Ժող. եթե համարում ենք, որ լեզուն փոքր ու անկախ ժողովդրի համար ինքնորոշման ու ինքնահաստատման միջոց է, այլ ազգերին ձուլվելու այսպես ասած խոչնդոտ, ապա կարևոր է լեզվի նշանակությունն ու պարտադիր լինելը հայերի համար: իսկ եթե օրերից մի օր հնարավորություն տեսնենք ու որոշենք ինտեգրվելու քաղաքականություն վարել, ապա պարտադիր, իմա՝ պետական լեզուների ցանկում բացի հայերենից պիտի ավելացնենք երևի ռուսերենն ու անգլերենը: Առհասարակ մեր պետության հիմնական ռեսուրսը մարդն է, հետևաբար խիստ ցանկալի է, որ այդ մարդը լինի բավարար գրագետ ու տիրապետի գոնե երեք լեզվի: Վրաստանի օրը չընկնենք, որ Ռուսաստանից կտրվեցին, ռուսերենը մոռացան, անգլերենն էլ չսովորեցին: Հայերենի վատ իմացությունը մի այիբ է, դրան զուգահեռ մենակ հայերեն իմանալը ու այլ լեզու չիմանալը՝ երկու այիբ:
Էջանիշներ