Ընդհանուր առմամբ, տարրական դպրոցից սկսած կրթությունը օտար լեզվով կազմակերպելը ուղղակի ... անիմաստ ա...
Եթե երեխադ ապրում ա մի երկրում, որտեղ խոսում են հայերեն, նրա համար մեծագույն ստրես կարա լինի դպրոցի առարկաների ու առօրյա լեզվի տարբերությունը։ Նախ եւ առաջ, կարծում եմ, դա երեխայի համար ա անցանկալի, նրա հոգեկան վիճակի վրա կարող է ազդել։
Քանի որ անգլերենով մեջբերում չեմ կարող անել, հղումը տալիս եմ, ինքներդ կարդացեք. վիկի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաները ավելի լավ են սովորում ու ավելի լավ ունակություններ են ցուցաբերում, երբ նրանց ուսուցման լեզուն մայրենին է։
Ուղղակի, մարազմ ա։ Երեխան գնա դպրոց ու անըդնհատ լսի ուրիշ լեզու, հետո դպրոցից դուրս գա ու մտնի մի ուրիշ աշխարհ, որտեղ խոսում են ուրիշ լեզվով...
Բայց սա չի նշանակում, որ մարդկանց ընդհանրապես պետք է օրենքով զրկել օտար լեզվով ուսուցում ստանալու իրավունքից։ Ով դա ճիշտ ա գտնում, թող հանրավորությունը ունենա։
Ուղղակի սխալը նրանում է, որ վերցնում պետական դպրոցը դարձնում են օտարալեզու։ Իմ կարծիքով, պետական դպրոցը չպետք է օտարալեզու լինի, օտարալեզու, եթե ուզում են, թող բացեն մասնավոր դպրոցներ։
Պետությունը փող ա ծախսում ուրիշ լեզվով սովորացնելու համա՞ր... անիմաստություն...
Էջանիշներ