Կածյուշ ջան նայ բացատրեմ:Katka-ի խոսքերից
Եթե երկրումդ կայուն քաղաքական, տնտեսական վիճակ լինի ու անկախ լինես սրա-նրա տնազներից, օտարալեզու դպրոցի բացվելը չի խանգարի: Դպրոցների բացվելը հո լեզվի հարցը չի:
Ինչի բերեցի հենց իմ օրինակը, որպեսզի ցույց տամ որ եթե դպրոցում լեզվի մակարդակը ճիշտ ա դրված առաջընթացը հաստատ կլինի: Համաձայն եմ բերեք բացենք օտարալեզու դպրոցներ, բայց ոչ թե որ նրա համար որ էնտեղ գնան լավ պապաների էլիտար երեխաները այլ նրա համար, որ դրսից եկող երեխան ուսումը շարունակի էտ դպրոցում: Իսկ եթե չկա համապատասխան մակարդակ ուզում եք չինական բացեք չի աշխատելու: Գիտելիք չի ստանալու էտ երեխան: Հասկանում ես եթե չկա լեզվի խնդիրը ուրեմն դա քաղքենիությունը: Իմ աղջիկը սովորելով հայկական դպրոցում նույն հաջողությամբ գնում է ռուսերենի մասնավոր պարապմունքների ոնց որ իմ բարեկամիս երեխան սովորելով ռուսական դպրոցում: Էստեղ բրենդի անուն ա ընդամենը... մեկ էլ ձեւավորված թյուր կարծիքը որ օտարալեզու / էս դեպքում ռուսական/ դպրոցի աշակերտները ավելի զարգացած են: Սա վիճելի հարց ա:
Բերեք առաջի հերթին մերը զարգացնենք, հետո մտածենք մնացածի մասին: Իմ տարիներին նույն հաջողությամբ բուհ կարային ընդունվեին թե' հայկական թե' ռուսական դպրոցների սաները գիտելիքների միեւնույն պաշարով: Հիմա ոչ մեկը չի ընդունվի առանց պարապելու՝ հիմնվելով սեփական ուժերի վրա:
մենք միշտ էլ փայլել ենք ուրիշին ընդօրինակելու գործում, ու վստահ չեմ, որ անգամ կայունության դեպքում դա չի գործելու: Ընդամենը բրենդի խնդիր ա:
Էջանիշներ