User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես դեմ եմ ռուսական դպրոցների փակմանը կամ այսպես կոչված հայականացմանը: Եվ ընդհանրապես սա վերաբերվում է բոլոր նման դպրոցներին: Դեմոկրատական հասարակության հիմքերից է խոսքի ազատությունը, ազատ ապրելու հնարավրությունը: Իհարկե կա նաև ազգային շահ հասկացողությունը, սակայն, ինչպես նշվում է առաջարկը ձևավորվում է պահանջարկով պայմանավորված: Մասնավորապես նախքան ասելը, թե ռուսական դպրոցները խանգարում են հայ ժողովրդի անկախությունը կամ ինքնությանը, պետք է հասկանալ ինչն է պատճառը, որ մարդիկ իրենց երեխաներին նախընտրում են տանել ռուսական դպրոցներ: Իսկ պատճառը բոլորս էլ գիտենք, մի կողմ դնենք ձևիստներին: Այսիքն փակելով օտարազգի կրթական օջախները հարցը արմատապես չի լուծվում: Իհարկե կարելի է խորացնել օտար լեզուների ուսուցումը հայկական դպրոցներում սա կարծես թե միջանկյալ տարբերակ է, սակայն էլի եմ կրկնվում խնդիրը նրա մեջ է, որ մեկ է թե աշխատաշուկան, թե լեզվի տարածվածությունը անում են իրենց գործը: Հայկական դպրոցները արմատապես փոխելով միայն հնարավոր կլինի ցույց տալ, որ մեր դպրոցներն էլ պակաս հարգանքի արժանի չեն: Իսկ ինչով են զբաղված հայկական դպրոցների մեծ մասր իհարկե մարդուն բացի կրթություն տալուց ամենինչով: Այսինքն պետության խնդիրը ոչ թե նա է, որ փակի դպրոցները և այսպես կոչված հայկական դպրոցների մոնոպոլիա սահմանի, որ թաքցնի հայկական դպրոցների բարդականոցը, այլ պետք է բարձրացնի հայկական դպրոցը չփակելով մյուսները, սահմանի խիստ մրցակցություն և եթե հայկական դպրոցները իրոք կրթության որակ ապահովեն, ապա ես նույնիսկ չեմ կասկածում այդ ռուսական դպրոցների թիվը անհամեմատ կքչանա: Եկեք ստեղծենք դեմոկրատական հիմքերի վրա ստեղծված պետություն, որը զերծ է ծայրահեղություններից, հիմնված է մարդու տարրական իրավունքերի պաշտպանության վրա, իսկ ընտրության իրավունքը դա այդ տարրական իրավունքներից մեկն է:
    Ախր ոնց չեք տեսնում, որ էսօր մենք սովետականացման ճանապարհ ենք բռնել: Դրա դեմը պետք ա առնել ցանկացած գնով: Ի՞նչ դեմոկրատիայի մասին է խոսքը: Ցույց տվեք մի դեմոկրատական երկիր, որտեղ տվյալ պետության պետական լեզուն որպես օտար լեզու ուսումնասիրածը համարվում է դպրոց ավարտած: Է թող բացեն ուզում ա թուրքական դպրոց բացեն, հայերեն էլ թող չսովորեն առհասարակ, բայց էդ իրանց թուրքական ատեստատով իրանք չպետք ա կարողանան ԲՈւՀ ընդունվել Հայաստանում: ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է ու պետական ավարտական ատեստատ կամ դրան հավասարազոր փաստաթուղթ ունեցողը պետք է իմանա հայերեն՝ իմանա ու տիրապետի որպես մայրենի լեզվի:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (25.05.2010), Katka (26.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •