Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Rammstein (11.05.2010)
Թող սկզբից եղած դպրոցների վիճակը բարելավեն, նոր մտածեն օտարները բացելու մասին: Իսկ ես ամեն ինչը հենց Դիլիջանում բացվելիք դպրոցի պատճառով եղավ: Ձև են բռնել իբր թե միջազգային դպրոց են բացում, բայց էլ չեն ասում ում համար կամ մեր ինչինա պետք էտ միջազգային դպրոցը: Կամ էլ ասենք արդեն բացել են ու ունենք, չեմ կարծում որ այդտեղ բացի մեր փողատերերի հայ երեխաներից ուրիշ երեխա գա ու սովորի:Իսկ այդպես թող ուղարկեն այլ երկրում սովորելու , թե տենց ուսման ծարավ ունեն![]()
Ես հիմա համեմատության մեջ եմ դնում այն դպրոցը որտեղ ես եմ սովորել/ սովորական հանրակրթական միջնակարգ դպրոց/ և մեր քաղաքում առկա ռուսկան թեքումով դպրոցի միջև: Ոչ մի տարբերություն չեմ գտնում, բացի այն, որ մեր դպրոցը միշտ առաջատարնա եղել. միշտ օլիմպիական երեխաներ ենք ունեցել, մինչև անգամ հանրապետական օլիմպիադաներին մասնկացող ու առաջին տեղերը զբաղեցնողներ, ոնց որ ասենք Շիրակացիի ու ֆիզմաթի երեխաներն են:
Իսկ հետագայում մեր այդ փառապանծ ռուսական դպրոցը վերածվեց ֆուտբոլային ուղղվածությամբ դպրոցի, չգիտես ինչի![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Տենց չի լինում, դու վերջնական կողմնորոշվի, դու երեւի նկատած կլինես, թե ինչ վատ է երբ տղամարդը իր սեռական կողմնորոշման հարցում տատանվում է: Ցանկացած կողմնորոշում, այդ թվում նաեւ ազգայինը պետք է լինի հստակ: Եթե հայ ես ուրեմն եղիր լիարժեք հայ, եթե տատանվում ես, ապա պատրաստ եղիր անցկացնել ողջ կյանքդ ինքնախարազանման լծի տակ: Նման ինքնախարազանումը սովորաբար, ծնողից ժառանգաբար անցնում է նաեւ զավակներին: Էնպես, որ չկողմնորոշվելու դեպքում, պատրաստ եղիր լույս աշխարհ բերել սեփական ազգային պատկանելության թերարժեքության բարդույթով տառապող զավակներ:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
tikopx (11.05.2010)
Ինչի քեզ թվում ա սովետի վախտ որ ռուսական դպրոցներ կային, հայերեն նորմալ չէի՞ն անցնում:Անցնում էին, բայց ասեմ, ինչ մակարդակով ուզում ա անցնեն, ուզում ա անունը լինի «մայրենի լեզու», ուզում ա լինի «Ցավդ տանեմ իմ լեզու» մեկ ա ոչինչ չի փոխվում, որովհետեւ աշակերտները իրանց մայրենի լեզուն անցել են, ոնց որ ես անցել եմ անգլերենը: Իսկ մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, ֆիզկուլտուրա, աշխատանքի ուսուցում, քիմիա, ՍՍՀՄ պատմություն, մայն Քամփֆ եւ մյուս առարկաները անցել են ռուսերենով:
Ariadna (12.05.2010)
Ոնց գցում-բռնում եմ, խնդիրը աշակերտների մեջ է
••Սեղմել՝ ցույց տալու համար
այլ ոչ թե դպրոցի կամ ուսուցիչների:
Մի անեկդոտ հիշեցի:
Սրճարանում հաճախորդը դիմում է մատուցողուհուն.
- Ինձ մի բաժակ ջուր, խնդրում եմ:
- Սիրոպո՞վ, թե առանց:
- Առանց:
- Առանց նարնջի՞ սիրոպի, թե առանց լիմոնի սիրոպի:
Հիմա մեզ մոտ նույն վիճակն է: Ի՞նչ տարբերություն, երեխաները հայերեն չեն սովորելու, թե ռուսերեն չեն սովորելու![]()
tikopx (11.05.2010)
Հիմա սովորողներն են ավելի շատ, համոզվածորեն պնդում եմ, արդեն իմ սերնդից մի երկու անգամ ավելի գրագետ, խելացի, զարգացած ու հղկված սերունդ ա գալիս, կրթական համակարգի թերություններում ամենավերջինը, որ պիտի մեղադրվեն, աշակերտներն են, վերջինն էլ չէ, ընդհանրապես մեղադրվողների ցանկում նրանք տեղ չունեն, նրանք այդ համակարգի շահառուներն են, իսկ թե ինչ համակարգ է նրանց հրամցվում, իրենք դրանում մեղք չունեն: Իսկ էսօր մենք ունենք մի խայտառակ վատ կրթական համակարգ: Սովետական Միությունից ժառանգած ՎԱՏ համակարգը իբր ուզեցան բարեփոխել, ունքը դզելու փոխարեն, աչքն էլ ծռեցին կամ հակառակը, ու էդ համակարգում եղած համարյա ամեն մի նոր քայլ ավելի ԽԱՅՏԱՌԱԿ ա այն դարձնում, օտարալեզու դպրոցների բացումն էլ էդ շարքից ա, հիանում եմ սերունդով, որ էս ամենի հետ էսքան սովորում ա ու էսքան լավն ա:
davidus (12.05.2010)
Իմ ասածի իմաստն այն էր, որ կարևորը աշակերտները իրենք ուզեն սովորել: Երբ մարդը ուզում է սովորել, նա ձևը կգտնի: Սակայն քանի դեռ փոքրիկ բուդկայում լիմոնադ վաճառողն ավելի շատ եկամուտ ունի, քան ակադեմիկոսը, դա պրոբլեմատիկ է: Օտարալեզու դպրոցների բացումը այդ հարցը ոչ մի կերպ չի լուծի:
Այո, էս տասը տարի դպրոցում սովորեցինք, որովհետև պարզապես ուզում էինք սովորել, էս քսան տարի ա՝ապրում ենք, որովհետև ուզում ենք ապրել, ձևը մի կերպ գտնում ենք, մեկս լիմոնադ ծախելով, մյուսը կաշառք ուտելով, բայց ժամանակը չի՞, որ հնարավորությունները այնպիսին լինեն, որ մարդիկ կարողանան ապրել, իմա՝սովորել, անկախ հնարամտության աստիճանից:
Ա՜խ, ինչպե՜ս էի բաց թողել այս հույժ կարևոր կտորը:
Փաստորեն դու գտնում ես, որ սա կոմպլեքս քաղաքականության մի մաս է: Բա էդպես ասա: Խնդիրը փոխվում է: Ադրիանոն գտնու՜մ է...
Փաստորեն ինչ-որ կոմպլեքս քաղաքականություն ա մշակվել ու վրաներս խաբար չկա:
Առաջանում են մի շարք հարցեր, սկսենք:
Հարգելի Ադրիանո,
1. Որտեղի՞ց վերցրիր, որ սա կոմպլեքս քաղաքականության մաս է,
2. Որտեղի՞ց վստահություն, որ եթե անգամ կոմպլեքս քաղաքականության մաս լինի, հաջորդ քայլերը կլինեն,
3. Իսկ ի՞նչ կլինի, եթե կոմպլեքս քաղաքականության մաս չլինի,
4. Իսկ ի՞նչ կլինի, եթե կոմպլեքս քաղաքականության մաս լինի, բայց այդ առեղծվածային բոլորիս անհայտ քաղաքականությունը վատը լինի ու բերի վատ հետևանքների:
Մինչ դու կպատասխանես, իսկ ես անպայման ուզում եմ քո պատասխանները լսել, ասեմ, որ ոչ մի կոմպլեքս քաղաքականություն կամ դրա հեռավոր ցոլք, գաղափար, միտք պարզապես գոյություն չունի, որ այս օրենքի նախագծի ծնունդն անհրաժեշտ է փնտրել այլ տեղ, որ այս օրենքի նախագիծը մշակվելուց չի խորհրդակցվել ոլորտի մասնագետների ու դրանից հասկացողների հետ, որ այն դրսից թելադրված քաղաքականություն է՝ ուղղված ֆորպոստային երկրի ստրկացմանը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քաղաքակիրթ ճանապարհով ազգ վերացնելու ճանապարհը հետևյալն է.
1. Զրկել մշակույթից ու պատմական փաստերից,
2.Սեփական լեզվից զրկել,
3. Գիտությունը կանգնեցնել. գիտնականին աղքատության մեջ պահել, որ ամեն կոպեկի համար ենթարկվի, գիտությամբ էլ չզբաղվի,
4. Բոլոր նարավոր միջոցներով ծնելիությանը խոչընդոտել:
Դե հիմա ասե՛ք. այս կետերից ո՞րը չի կիրառում աշխարհը Հայաստանի ու հայերի նկատմամբ:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ