Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Խնդրի ձևակերպում ասելով նկատի ունեմ հետևյալ երկու կետը.
1. Որ իբր դպրոցների մակարդակի առկա անկումը պայմանավորված է դպրոցների հայկականացմամբ,
2. Որ իբր նոր դպրոցները բացվելու են մրցակցություն ապահովելու համար և/կամ դրանց բացումը բերելու է մրցակցության:

Ես պնդում եմ, որ այս երկու պնդումներն էլ հավասարապես սխալ ու մտացածին են, հետևաբար խնդիրը սխալ է ձևակերպված:
Առանձնապես սխալ էլ չի ձեւակերպված, Chuk ջան: Մրցունակությունը կբերի որակի բարձրացմանը:Ինչու՞.
եթե օտարալեզու դպրոցները լինեն բարձր որակի ու ճիշտ ծառայություններ մատուցեն, հայկական դպրոցները այլընտրանք չեն ունենա եւ աշակերտ ձեռք բերելու համար՝ որակի բարձրացման կձգտեն: Էսօր աշակերտների ընդունում կատարվում է՝ «դե ծանոթ ունեմ, լավ կնայեն» տարբերակով:Վերջինը դպրոցի հայականացման ամենավատ տարբերակն է: Ամեն մի տնօրեն մի հատ փոքրիկ մոլախոտ ա:
Բայց էլի շեշտեմ՝ ես դեմ եմ :