User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ գաղափարն անգամ, որ Հայաստանի Հանրապետության դպրոցում ասենք պատմությունը կամ աշխարհագրությունը պետք է անցնեն այլ լեզվով, աբսուրդային է: Թող ինձ ներեն քննարկման մասնակիցները, բայց ես դա համարում եմ ստրկական մտածելակերպով երկրին հատուկ ֆենոմեն: Ի դեպ ես բնավ ազգայնական չեմ, իմ համար խորթ են նման գաղափարախոսությունները:
    Իսկ ավելի աբսուրդ չի, որ ռուսը, կամ չեխը, կամ ղազախը գա Հայաստան ու աշխարհագրությունը սովորի հայերեն Էդ մարդկանց պետք է անգլերեն սովորել, որ ապագայում կարողանան գործ գտնել միջազգային կազմակերպությունում, ոչ թե ՀՀ–ում։
    Ասում եմ՝ Դիլիջանի դպրոցը կոնկրետ կոմերցիոն պրոյեկտ է, պետք է դա էլ հաշվի առնես, չէ՞
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ավելի աբսուրդ չի, որ ռուսը, կամ չեխը, կամ ղազախը գա Հայաստան ու աշխարհագրությունը սովորի հայերեն Էդ մարդկանց պետք է անգլերեն սովորել, որ ապագայում կարողանան գործ գտնել միջազգային կազմակերպությունում, ոչ թե ՀՀ–ում։
    Ասում եմ՝ Դիլիջանի դպրոցը կոնկրետ կոմերցիոն պրոյեկտ է, պետք է դա էլ հաշվի առնես, չէ՞
    Երբ հայը գնում է ուրիշ երկիր, որ լեզվո՞վ է սովորում:
    Իհարկե աբսուրդ չի: Բա ինքը Հայաստան է եկել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.05.2010), Lion (07.05.2010), Rammstein (08.05.2010), StrangeLittleGirl (07.05.2010), Աթեիստ (09.05.2010)

  4. #3
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ավելի աբսուրդ չի, որ ռուսը, կամ չեխը, կամ ղազախը գա Հայաստան ու աշխարհագրությունը սովորի հայերեն Էդ մարդկանց պետք է անգլերեն սովորել, որ ապագայում կարողանան գործ գտնել միջազգային կազմակերպությունում, ոչ թե ՀՀ–ում։
    Ասում եմ՝ Դիլիջանի դպրոցը կոնկրետ կոմերցիոն պրոյեկտ է, պետք է դա էլ հաշվի առնես, չէ՞
    Ֆրեյա ջան,

    Եթե մենք գնում ենք այլ երկիր սովորելու, ապա չենք պահանջում, որ հայերեն դասավանդեն մեզ չէ?
    Հետո էդ քանի ղազախ պետք ա գա ստեղ դպրոցում սովորելու, որ մի հատ էլ դպրոց բացենք?
    Եթե խոսքը գնումա դեսպանատների աշխատակիցների երեխաների մասին, ապա ինչքան գիտեմ դեսպանատները հատուկ դպրոցներ ունեն իրենց երեխաների համար:
    Ինչի հիմա կարողա միջազգային կազմակերպություններում գործ չենք գտնում? Գործ ունենալու համար պետք է սովորել համապատասխան համալսարանում, որտեղ էլ պետք է մարդ սովորի բոլոր անհրաժեշտ հմտությունները հետագա աշխատանք ձեռք բերելու համար:
    Իսկ դպրոցում սովորած ռուսերենը պետք կգա մեր ուսանողներին КВН խաղալու համար:

    Հենա Ռուբեն Ջաղինյանը տիպիկ ռուսախոս, ռուսական դպրոց ավարտած մարդա.. ու ինչ? Հայոց լեզուն բռնաբարում թողնումա բոլոր հնարավոր ձևերով: Փոխարենը ОРТ-ով Рубик Всемогущий էր վարում: Սայա մեր ուզածը? Այսինքն մեր չէ, մեր տրակտորիստ վարչապետի ուզածը, որ իրա գործը թողած արդեն 2 տարիա կողմնակի, երրորդական բաներովա զբաղված:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.05.2010), Chuk (07.05.2010)

  6. #4
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ հայը գնում է ուրիշ երկիր, որ լեզվո՞վ է սովորում:
    Իհարկե աբսուրդ չի: Բա ինքը Հայաստան է եկել:
    Նայած ուր է գնում սովորելու։ Բնականաբար Ամերիկայում խնդիր չի առաջանում Անգլերեն սովորել, թե Անգլերեն... իրենց լեզուն միջազգային է։ Իսկ մեր լեզուն մենակ մեր երկրի տարածքում է, ոնց կարող ես ստիպել մարդիկ լեզու սովորեն, որը իրանց պետք չի ու պետք չի լինի երբևէ, որովհետև գնալու ա իրա երկիր, հետ...

    Եթե պետական դպրոցում ես գնում սովորելու, ապա պարտադիր պետք է սովորես իրենց լեզվով: Բյուրի նշած դպրոցները հավանաբար սրանցից են եղել։
    Բայց բացի դրանից գոյություն ունեն այսպես կոչված միջազգային մասնավոր դպրոցներ, որտեղ ուսուցումը անգլերենով է։
    Ոչ մի ազգ, ինչպես չի ուզենա սովորել հայերենով, այնպես էլ չի սովորի չեխերենով, կամ ֆիններենով, կամ էլ մի ուրիշ տեղական լեզվով։ Դրա համար էլ կոչվում են՝ միջազգային դպրոցները։

    պարզ օրինակ
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 07.05.2010, 14:53:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  7. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՌՈՒՍԱԿԱՆ ԼԻՑԵ՞Յ

    Հայաստանի Կրթության նախարարության օրենսդրական նախաձեռնությունը` երկրում վերաբացել ռուսական դպրոցները, արդեն մեծ արձագանք է ստացել: Մայիսի 5-ին հրավիրած ժողովում Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Մարիետա Վազգենովնան /Մատղաշյան/ աչքալուսանք է տվել, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից իր ղեկավարած կրթօջախն աշակերտության առջև դռները բացելու է որպես ռուսական լիցեյ: Հիշեցնենք, որ պուշկինի դպրոցը նախկինում եղել է ռուսական դպրոց:
    աղբյուր՝ Լրագիր

    կարդա, Ֆրեյա ջան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #6
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    70 տարի սովետի ժամանակ հայերի մի մասը գնում էր ռուսական դպրոց, բայց դրանից հայերեն չվերացավ։ Որովհետև դպրոցը միակ ու անկրկնելի եղանակը չի հայող լեզուն պահպանելու։

    Ավելի լավ է մտածեք, որ ԳԻՐՔ ՉԿԱ կարդալու հայերենով։ Եթե չկա գիրք, հետաքրքիր է, ինչը պետք է այդ հայերենով կարդանք՞


    հ.գ. համ էլ, ռուսական դպրոցները ավելի լավն էին, միանշանակ... Համ ուսուցիչների մակարդակն էր բարձր, համ էլ ընդհանուր զարգացության ու աշխարհայացքը... այդ պատճառով էլ հենց ցածր խավի մի մասը գնաց ռուսական դպրոցներ ու մի քիչ բազմակողմանի զարգացավ։

    Մի մոռացեք, որ այդ "տականք" սովետի թվերով էր, որ գրաճանաչությունը 99 տոկոսի հասցվեց, մտավորականների ու գիտնականների սերունդ մեծացավ։ Ու բոլոր մարդիկ էլ տիրապետում էին հայերենին, այնպես չէր, որ մարդկանց հնարավորություն չէր տրվում սովորել...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  9. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավ է մտածեք, որ ԳԻՐՔ ՉԿԱ կարդալու հայերենով։ Եթե չկա գիրք, հետաքրքիր է, ինչը պետք է այդ հայերենով կարդանք՞
    Լոլ
    Ասեմ, Ֆրեյա ջան, էդ ուղղությամբ մտածում ենք: ՀԻմա ի՞նչ ես առաջարկում, էլ չմտածե՞նք, ռուսական դպրոցներ բացենք ու հայերենի հերն էլ անիծա՞ծ: Գիտեմ որ էդ չես ասում, ուղղակի գրածդ տեսակ մը անիմաստ էր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #8
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի միջի այլոց ռուսական կրթությամբ մարդիկ հայերեն գիրք հազվադեպ են կարդում, եթե իհարկե կարդում են..
    Սա իմ դիտարկումն է:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.05.2010), StrangeLittleGirl (07.05.2010), Լուսաբեր (07.05.2010), Ձայնալար (07.05.2010), Շինարար (08.05.2010), Ուլուանա (08.05.2010)

  12. #9
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի միջի այլոց ռուսական կրթությամբ մարդիկ հայերեն գիրք հազվադեպ են կարդում, եթե իհարկե կարդում են..
    Սա իմ դիտարկումն է:
    100% չեն կարդում, որ կարդան էլ չեն հասկանա, որ հասկանան էլ չեն զգա։ Ռուսական կրթությամբ մարդուն տուր Համո Սահյան թող կարդա, տես մի բան կզգա՞, կամ էլ Միսաք Մեծարենց։ Իսկ հայկական կրթությամբ մարդը ոնց որ Չարենց ու Թումանյան ա կարդում, նույն հաջողությամբ էլ Չեխով ու Դոստոևսկի ա կարդում ու զգում։
    When life gives you lemons, make lemonade

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.05.2010), matlev (08.05.2010), Ձայնալար (07.05.2010), Շինարար (07.05.2010), Ուլուանա (08.05.2010)

  14. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից
    Իսկ ավելի աբսուրդ չի, որ ռուսը, կամ չեխը, կամ ղազախը գա Հայաստան ու աշխարհագրությունը սովորի հայերեն Էդ մարդկանց պետք է անգլերեն սովորել, որ ապագայում կարողանան գործ գտնել միջազգային կազմակերպությունում, ոչ թե ՀՀ–ում։
    Ասում եմ՝ Դիլիջանի դպրոցը կոնկրետ կոմերցիոն պրոյեկտ է, պետք է դա էլ հաշվի առնես, չէ՞
    Ուրեմն դու կարծում ես, որ օտար երկրներից կգան Հայաստանում միջնակարգ կրթություն ստանալու՞: Չարաչար սխալվում ես: Էդ միջազգային դպրոցները բոլորովին այլ նպատակով են ստեղծվում: Այնտեղ սովորում են տվյալ պետությունում աշխատող օտարերկրացիների երեխաները (օրինակ՝ դեսպանների): Ես ինքս սովորել եմ աշխարհի ամենահեղինակավոր միջազգային դպրոցներից մեկում՝ բրիտանական միջազգային դպրոցում, որտեղ մեր դասարանցիներից և ոչ մեկը հատուկ միջնակարգ կրթության համար չէր եկել-հասել Պրահա: Բոլորը Պրահայում բնակվող օտարերկրացիների երեխաներ էին:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.05.2010), Chuk (08.05.2010), Շինարար (07.05.2010)

  16. #11
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի օրինակ բերեմ. Սահակաշվիլի



    Խնդալու դեմք ա, չէ՞

    Առավել եւս խնդալու էր, երբ Վրաստանում այն թեժ պահերի ժամանակ ինտերվյու էր տալիս անգլերեն Իբր թե, որ իրեն հասկանան։ Գումարած իր ամերկայահետույքամուտ քաղաքականությանը ավելի նողկալի բան չի կարող լինել երևի...
    Ես նման բան չեմ տեսել, որ մի պետության նախագահ, իր լեզվով չխոսա, յանկիներին հաճոյանալու համար նրանց լեզովո խոսա...
    Երբ Մերկելը, կամ Շրյոդերը, կամ Սարկոզին Եւրամիության ասուլիսներին (համոզված եմ, որ նրանք փայլուն անգլերեն գիտեն), ամեն մեկը խոսում է իր լեզվով։

    Մյուս կողմից, եթե որևէ երկրի նախագահ կիսատ–պռատ անգլերենով խոսի, դա էլ հետամնացության նշան կլինի։

    Երբ ֆրանսիացին է անգլերեն խոսում կիսատ–պռատ, դա համարվում է պիկանտ։ Բայց չինացու, կամ հնդիկի, կամ թեկուզ հայի ծռմռված անգլերենը արհամարհանքի ա արժանանում։
    Իսկ եթե ուզում ենք, որ մեզ հարգեն, երկու բան պետք է անենք.
    նախ պետք է հարգենք մեր լեզուն ու նման կապիկություններ չանենք, ինչպես Սաակաշվիլին,
    իսկ երկրորդը՝ պետք է մյուս լեզուներին լավ տիրապետենք։ Երբ ուրիշ ազգի հետ ես շփվում ու տեսնում է, որ իր լեզուն լավ գիտես, ինքնըստինքյան սկսում է քեզ հարգել։

    Պուշկինի դպրոցի օրինակը իսկապես զզվելի էր... իր տնօրենի հետ մեկտեղ... Ու տիկինը շատ սխա։վում է, եթե կարծում է, որ իր դպրոց պետք է ռուսակարոտ աշակերտների ալիք լցվի.... Այդ դարն անցել է։ Ընդ որում, Պուշկինի դպրոցը ամենալկստված ու "շուռ տված" դպրոցների համբավը ունի... ես որ իմ երեխային երբեք այնտեղ չէի տանի...

    Ինչ վերաբերում է ուրիշ դպրոցներին....
    Համոզված եմ, որ օտարալեզու դպրոցները, ինչպես կոնկրետ Դիլիջանի դպրոցը, անհրաժեշտ են։

    Նայեք, հիմա Հայաստանում ոչ սփյուռքից, ոչ ուրիշ երկրներից չեն գալիս սովորելու։
    Թեկուզ եթե սփյուռքահայերի երեխաները գան այդ դպրոցում սովորեն, նախ հայրենիք կգան ու շատ հնարավոր է, որ կապվեն երկրին, երկրորդն էլ՝ շատ ավելի հայերեն կսովորեն, քան եթե մնային իրենց երկրում ու էնտեղի դպրոցում սովորեին։

    Հիմա որն է լավ, ասել՝ միայն հայերեն պետք է սովորեք, ու ոչ ոք չգա, թե հնարավորություն տալ, որ մարդիկ գան իրենց նախընտրած լեզվով սովորեն ու ինչ–որ չափով էլ հայերեն սովորեն...


    Բյուր, սխալվում ես, մենք խնդրում ենք, որ դրսի հայերը գան մեզ մոտ սովորեն։ Իսկ եթե չենք խնդրում, մեզմ ասած գլուխներս պատով ենք տալիս։ Էսօր հայաստանից գնացած ընտանիքների երեխաները ընդհանրապես հայերեն գրել–կարդալ չգիտեն, հաջորդ սերունդը արդեն հայ չի լինի։ Իսկ սենց գոնե շանս կա որ կապը չեն կորցնի։
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 08.05.2010, 13:44:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  17. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էսպիսի բանի հանդիպեցի.

    Բաց նամակ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու որոշման առթիվ

    Հայրենակիցներ,

    Մենք՝ ներքոստորագրյալներս, արտահայում ենք մեր վրդովմունքը՝ Հայաստանի տարածքում օտար լեզուներով դպրոցների բացման մասին Հայաստանի կառավարության որոշման վերաբերյալ։ Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ զերծ մնալ նման քայլից։ Միևնույն ժամանակ՝ կոչ ենք անում յուրաքանչյուր հայ մարդու՝ օտարալեզու դպրոցների բացման դեպքում՝ դրանք բոյկոտի ենթարկել։

    Կառավարության փաստարկը, թե նման քայլը կբարելավի մեր կրթության որակը և այն ավելի ճկուն կդարձնի, ոչ միայն անհիմն է, այլև մեզ՝ հայերիս համար խորապես վիրավորական, քանզի այն ենթադրում է, որ Հայաստանում կրթության ցածր որակի մեղավորը ոչ թե համակարգն է, այլ դասավանդման լեզուն՝ հայերենը։

    Հայաստանի տարածքում հայերենից բացի այլ լեզուներով դպրոցների բացումը հայ կրթությունը կդարձնի ոչ թե ավելի ճկուն ու մրցունակ, այլ՝ ընդհակառակը, ավելի սահմանափակ ու գավառական։ Այն կվերածնի խորհրդային շրջանում առկա այն գավառական ու հայի համար վիրավորական մտայնությունը, որ հայերենը պակաս հեղինակավոր, պակաս գիտական լեզու է, քան, ասենք՝ ռուսերենը։ Հայերենը դարձյալ կսկսի դիտվել որպես տեղական գաղութային լեզու, ի հակադրություն «քաղաքակիրթ» ռուսերենի կամ որևէ այլ լեզվի։

    Այս որոշման ընդունումը հայերենն ինքնաբերաբար կդարձնի երկրորդական լեզու, ենթադրելով, որ օտարալեզու դպրոցներ ավարտած մարդիկ ավելի լավ կրթություն ունեն։ Սա, ի թիվս այլ բացասական երևույթների, իր հետ կբերի այն, որ աշխատանքի շուկայում հայերենով կրթություն ստացած անձինք կլինեն պակաս մրցունակ, քան օտարալեզու դպրոց ավարտածները։

    Մենք՝ հայ մտավորականներս, պնդում ենք, որ Հայաստանում ապրող յուրաքանչյուր անձ կարող է ստանալ լավ կրթություն՝ իր մայրենի լեզվով, լինել կիրթ ու լայնախոհ մարդ, ու իր ոլորտում լավ մասնագետ։ Հայոց լեզուն աշխարհի հնագույն ու հարստագույն լեզուներից է և չի զիջում իր արտահայտչամիջոցներով որևէ այլ լեզվի։ Հայ աճող սերնդին ավելի լայնախոհ, կիրթ ու միջազգային ոլորտում մրցունակ դարձնելու համար պետք է խորացնել օտար լեզուների ուսուցումը և առհասարակ, բարձրացնել կրթության որակը, և ոչ թե ուսուցումը դարձնել օտարալեզու։

    Հայրենակիցներ,
    Թույլ չտանք մեզ նորից դարձնել Ռուսաստանի, կամ որևէ այլ երկրի, մշակութային գաղութը։


    Ներքոստորագրյալներ՝

    http://hayastanyerkir.blogspot.com/2...blog-post.html

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.05.2010), ministr (09.05.2010), Rammstein (09.05.2010), Արևածագ (10.05.2010), Լուսաբեր (09.05.2010), Շինարար (09.05.2010), Չամիչ (10.05.2010), Ֆոտոն (09.05.2010)

  19. #13
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խեղճ Մարիետա Վազգենովնան, չէր հասցրել դառնալ տիկին Մատղաշյան… Բարի գալուստ ԽՍՀՄ, շուտով կարող ա նույնիսկ 2 ռուբլիով սիրողական երշիկ ուտենք … Ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ոնց մարդիկ սրա վտանգը չեն տեսնում:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.05.2010), Chuk (07.05.2010), Lion (07.05.2010), Rammstein (08.05.2010), Sagittarius (07.05.2010), Աթեիստ (09.05.2010), Ներսես_AM (07.05.2010)

  21. #14
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օտարացման սահմաներ կա, իմ կարծիքով մեր հասարակությունը չափից արդնե շատ է ռուսաֆիկացված, օտար լեզու անհրաժեշտ ա սովորել, բայց չի կարելի թույլ տալ, որ մեկ օտար լեզու սեփական երկրում դառնա դոմինանտ.
    իսկ դպրոցների պարագայում վիճակը շատ ավելի բարդ է, քանի որ այնտեղ տեղի է ունենում երեխաների ձևավորման պրոցեսը, և նույնիսկ հատուկ դպրոցների դեպքում կարծում եմ օտար լեզուն հիսուն տոկոսից ավել չպետք է լինի.
    իսկ ահա ԲՈՒՀերում նորմալ է ունենալ բաժիներ օտար լեզվով, սակայն դրանք պետք է բացվեն երկրի ներքին տնտեսական շահերից ելնելով, և ոչ թե հիմնվելոլվ միջպտական «եղբայրական» հարաբերությունների վրա,
    կա արդյո՞ք մեր երկրում որակյալ ռուսերեն իմացողների պակաս, կարծում եմ՝ ոչ
    որակյալ անգլերեն իմացողների պակաս՝ այո

  22. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայած ուր է գնում սովորելու։ Բնականաբար Ամերիկայում խնդիր չի առաջանում Անգլերեն սովորել, թե Անգլերեն... իրենց լեզուն միջազգային է։ Իսկ մեր լեզուն մենակ մեր երկրի տարածքում է, ոնց կարող ես ստիպել մարդիկ լեզու սովորեն, որը իրանց պետք չի ու պետք չի լինի երբևէ, որովհետև գնալու ա իրա երկիր, հետ...

    Եթե պետական դպրոցում ես գնում սովորելու, ապա պարտադիր պետք է սովորես իրենց լեզվով: Բյուրի նշած դպրոցները հավանաբար սրանցից են եղել։
    Բայց բացի դրանից գոյություն ունեն այսպես կոչված միջազգային մասնավոր դպրոցներ, որտեղ ուսուցումը անգլերենով է։
    Ոչ մի ազգ, ինչպես չի ուզենա սովորել հայերենով, այնպես էլ չի սովորի չեխերենով, կամ ֆիններենով, կամ էլ մի ուրիշ տեղական լեզվով։ Դրա համար էլ կոչվում են՝ միջազգային դպրոցները։

    պարզ օրինակ


    Հայը Չեխիա գնալուց ինչերե՞ն է սովորում:
    Կամ ասենք չեխը Իտալիայում ինչերե՞ն է սովորում:

    Ու խնդրում եմ ենթադրական չասել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •