Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Դիցուք մենք չենք մտածել այդ մասին (ընդհանրական մենք եմ գրում, ոչ ինձ առանձնացնելով, ոչ էլ համախոհների տիպ սահմանելով, ուղղակի պայմանական մենք տակ ներառելով այս օրենքի դեմ հանդես եկողներին), դու բարձրացրու այդ հարցը: Եթե քո ասածը խնդիր ա, ու մենք դրա դեմ չենք պայքարել, էդ չի նշանակում, որ էսօր չպետք ա պայքարենք այս՝ բավական վտանգավոր խնդրի դեմ:
Չգիտեմ, դու ոնց ես դա պատկերացնում, բայց ես դրա մեջ տենց վտանգավոր բան չեմ տեսնում:
Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Նորից կրկնում եմ, որ խնդիրը ռուսական դպրոցները չեն, խնդիրը այլալեզու դպրոցներն են: Իսկ ռուսականի անունն ավելի շատ է շոշափվում հասարակ պատճառներով.
1. Մենք մի անգամ արդեն անցել ենք դրա միջով
2. Պարզ է, որ հիմնականում օրենքը ռուսական դպրոցների հիմք է գցում
Չեմ հասկանում քեզ, ավելի ճիշտ չեմ ընդունում ասածդ, եղբայր իմ ու քո ծնողները մեծացել են սովետական կարգերի ժամանակ, ստացել են գրեթե ռուսական կրթություն, ինչպես նաև մեր պապերը և այլն, բայց հիմա ինչ, որ Ղարաբաղի կռիվը սկսեց իմ ու քո սովետական դաստիարակություն ստացած եղբայրենրն ու ծնողները, բարեկամները չգնացին կռվելու, իմ ծնողները հիմա հայոց պատմություն չգիտե՞ն, օտարալեզու են մտածու՞մ: Լավ էլի, անընդունելիա էդ գաղափարը: Ժամանակին նրանք հոկտեմբերիկ են եղել, պիոներ, վզկապ են կապել կարմիր, միշտ եղել են վախի ազդեցության տակ, բայց կարողա՞ այդ դաստիարակություն ստացած սերունդը չէր պահանջում անկախություն ու ազատություն:Եղբայր, էդ դպրոցների մասին մտածելը երկրորդականա հավատա, դու մի նայիր թե հայկական կրթություն ստածած սերունդը ոնցա խոսում հայերեն. ծիպա, վռոդե, կառոչե, պրիվեծիկ, պակուլիկի և այլն:
Այ սայա ողբերգություն, ոչ թե դպրոց բացելը: