Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Անի ջան, թույլ տուր գրածներիցդ ելնելով միանգամից համարձակ ենթադրություն անել, որ քո «հարցմանը» (չակերտների մեջ, որովհետև չորս հոգու հարցնելով հասարակության մասին խոսելը ժպիտ է առաջացնում) մասնակցածները ամենայն հավանականությամբ հարցը խորությամբ չեն քննել, չեն ուսումնասիրել ու մեծ է հավանականությունը, որ ասենք իմ հետ մի ժամ խոսակցությունից հետո նրանք լրիվ հակառակ կարծիքը հայտնեն:
Ես կատակով էի գրել հարցում, Արտ, իրականում, փորձում եմ այն մարդկանց հարցնել, ովքեր մեծ հավանականությամբ կլինեն կողմ։ Դա նախկին ռուսական դպրոցներ ավարտած մարդիկ են հիմնականում։ Ու իսկապես ճիշտ է։ Ռուսական դպրոց ավարտած մարդիկ առանց երկար մտածելու առաջին ռեակցիայով ասում են, որ շատ կողմ են։ Բայց եթե հարցնես՝ ուզում ես, որ հայ ազգը վերածվի ռուսախոսների ու հայերեն գիրք երբեք չկարդա, դժվար թե համաձայնեն։ Իհարկե մարդ էլ կա, կարող ա ասի՝ հա, ինչ կա, լավ ա, ռուս կդառնանաք կմիանանք ռուսաստանին՝ որպես մարզ, դրա դեմ բան չես կարող անել
Համամիտ եմ, որ համ հարցը քիչ են ուսումնասիրել, համ էլ լավ չեն պատկերացնում ուղղակի հետևանքները։ Ռուսական դպրոցի վերաբացման հետ հասկանում են նախ, որ իրանց հին սիրելի դպրոցը հետ կգա, համ էլ, որ "լավ" դպրոց կլինի։