Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
Գիտե՞ք ստեղ մի շատ կարևոր ու մեծ բայց կա:
Ի վերջո պետք ա հասկանանք, որ ամեն ինչ ծայրահեղ քայլերիմ մեջ չի, պետք չի քանդել հինը, ավելի լավ նորը ստեղծելու համար / ինչպես քանդեցինք սովետից մնացած տնտեսություւն ու ոչինչ էլ չստացվեց հետո/: մեր կրթական համակարգը իր բոլոր թերություններով հանդերձ կարելի է համարել լավագույններից մեկը, շնորհիվ սովետական ժամանակի կրթական համակարգից ժառանգած արժեքների:
Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ արժեքներ ենք ժառանգել Խորհրդային Միությունից: Ուղեղները ավելորդ ինֆորմացիայով լցնելու, ինքնուրույն մտածողությունից անհատին զրկելու, մարդուց «անհատը» ջնջելու կրթություն է եղել, ըստ իս, Խորհրդային Միության կրթության համակարգը, որից լավից-վատից փորձում էինք ազատվել, բայց դե ոգին մնացել է: Գրառմանդ մնացած մասին չեմ անդրադառնում, որովհետև ընդհանուր առմամբ համաձայն եմ՝ որոշ վերապահումներով: