20 տարիա փոխում են էլի, բա ուր են արդյունքները: Ինչ ասեմ ես գտնում եմ, որ համակարգի փոփոխությունը մի տեղից պետք է սկսվի իսկ կրթության ազատականացումը միայն դրան լավ կնպաստի: Սա թույլ կտա տեսնել ուրիշների լավը, սակայն ոչ թե այն նույնությամբ արտատպելու նպատակով, այլ դպրոցական համակարգի մեջ առավել ցավոտ, թույլ կողմերը հայկականով փոխարինելու համար: Բոլորս գիտենք , որ մեր դպրոցներում կոռուպցիա կա: Ցածր աշխատավարձեր, ցածր որակի դասագրքեր, կոռուցիոն ապրելակերպին սովորություն: Գիտենք, որ ասենք նույն անգլիայում, կամ ՌԴ-ում այս օղակները ավելի ոչ կոռումպացված են, ունեն լավ գրքեր, ուսուցիչները բարձր են վարձատրվում: Դե , եթե էդքան խելոք էինք ինչու առանց օտարազգի դպրոց բացելու չբարձրացրիք ուսուցչի աշխատավարձը, որովհետև ոչ մեկ չէր կպել դպրոցի գրպանին: Իսկ օտարազգի դպրոցների մուտքը կստեղծի մի իրավիճակ ուր էլ տարբերակ չի լինի գլուխ պահելու: Կամ փոխում ես մտածելակերպդ հայ դպրոց կամ օտարազգիները հաղթում են: Իսկ վերջինս չթողելու համար կսկսվեն փոխվել նաև այն չափանիշները, որ ներկայացվում են մեր դպրոցներին, դրանք ավելի որակյալ դարձնելու համար:
Փաստորեն, դու քո երեխային կտանես օտարալեզու դպրոց, որպեսզի բարձրանա հայալեզու դպրոցների մակարդա՞կը: Դու քո երեխային կտանես օտարալեզու դպրոց հայկական դպրոցների կրթության մակարդակի բարձրացմամբ մտահոգվա՞ծ:
Չես զգու՞մ քո մտածելակերպի աբսուրդայնությունը:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Էջանիշներ