User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Բարև Վահան, Հասմիկ Նավասարդյանն ա»: «Վայ Հասմիկ ջան, ես էլ քեզ էի ուզում գտնել, ուզում էի հարցնեի` ի՞նչ կարծիքի ես օտարալեզու դպրոցների մասին»: «Հենց դրա համար էլ զանգել եմ: Էս ինչ պատմություն բերին: Աշոտը երեկ երազիս եկել խեղդում է, ասում է` ինչի՞ ձեն չես հանում»:
    Աշոտ Նավասարդյանի այրին` Հասմիկ Նավասարդյանն է: Օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնությունը հենց եղավ, հենց կրթության նախարար հանրապետական Աշոտյանը լեզվի օրենքում փոփոխությունների օրինագիծ ներկայացրեց, որով պիտի վերաբացվեն օտարալեզու դպրոցները, հիշեցի Աշոտ Նավասարդյանին` էէէ՜, Աշոտ, կպատկերացնեի՞ր, որ ամբողջ կյանքդ կնվիրես Հայաստանի անկախությանը` 13 տարի բանտերում կացնկացնես հանուն անկախության ու քո մահից 13 տարի անց քո ստեղծած կուսակցությունը օտարալեզու դպրոցներ կբացի ու քո վաստակը ջուրտ կգցի:
    Ո՞վ կարող է քո փոխարեն խոսել, ո՞վ քո գաղափարներին երբեք չի դավաճանի: Ես միայն մի հոգու եմ ճանաչում` կնոջդ:
    Հասմիկին ասեցի` հենց հիմա գամ խոսենք ու արագ գնացի Արդարադատության նախարարություն, ուր նա աշխատում է:
    «Իմ կուսակցությունը, Աշոտի հետ ստեղծած մեր կուսակցության ներկայացուցիչները ինչպե՞ս կարող են նման բան անել»,-զայրացած ասում է Հասմիկը:
    «Էհ, Հասմիկ,-ասում եմ,- Աշոտը չկա, հիմա Աշոտի անունից ինչ ասես կասեն, կասեն Աշոտը լիներ կողմ կլիներ օտար դպրոցներին, արդեն Նժդեհի անունից են խոսում»:
    «Աշոտը չկա, Աշոտի կինը կա,-ջղային ասում է Հասմիկը,- Ես չեմ ուզում Աշոտի անունից խոսել, բայց սա այն դեպքն է որ ես պիտի նրա անունից խոսեմ, չեմ ուզում որ նրանք ովքեր նահատակվեցին լեզվի պահպանության համար գերեզմանից ելնեն: Այս դեպքում ինձ բարոյական իրավունք եմ տալիս խոսել Աշոտի անունից, որ նա դեմ կլիներ, օտարալեզու դպրոցներ բացելը չէր հանդուրժի»:
    Հասմիկը ասում է, որ հաճախ է Աշոտին երազում տեսնում ու երեկ գիշեր էլ է տեսել. «Ամբողջ գիշեր տառապել եմ, Աշոտը եկել ու իրոնիայով հարցնում է` էս ինչի՞ ես լռել, ինչի՞ ձայն չես հանում»:
    «Իհարկե, Աշոտը կուզեր որ հայերը օտար լեզու իմանան, բայց ոչ թե դնեն ու հայերենը դարձնեն կողմանկի, երկրորդական լեզու: Օտարալեզու դպրոցում հարյուր ֆրանսերեն բառ կիմանան, բայց նրանց մեջ այդքան էլ հայերեն բառ կպակասի: Եթե մի դպրոց պիտի բացվի ուր երեխաները, ասենք հարյուր բառ օտար լեզվով պիտի իմանան, ու դրա հայերենը չիմանան, պետք չի նման դպրոցը»:
    «Թող կրթական համակրագը լավը լինի թող շատ լեզուներ սովորեն, բայց հիմքը դնել անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ու հայերենը դարձնել կողմնակի առարկա, ես դեմ եմ դրան ու Աշոտն էլ դեմ կլիներ»:
    Պատմում եմ, որ Պարույր Հայրիկյանը հեռուստատեսությամբ ասում էր` թե հանրապետականները իրենց համարում են ԱՄԿ-ի հետևորդ(Ազգային միացյալ կուսակցություն), իսկ ԱՄԿ-ի ընտրված նախագահը ինքն է եղել, իրեն ընտրել է Աշոտ Նավասարդյանը, ու եթե հանրապետականները, իրոք, ԱՄԿ-ի հետևորդ են ուրեմն պիտի դեմ քվեարկեն այս օրինագծին, հակառակ դեպքում կապ չունեն ԱՄԿ-ի հետ:
    «Ոչ միայն ԱՄԿ-ի, այլ հանրապետական չեն կարող համարվել,-ասում է Հասմիկը,- մեր կուսակցությունը Նժդեհի գաղափարների վրա է ստեղծվել, Նժդեհը նման բան կհանդուրժե՞ր: Աշոտը գրել է` Հանրապետական պետք է մտնեն նրանք ովքեր իրենց հոգին կթողնեն, ունեցածը կթողնեն կուսակցությունում: Իսկ հիմա կուսակցություն են գալիս մարդիկ ովքեր ոչ թե թողնում են, այլ ուզում են ինչ որ բան վերցնել, ինչ որ պաշտոն վերցնել»:
    Իսկ ո՞ւր են նրանք, Աշոտի ընկերնենը ում հետ ստեղծեց այս կուսակցությունը.
    «Չկան, մեռած են ընկերները, փորային արժեքներ են լուծում: Նրանք ապրում են, իրենց ասած, արժանավայել կյանքով»:
    Աշոտի ԱՄԿ-ական ու իսկ հետագայում էլ հանրապետական զինակիցները` Ռազմիկ Զոհրաբյանը, Վազգեն Կարախանյանը, որոնց հետ նա անցել է սովետական գաղութներով, դեռ լռում են, բայց այ Գալուստ Սահակյանն է խոսել, ասել է` կողմ է օտար դպրոցներին.
    «Անողնաշար երևույթ է,-բնութագրեց Հասմիկը,- ես չէի ուզենա, որ հանրապետականում գտնվեն անողնաշար մարդիկ: Հենց հանրապետակա՞նը պետք է այդ անբարոյական քայլը աներ, թող ուրիշ կուսակցություն աներ ոչ հանրապետականը: Աշոտի գաղափարախոսությունը նրա ընկերենը պիտի նրանից հետո կարողանային շարունկել, որ հիմա մարդիկ չասեին` դա՞ էր ձեր հանրապետականը»:
    Դեմ է կրթության նախարարի այն պնդմանը, թե միայն մեկ տոկսն է օտարալեզու լինելու.
    «Աշոտը ասում էր` թագավոր լինելու համար թագավորի հոգեբանություն պիտի ունենաս: Եթե այդ փոքրաթիվ դպրոցները պետք է լիդերենր տան, ինչ հոգեբանություն են ունենալու, նրանց հայկական ոգին մեռած կլինի»:
    Հասմիկի համար հայկական դպրոցի հարցն այն կետն է, որտեղ զիջում չի կարելի անել. «քաղաքականության մեջ Էական հարցերում խաղեր չի կարելի տալ, միայն երկրորդականում կարելի է մանևրել»:
    Վերելակով իջնում եմ արդարադատության նախարարության 12-րդ հարկից ականջիս մեջ Հասմիկի խոսքը` Աշոտը չէր հանդուրժի, որ առաջս է բերում Աշոտի առարկություն չընդունող, անկոմպրոմիս մռայլ դեմքը… բայց արդեն անզոր այն ախորժակի դեմ որն խժռում է արդեն Հայաստանի անկախությունը:
    Ըստ www.ankakh.com-ի
    When life gives you lemons, make lemonade

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.05.2010), Tig (25.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •