Կարող է, ռուսների լեզուն չէինք հասկանում, դրա համա՞ր տենց եղավ:Դիվ իսկ մեր հայ պարոնները դիմադրում է՞ին, թե օրհնում էին ռուսի ոտը... Հիմա որ հայերը ռուսերեն չիմանային, չէին գնա խոպան ու ստիպված կմնային կծաղկեցնեի՞ն Հայաստանը: Իսկ քանի հայ է առանց անգլերեն ու ֆրանսերեն իմանալու ցվցրվում ամերիկաներն ու բելգիաները: Ինչու՞ չի մնում ու ծաղկեցնում Հայաստանը, որ գնում է առանց լեզու հասկանալու համբալություն է անում դրսերի համար: Լեզուն կապ չունի ստրկամտության հետ: Եթե հարևանի լեզուն սովորում ես, դա չի նշանակում որ նրա համբալն ես ուզում դառնալ: Կարող է և ճիշտ հակառակը լինել: Կարող է և պարզապես ձեռնտու է առանց թարգմանիչների շփվելը, առ ու տուր անելը: Թուրքիայի սահմանը որ բաց լիներ, Հայերը հիմա եռանդով թուրքերեն էին սովորելու, ոնց որ ժամանակին սաղ թուրքերեն գիտեին: Կրկնում եմ. հնազանդ, խոնարհ, ստրկամիտ լինելը լեզվի հետ կապ չունի, ԱՄՆ-ի մեքսիկները գալիս են ԱՄՆ ու լավ էլ համբալություն ու էշություն են անում, բայց մեծ մասը իսկի վիզ էլ չի դնում անգլերեն սովորելու, բայց նույն համբալն էլ մնում են: Դեռ ավելին՝ լեզու չիմանալու պատճառով շատ ավելի ցածր են վարձատրվում:
![]()
Էջանիշներ