User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէի ասի ռուսականը լավնա ,բայց եթե փող ունենամ համոզված եղի որ ընտանիքիս հետ կգնամ հասյատանից և բնակություն կհաստատեմ այլ ԵՎրոպական երկրում,քանի որ այնտեղի կրթությունը <<վերջնա>> համեմատած ռուսաստանի և մեր նման 3-րդ կարգի երկրների հետ: երեխայիս ապագան հաստատ լավ կլինի,համ ել մերը:
    կգնաս, ու մեզ կթողես բախտի քմահաճույքին??? բա մենք ինչ ենք անելու առանց քեզ??? մեղկ չենք.....???

    ապեր, դու նույնիսկ բակում պիտի լսած լինեիր, ու ապագան երբեք չի կարա հաստատ լինի... հնարավոր ա, որ հաստատ լինի լավ ապագայի նկատմամբ հույսդ, բայց նույն հնարավորությամբ կարան հույսերդ չարդարանան: Ու մի օր էլ պատահաբար կարող ա նկատես, որ երեխադ հայերեն կարդալ էլ չգիտի: Դա է լավ ապագան???

    Կրթության ոլորտում, բացի պետական լիազոր մարմնից, ուրիշ պատասխանատու չկա: Ուզենք, թե չուզենք, հենց այդ մարմինն ա իրականացնում ողջ քաղաքականությունը այդ ոլորտում: Բոլոր բողոքների հասցեատերը նրանք են:
    Դպրոցներ կան, որոնց բացի ուսուցիչների աշխատավարձից ու ծախսած էլ.էներգիայի գումարից (էն էլ սահմանափակ) ուրիշ գումար չեն փոխանցում: Բայց էդ միջոցներով դպրոց չես պահի, չէ: Դրա համար էլ հազար տեսակի "ֆոնդի փող" են հավաքում, որ գոնե գույքը պահեն: Ու ամենավատը նա է, որ նույն նախարարությունը չի կարող տնօրենին ստիպել, որ էդ փողերը չհավաքի: Պատճառը շատ պարզ է. տնօրենն էլ կասի` դե էդ փողերը դու տուր, չես տալիս, դե թող, որ ես իմ ձևերով մի կերպ գոյատևեմ..... ու հենց այստեղից էլ սկսվում է ամեն ինչը: Ժողովուրդ հավատացեք, եթե դպրոցներին նորմալ փող տան, շան պես հսկելու են էդ փողերը, չեն թողելու, որ մի լումա կորչի: Փողի պակասության խնդիր է:

    Ես դեմ եմ օտարալեզու դպրոցների բացմանը: Իսկ եթե բացում են, թող բացեն, բայց հայերենը այնտեղ պիտի դասավանդվի այնպես, ինչպես սովորական, հանրակրթական դպրոցներում, ու այդ առարկայի անունը պետք է լինի "Մայրենի լեզու": Իսկ եթե օտարազգի աշակերտներ կան, ապա թող տնօրենի թույլտվությամբ ազատվեն հայերենի դասերին մասնակցելուց: Լրիվ նորմալ է: Կամ էլ հայերեն սովորելուց հաստատ չեն ուշաթափվի... ամբողջ ջավախահայությանը զոռով վրացերեն են սովորացնում, բայց էդ մարդիկ չեն դադարում հայ լինելուց:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (12.05.2010)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես դեմ եմ օտարալեզու դպրոցների բացմանը: Իսկ եթե բացում են, թող բացեն, բայց հայերենը այնտեղ պիտի դասավանդվի այնպես, ինչպես սովորական, հանրակրթական դպրոցներում, ու այդ առարկայի անունը պետք է լինի "Մայրենի լեզու": Իսկ եթե օտարազգի աշակերտներ կան, ապա թող տնօրենի թույլտվությամբ ազատվեն հայերենի դասերին մասնակցելուց: Լրիվ նորմալ է: Կամ էլ հայերեն սովորելուց հաստատ չեն ուշաթափվի... ամբողջ ջավախահայությանը զոռով վրացերեն են սովորացնում, բայց էդ մարդիկ չեն դադարում հայ լինելուց:
    Ինչի քեզ թվում ա սովետի վախտ որ ռուսական դպրոցներ կային, հայերեն նորմալ չէի՞ն անցնում: Անցնում էին, բայց ասեմ, ինչ մակարդակով ուզում ա անցնեն, ուզում ա անունը լինի «մայրենի լեզու», ուզում ա լինի «Ցավդ տանեմ իմ լեզու» մեկ ա ոչինչ չի փոխվում, որովհետեւ աշակերտները իրանց մայրենի լեզուն անցել են, ոնց որ ես անցել եմ անգլերենը: Իսկ մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, ֆիզկուլտուրա, աշխատանքի ուսուցում, քիմիա, ՍՍՀՄ պատմություն, մայն Քամփֆ եւ մյուս առարկաները անցել են ռուսերենով:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (12.05.2010)

  5. #3
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,621
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց գցում-բռնում եմ, խնդիրը աշակերտների մեջ է

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    այլ ոչ թե դպրոցի կամ ուսուցիչների:

    Մի անեկդոտ հիշեցի:
    Սրճարանում հաճախորդը դիմում է մատուցողուհուն.
    - Ինձ մի բաժակ ջուր, խնդրում եմ:
    - Սիրոպո՞վ, թե առանց:
    - Առանց:
    - Առանց նարնջի՞ սիրոպի, թե առանց լիմոնի սիրոպի:

    Հիմա մեզ մոտ նույն վիճակն է: Ի՞նչ տարբերություն, երեխաները հայերեն չեն սովորելու, թե ռուսերեն չեն սովորելու

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (11.05.2010)

  7. #4
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց գցում-բռնում եմ, խնդիրը աշակերտների մեջ է

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    այլ ոչ թե դպրոցի կամ ուսուցիչների:
    Պետք չի ծայրահեղացնել, միշտ էլ կան սովորաղներ ու կան չսովորողներ: Այլ հարց է` հիմա սովորողներն են շատ, թե չսովորողները:


    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա մեզ մոտ նույն վիճակն է: Ի՞նչ տարբերություն, երեխաները հայերեն չեն սովորելու, թե ռուսերեն չեն սովորելու
    Հնարավոր չի, որ աշակերտը դպրոցում ոչինչ չսովորի:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.05.2010), Շինարար (11.05.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք չի ծայրահեղացնել, միշտ էլ կան սովորաղներ ու կան չսովորողներ: Այլ հարց է` հիմա սովորողներն են շատ, թե չսովորողները:




    Հնարավոր չի, որ աշակերտը դպրոցում ոչինչ չսովորի:
    Հիմա սովորողներն են ավելի շատ, համոզվածորեն պնդում եմ, արդեն իմ սերնդից մի երկու անգամ ավելի գրագետ, խելացի, զարգացած ու հղկված սերունդ ա գալիս, կրթական համակարգի թերություններում ամենավերջինը, որ պիտի մեղադրվեն, աշակերտներն են, վերջինն էլ չէ, ընդհանրապես մեղադրվողների ցանկում նրանք տեղ չունեն, նրանք այդ համակարգի շահառուներն են, իսկ թե ինչ համակարգ է նրանց հրամցվում, իրենք դրանում մեղք չունեն: Իսկ էսօր մենք ունենք մի խայտառակ վատ կրթական համակարգ: Սովետական Միությունից ժառանգած ՎԱՏ համակարգը իբր ուզեցան բարեփոխել, ունքը դզելու փոխարեն, աչքն էլ ծռեցին կամ հակառակը, ու էդ համակարգում եղած համարյա ամեն մի նոր քայլ ավելի ԽԱՅՏԱՌԱԿ ա այն դարձնում, օտարալեզու դպրոցների բացումն էլ էդ շարքից ա, հիանում եմ սերունդով, որ էս ամենի հետ էսքան սովորում ա ու էսքան լավն ա:

  10. #6
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա սովորողներն են ավելի շատ, համոզվածորեն պնդում եմ, արդեն իմ սերնդից մի երկու անգամ ավելի գրագետ, խելացի, զարգացած ու հղկված սերունդ ա գալիս, կրթական համակարգի թերություններում ամենավերջինը, որ պիտի մեղադրվեն, աշակերտներն են, վերջինն էլ չէ, ընդհանրապես մեղադրվողների ցանկում նրանք տեղ չունեն, նրանք այդ համակարգի շահառուներն են, իսկ թե ինչ համակարգ է նրանց հրամցվում, իրենք դրանում մեղք չունեն: Իսկ էսօր մենք ունենք մի խայտառակ վատ կրթական համակարգ: Սովետական Միությունից ժառանգած ՎԱՏ համակարգը իբր ուզեցան բարեփոխել, ունքը դզելու փոխարեն, աչքն էլ ծռեցին կամ հակառակը, ու էդ համակարգում եղած համարյա ամեն մի նոր քայլ ավելի ԽԱՅՏԱՌԱԿ ա այն դարձնում, օտարալեզու դպրոցների բացումն էլ էդ շարքից ա, հիանում եմ սերունդով, որ էս ամենի հետ էսքան սովորում ա ու էսքան լավն ա:
    Խորհրդային համակարգը աշխատող ու փորձված համակարգ էր իր բոլոր թերություններով հանդերձ: Էն համակարգը, որը հիմա ներդնում են, էլի աշխատող ա, բայց աշխատում ա մարդկանց դեբիլացնելու ուղղությամբ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (12.05.2010)

  12. #7
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,621
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք չի ծայրահեղացնել, միշտ էլ կան սովորաղներ ու կան չսովորողներ: Այլ հարց է` հիմա սովորողներն են շատ, թե չսովորողները:
    Հնարավոր չի, որ աշակերտը դպրոցում ոչինչ չսովորի:
    Իմ ասածի իմաստն այն էր, որ կարևորը աշակերտները իրենք ուզեն սովորել: Երբ մարդը ուզում է սովորել, նա ձևը կգտնի: Սակայն քանի դեռ փոքրիկ բուդկայում լիմոնադ վաճառողն ավելի շատ եկամուտ ունի, քան ակադեմիկոսը, դա պրոբլեմատիկ է: Օտարալեզու դպրոցների բացումը այդ հարցը ոչ մի կերպ չի լուծի:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.05.2010), tikopx (11.05.2010)

  14. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածի իմաստն այն էր, որ կարևորը աշակերտները իրենք ուզեն սովորել: Երբ մարդը ուզում է սովորել, նա ձևը կգտնի: Սակայն քանի դեռ փոքրիկ բուդկայում լիմոնադ վաճառողն ավելի շատ եկամուտ ունի, քան ակադեմիկոսը, դա պրոբլեմատիկ է: Օտարալեզու դպրոցների բացումը այդ հարցը ոչ մի կերպ չի լուծի:
    Այո, էս տասը տարի դպրոցում սովորեցինք, որովհետև պարզապես ուզում էինք սովորել, էս քսան տարի ա՝ապրում ենք, որովհետև ուզում ենք ապրել, ձևը մի կերպ գտնում ենք, մեկս լիմոնադ ծախելով, մյուսը կաշառք ուտելով, բայց ժամանակը չի՞, որ հնարավորությունները այնպիսին լինեն, որ մարդիկ կարողանան ապրել, իմա՝սովորել, անկախ հնարամտության աստիճանից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •