի Մի խոսքով, մի օր որոշեցինք գնալ դրանց երիտասարդական թևի նստելատեղը՝ Վերնիսաժի մոտ, տեսնենք՝ ինչով են զբաղվում, դե մտածում էինք, թե այնտեղ Նժդեհ են շնչում, Նժդեհ են պաշտում, Նժդեհ են դառնում, գնացինք, ոճս հեքիաթի ա, բայց պատմածս ամենևին հեքիաթ չի, ուրեմն այնտեղ էին երիտասրադական թևի ղեկավար Խաչիկյանը, Շերմազանովը, Աշոտյանը և իմ ու ընկերոջս նման մի քանի միամիտ երիտասարդներ, որոնցից մի քանիսը իրանց հույս էին տալիս, թե բեսամթ բիթի են, մեկ-երկուսն էլ գուցե իրոք բեսամթ բիթի էին Խաչիկյանը և Աշոտյանը կատակում էին՝ -Արա, էդ ինչ փողերով ես էդ ավտոդ առել:
    -Արա, բժշկականի փողերը մեռար ուտելով:
    -Լավ եմ անում, էսա մի քիչ առաջ գնամ, բա ինչ փողեր եմ ուտելու:
    Երդվում եմ, կյանքումս նման բան չէի տեսել ու էլ չեմ տեսել:
    Ահավոր ոտակերություն, որ այնտեղ եղած մեկ-երկու ժամի ընթացքում մենք տեսանք:
    -Ջան-ջիգյար:
    Հենց դուրս է գալիս, հետևից Խաչիկյանին:
    -Խաչիկյան, ինքը ընկեր չի, իրա հետ ընդհանրապես չարժի ճամփա կտրել:
    Հենց ներս ա մտնում:
    -Արա, ախպերս:
    -Արա, էս ինչ խարդախություններ ենք անում մենք, ջաաան:
    Եվ այլն:
    Ես ու ընկերս էլ երբեք այդտեղ չգնացինք, բնականաբար: Էդ օրը մենք համոզվեցինք, որ մենք էս կյանքում ոչնչի չենք հասնելու:
    Էդ օրը ես հիասթավեցի քաղաականությունից ու բոլոր կուսակցություններից:
    Ու հիմա, որ նայում եմ, որ այդ ճաղատ, էն ժամանակվա բժշկականի ուսխորհրդի նախագահը, որ պարծենում էր, թե ուսխորհրդի փողերը լափում ա, լափելը իր բառն ա՝ իր իսկ նկատմամբ կիրառված, երդվում եմ, դարձել ա կրթության, պաշտպանության չէ նույնիսկ, կրթությա՜՜՜ն՝ հոգիներ կերտելու, ազգի ապագան կերտելու նախարար… Նախադասությունս կիսատ մնաց, բայց էլ ասելու բան չունեմ

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (04.06.2010), Chuk (04.06.2010), davidus (04.06.2010), matlev (07.06.2010), Mephistopheles (05.06.2010), My World My Space (04.06.2010), Rammstein (05.06.2010), Tig (06.06.2010), Ձայնալար (04.06.2010), Ուլուանա (04.06.2010), Ռուֆուս (04.06.2010)

  23. #537
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դե, որ տենց ա ես էլ ասեմ, թե նույն ինքը ոնց արտահայտվեց իմ ու իրա ընդհանուր ծանոթի մոտ:
    Այն սաստին, թե խաչիկյանի ո*ը բռնած ման ա գալիս, նա հպարտ պատսախանեց
    - լավ ա ես իմ մշտական տեղն ունեմ իրա ո*ում, մինչև պատգամավոր դառնալս,.....

    դե հետո արդեն մակաբույծները լքում են հիվանդ մարմինն ու գնում ավելի սննդառատ տեղեր.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (04.06.2010), davidus (04.06.2010), Tig (06.06.2010), Ձայնալար (04.06.2010), Ռուֆուս (04.06.2010)

  25. #538
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կտրականապես հերքեց հնչեցված մեղադրանքները, մասնավորապես «դրսից պարտադրանքի» մասին՝ պարզաբանելով, թե գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս միջազգային ծրագրերով դպրոցներ բացել, մինչդեռ՝ Հայաստանում գործում են միջազգային դպրոցներ, որոնք արտոնագիր չեն ստանում, ուստի՝ ապօրինի են։

    «Տարիներ շարունակ ապօրինի գործում է Quality International School դպրոցը, որը լիցենզավորված չէ, չի ճանաչվում մեր պետության կողմից որպես ուսումնական հաստատություն», - որպես օրինակ նշեց Արմեն Աշոտյանը։

    Նախարարի փոխանցմամբ, կան նաեւ այլ միջազգային դպրոցներ, որոնք ցանկություն ունեն Հայաստանում գործելու, կան նաեւ մասնավոր ներդրողներ, ովքեր ցանկանում են Հայաստանում օտարալեզու դպրոց բացել, ինչպես Դիլիջանի միջազգային դպրոցն է։

    «Կա խնդիր, եւ խնդիրը պետք է լուծվի», - հայտարարեց նախարարը՝ ընդգծելով, որ հարկավոր չէ կառավարության նախաձեռնության մեջ «ազգադավություն, օտարամոլություն» փնտրել։
    ժողովուրդ, փաստորեն ինչ է դուրս գալիս… դրսից ներդնողները, հսկա գումարներով, բացելու են լավ կահավորված ու վերջին տեխնիկայով հագեցած օտարալեզու դպրոց, որը բնականաբար սկսելու է կադրեր պատրաստել օտար համալսարանների ու կրթօջախների համար… իհարկե ոչ մի հայկական դպրող նամանավանդ պետական ֆինանսավորմամբ չի կարողանալու մրցել օտարալեզու դպրոցի հետ… իսկ մասնավոր դպրոցները պիտի աշխատեն լինել օտարալեզու որ դրսից ֆինանսավորող գտնեն… վերջում հայ ծնողը պետք է ունենա ընտրություն տանել երեխային լավ կահավորված, մաքուր օտարալեզու դպրոց, թե՞ վատ կահավորված բռի ուսուչական կազմով գեղացի հայկական դպրոց…

    …էլ չասեմ որ այդ դպրոցները հետագայում դառնալու են երկրից երիտասարդներին դուրս "փախցնելու" հուսալի և լեգալ խողովակ

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.06.2010), Chuk (05.06.2010), davidus (05.06.2010), Tig (06.06.2010), Արևածագ (07.06.2010), Ձայնալար (05.06.2010), Ներսես_AM (05.06.2010), Շինարար (07.06.2010)

  27. #539
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշոտյանը պետք է հրաժարական տա, եթե չի կարող բուժել կրթության հիվանդ համակարգը. Արամ Ապատյան

    18:41 • 05.06.10


    «Մեր պահանջը հստակ է` Ազգային ժողովը պետք է մերժի օրինագիծը, և պարոն Աշոտյանը պետք է հրաժարական տա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մենք դե'մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը` անդրադառնալով երկուշաբթի իրենց կողմից անցկացվելիք բողոքի ակցիային։

    Օտարալեզու դպրոցներ բացելու ծրագիրը նախաձեռնության անդամը որակեց որպես «ազգադավ ծրագիր»։ Արամ Ապատյանի խոսքով, օտարալեզու դպրոցներ բացելու փոխարեն կրթության և գիտության նախարարը պետք է մտածի ազգային դպրոցներում կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ։

    Խոսելով օտարալեզու դպրոցների բացասական հետևանքների մասին՝ նախաձեռնության ներկայացուցիչը նշեց, որ օտարալեզու դպրոցների բացման դեպքում ձևավորվելու է օտարալեզու վերնախավ. «Հայոց լեզուն կդառնա խոսակցական լեզու, իսկ փաստաթղթերը կգրվեն օտար լեզվով։ Ինչ վերաբերում է սահմանափակ թվով օտարալեզու դպրոցների բացմանը, ապա ցանկացած թվային սահմանափակում խախտում է մարդու իրավունքները։ Մենք կտրականապես դեմ ենք նման դպրոցների բացմանը, քանի դեռ նրանք չեն պատասխանել այն հարցին, թե ինչ է լինելու մյուս դպրոցներում կրթության որակի ճակատագիրը»։

    Հիշեցնելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որ նա կրթությամբ բժիշկ է, Ապատյանը վկայաբերեց Հիպոկրատի այն սկզբունքը, որ բժիշկը չպետք է վնասի, այլ պետք է բուժի։ «Իսկ եթե նա չի կարող բուժել այս համակարգը, ուրեմն պետք է հրաժարական տա, այլ ոչ թե ստեղծի նման աննորմալ իրավիճակ»,- ավելացրեց նա։

    Արամ Ապատյանն օտար լեզուների իմացության մակարդակը բարձրացնելու համար առաջարկում է դպրոցներում խորացնել այդ առարկաների ուսուցումը ու նաև խրախուսել լեզվի կենտրոնների գործունեությունը երկրում, ինչի օրինակը կա Ճապոնիայում։ Որպես նման կենտրոնների խրախուսման տարբերակ` նա առաջարկեց, որ կառավարությունն այդպիսի կենտրոններին ազատի հարկային պարտականություններից։

    «Այս քայլերը կարող են մեղմացնել օտարալեզու դպրոցներ բացելու այն ճնշումները, որոնք Հայաստանի վրա գործադրում են Ֆրանսիան և Ռուսաստանը»,- հայտարարեց Ապատյանը։

    Ապատյանի կարծիքով, օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնության միակ դրական կողմն այն է, որ հասարակությունը բուռն ձևով արձագանքեց դրան։ «Հասարակությունը պետք է կարողանա արդյունավետ մեխանիզմներ ստեղծել, որպեսզի կարողանա վերահսկել նման իրավիճակները»- ասաց նա։ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունն արդեն 2300 անդամ ունի։

    Երկուշաբթի՝ հունիսի 7–ին, ժամը 11–ին, կսկսվի Ազգային ժողովի քառօրյան, որի ընթացքում կքննարկվի Կառավարության ներկայացրած օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ օրինագիծը

    «Մենք դե'մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը բողոքի ցույցի դուրս կգա նույն օրը, նույն ժամին Կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ:

    Tert.am


    հ.գ. ի դեպ Ճապոնիայում երեխաներին օտար լեզու սովորացնում են միայն 6 տարեկանը լրանալուց հետո…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.06.2010), Chuk (07.06.2010), davidus (07.06.2010), Mephistopheles (07.06.2010), Արևածագ (07.06.2010), Շինարար (07.06.2010), Չամիչ (07.06.2010)

  29. #540
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանն ավարտվում է այնտեղ, որտեղ չեն խոսում հայերեն

    14:36 • 07.06.10


    Կառավարության նիստերի դահլիճի մոտ այսօր տեղի ունեցավ բողոքի ակցիա, որը կազմակերպել էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը։ Բողոքի ակցիային մասնակցում էին հանրությանը հայտնի մի շարք դեմքեր, որոնց հետ զրուցել է Теrt.am–ի թղթակիցը։

    «Կարծում եմ, որ իշխանությունները փորձում են քայլ առ քայլ, թիզ առ թիզ հանձնել մեր ազատություններն ու անկախությունը և հանձնել ոչ բարի կամքով, բնականաբար։ Իրենք վճարում են մեր ապագայով, մեր անցյալով, մեր արժանապատվությամբ և տվյալ դեպքում հենց անկախությամբ, որովհետև Հայաստանն այնտեղ է, որտեղ խոսում են հայերեն։ Հայերը կարող են ապրել ուրիշ երկրներում, դա մեր պատմության ելևէջների պատճառով էր, և դա յուրահատուկ ինչ–որ ապահովություն է ստեղծում, գուցե դրա մասին արժե խոսել, բայց Հայաստանն ավարտվում է այնտեղ, որտեղ չեն խոսում հայերեն։

    Այսինքն, սա ոտնձգություն է այն ամենի հանդեպ, հանուն ինչի պատերազմն էր մղվում, հանուն ինչի զոհաբերում էին իրենց կյանքը մեր տղաները, հանուն այն բանի, ինչ մենք երազում էինք 88թ.։ Սա մենք դասում ենք ազգային դավաճանության շարքին»,– իր կարծիքը հայտնեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Նա նաև նշեց, որ իրենք թույլ չեն տալու, որ կյանքի կոչվի օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունը։

    «Այսօր Հայաստանի հանրապետությունը շուռ է գալիս պետական այրերի միջամտությամբ և օտարների ճնշման տակ։ Որքանո՞վ է այլևս անկախ ՀՀ–ն։ Սա հայե՞րի պետությունն է, թե՞ ոչ, վերջիվերջո։ Հայերի պետությունն առանց հայերենի անհնար է։ Շատ ոլորտներում հայերենը ոտնակոխված է, անհարմար եմ զգում»,– նշեց լրագրող, պատմաբան Գևորգ Յազըճյանը։

    «Չգիտենք՝ քառօրյայի որ մասում է քննարկվելու օրենքը, բայց մենք ուզում ենք որ այս պահից բոլոր պատգամավորները և հանրությունը հասկանան, որ մենք այս հարցում անզիջում ենք, որ այս օրինագիծը չպետք է ընդունվի։ Ավելին, մենք բոլոր այն պաշտոնյաների հրաժարականն ենք պահանջում, որոնք կողմ են արտահայտվում այս նախաձեռնությանը և չեն փոխում իրենց կարծիքը»,– իր հերթին տեղեկացրեց նախաձեռնության անդամ, լրագրող Արմեն Հովհաննիսյանը։

    Նրա խոսքով, իրենք հանդիպել են ԱԺ համապատասխան հանձնաժողովի պատգամավորների հետ. «Մենք որևէ մեկի հետ չենք ուզում թշնամանալ, ուղղակի ուզում ենք բացատրել մեր դիրքորոշումը, այս նախագծի վտանգավորությունը»։

    Ամերիկահայ Արմինե Կոնդակչյանը,Հայաստան գալով տեղեկացել է այս նախաձեռնության մասին, որոշել է միանալ ակցիային։
    «Մեծ ջանքերով պահում ենք մեր սփյուռքի դպրոցները, բայց մեր հայրենիքը էս գործով դավաճանում է մեզ բոլորին։ Դրա համար շատ–շատ հուզված եմ։ Սրանով մեր ամբողջ արածը ջուրն է ընկնելու։ Եթե մենք պետք է Սփյուռքում այդքան դպրոցները պահենք, երեխաներին հայերեն սովորեցնենք, հետո մեր երկրում ուզում են օտար լեզվով դպրոցներ բացենք, անընդունելի է»,– ցնցված էր ամերիկահայ տիկինը։

    ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեր հարցին ի պատասխան նշեց, թե չի բացառվում, որ խորհրդարանն ընդունի հիշյալ օրինագիծը։

    «Իրենցից հեռու չի նման օրինագծերի անցկացումը, տեսնենք։ Մենք բոլորս ականատեսն ենք եղել և ապրել ենք այն ժամանակաշրջանում, երբ ռուսական դպրոցները կամաց–կամաց գերիշխեցին մեր հայկական դպրոցների նկատմամբ և այս օրինագծով, ես ենթադրում եմ, որ նման իրավիճակ կստեղծվի, և մեր լեզուն նորից մեզանից կօտարվի»,– հայտարարեց Փոստանջյանը։

    Ցուցարարներից այն կողմ՝ ՀՀԿ գրասենյակի առջև կանգնած ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է հիմնավորված համարում բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունը։ «Ես հիմնավորված համարել չեմ կարող։ Սա ուղղակի այս մարդկանց կարծիքն է, որոնք իրենց կարծիքը փորձում են արտահայտել այս ակցիայի ձևով։ Նրանց կարծիքներին ծանոթ ենք։ Այն մտահոգություններն ու մտավախությունները, որոնք ներկայացնում են, անձամբ ես չեմ կիսում, որովհետև նման վտանգ ու նման խնդիր չի կարող լինել։ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, Հայաստանում բոլորը խոսում են հայերեն, իսկ լեզվի իմացությունը, եթե առավելություն չի, ապա հետընթաց էլ չի»,– նշեց Կարեն Ավագյանը։

    Ժիրայր Սեֆիլյանը մեզ հետ զրույցում օրինագիծը համարեց վտանգավոր։

    «Մեր անկախությունն օր օրի անցյալ տարիներից ի վեր խլվել է և այսօր էլ խլվում է մեր ձեռքից։ Այս օրինագիծը ապացուցում է դա, որովհետև լեզուն որևէ պետության ռազմավարական նշանակություն ունեցող գլխավոր կետերից մեկն է, և այս իմաստով սա շատ ռազմավարական խնդիր է։ Եվայս պատճառով է, որ մենք բոլորս այսօր այստեղ կանգնած ենք՝ անկախ քաղաքական հայացքներից»,– ընդգծեց Ժիրայր Սեֆիլյանը:

    Ցուցարարների աղմուկի ներքո ՀՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց. «Մենք բոլորս պետք է այնպես անենք, որ դպրոցը Հայաստանում հայրենասիրության օջախ լինի, բայց մյուս կողմից էլ մենք չպետք է ծայրահեղականացնենք այս վիճակը ու մեր մեջ փնտրենք դավաճաններ, հայրենասերներ։ Կնստենք, կոնստրուկտիվ կքննարկենք և այս խնդիրը կլուծենք»։

    «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանն ասաց, թե մինչև պատգամավորները չքննարկեն նախագիծը, ինքը չի կարող վստահել դրան։ «Այս պահին օրենքի մեջ առաջարկություններ կլինեն, տեսնենք վերջնական ինչ տեսք կունենա, նոր կասենք, բայց այս տեսքով դեմ ենք օրինագծին»,–ասաց մասնագիտությամբ մանկավարժ Անահիտ Բախշյանը։

    Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցան նաև ՀՅԴ–ական պատգամավորներ Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը։ Երիտասարդները նրանց տվեցին իրենց առաջարկությունների փաթեթը։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.06.2010), Chuk (07.06.2010), Mephistopheles (07.06.2010), My World My Space (07.06.2010), Շինարար (07.06.2010), Չամիչ (07.06.2010)

Էջ 36 64-ից ԱռաջինԱռաջին ... 2632333435363738394046 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •