Երկիր Մեդիան համարյա ամեն օր անդրադառնում է այս խնդրին, այսօր կրկին հավաքվել եւ բանավիճում էին այս խնդրի շուրջ: Պատմական գիտությունների դոկտոր՝ Գեւորգ Յազըճյանը ասաց, որ այս կարգի փորձեր էլի են եղել, օտարալեզու դպրոցներ բացելու սա արդեն 4-րդ փորձն է, եւ հետաքրքիրն այն է, որ ամեն անգամ գործընթացի ակտիվ աջակիցներից է մի կին, որի անունը չֆիկսեցի՝ կիսահայ, կիսահրեա: Յազըճյանը համոզված է, որ սա դրսից հատուկ տարվող քաղաքականություն է խարխլելու մի պետության հիմքերը, որը աշխարհի այն փոքրաթիվ պետություններից է, որտեղ հրաշքով պահպանվել է մոնոէթնիկությունը: Երեւում է աշխարհը սա չի կարող հանդուրժել:
Էջանիշներ