1. Հանրակրթական հաստատություններում կրթելու լեզուն վրացերենն է, իսկ Աբխազիայի ինքնավար հանրապետությունում – Վրացերեն կամ Աբխազերեն:
2. Աբխազիայի ինքնավար հանրապետության այն հանրակրթական հաստատություններում, որտեղ կրթությունը իրականցվում է պետական լեզուներից որևէ մեկով, մյուս լեզվի ուսուցումը պարտադիր է:
3 Վրաստանի քաղաքացիները, որոնց մայրենի լեզուն վրացերենը չէ, իրավունք ունեն ստանալ ամբողջական ընդհանուր կրթություն իրենց մայրենի լեզվով, ազգային կրթական ծրագրին համապատասխան, օրենքով նախատեսված ընթացակարգով: Այդ հանրակրթական հաստատություններում պարտադիր է պետական լեզվի, իսկ Աբխազիայի ինքնավար հանրապետությունում՝ երկու պետական լեզուների ուսուցումը:
Էջանիշներ