User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Էջ 4 64-ից ԱռաջինԱռաջին 123456781454 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

  1. #46
    После меня могила!!! Tigran Adunts-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Գորիս և Երևան կամ Երևան և Գորիս
    Տարիք
    36
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական դպրոցների հայկականացումը

    Եթե մեր հայկական դպրոցներին չեն խանգարում, ինչի պիտի պակվեն՞՞՞՞
    Համատարած խավարի մասին խոսելու փոխարեն փոքրիկ մոմ վառեք!!!

  2. #47
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական դպրոցների հայկականացումը

    Ինձ թվում էր, որ էս թեման արդեն սպառել ենք ու եկել համաձայնության։ Բայց փաստորեն սխալվում էի։ Չեմ հասկանում, ինչու՞մ է կայանում ձեր դժգոհությունը։ Հիմա ունենք փաստ, որ ունենք ազգային դպրոց, բոլորը սովորում են հայերեն, բարձրացել է հայկական դպրոցների մակարդակը՝ էն բանի հաշվին, որ մտավորականների երեխաներն էլ են հաճախում հայկական դպրոց։ Դպրոցում նորմալ անցնում են ռուսերեն, անցնում են նաև օտար լեզուներ, այսինքն սովորողը էլի սովորում է, չսովորողը՝ ոչ։ Ունենք ռուսական դպրոց և դասարաններ ազգային փոքրամասնությունների համար, ոչ մեկի իրավունքները խախտված չեն։ Հիմա որն է դժգոհության առիթը, կբացատրե՞ք։
    When life gives you lemons, make lemonade

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (21.04.2010)

  4. #48
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական դպրոցների հայկականացումը

    Մեջբերում Belomorkanal-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մեր հայկական դպրոցներին չեն խանգարում, ինչի պիտի պակվեն՞՞՞՞
    Որովհետև դպրոց պահելը փող է պահանջում պետական բյուջեից։ Այդ փողը պետք է ծախսել հայկական դպրոցների որակի բարձրացման վրա, այլ ոչ թե ազգային փոքրամասնություններին իրենց մայրենի լեզուն սովորեցնելու համար։

    Վարդուհի ջան, իսկ դու ինձ կբացատրես թե ինչո՞ւ ՀՀ-ը պետք է ֆինանսավորի ռուսական դպրոցներ, երբ այդպիսի հարուստ և դեմոկրատիկ երկրները որպես օրինակ ԱՄՆ-ն այդպիսի բաներ չեն անում իրենց ազգային փոքրամասնությունների համար։ ԱՄՆ-ի բոլոր դպրոցներում դասավանդման լեզուն անգլերենն է, անկախ նրանից թե քո մաման պապան կամ տատն ու պապը ինչ ազգություն ունեն։
    Վերջին խմբագրող՝ Սահակ: 29.12.2007, 13:45: Պատճառ: վրիպակի ուղղում

  5. #49
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական դպրոցների հայկականացումը

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարդուհի ջան, իսկ դու ինձ կբացատրես թե ինչո՞ւ ՀՀ-ը պետք է ֆինանսավորի ռուսական դպրոցներ, երբ այդպիսի հարուստ և դեմոկրատիկ երկրները որպես օրինակ ԱՄՆ-ն այդպիսի բաներ չեն անում իրենց ազգային փոքրամասնությունների համար։ ԱՄՆ-ի բոլոր դպրոցներում դասավանդման լեզուն անգլերենն է, անկախ նրանից թե քո մաման պապան կամ տատն ու պապը ինչ ազգություն ունեն։
    Սահակ ջան, ճիշտն ասած ինչքան գիտեմ դպրոց, որպես այդպիսին, կա Քանաքեռում, որը ֆինանսավորվում է Ռուսական դեսպանության կողմից, բայց հաստատ չեմ կարող ասել։ Համամիտ եմ քեզ հետ, ճիշտ կլինի, որ էդ դպրոցների կամ դասարանների ֆինանսավորումը լինի Ռուսաստանի հաշվին։ Չուզողը ես լինեմ
    When life gives you lemons, make lemonade

  6. #50
    После меня могила!!! Tigran Adunts-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Գորիս և Երևան կամ Երևան և Գորիս
    Տարիք
    36
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական դպրոցների հայկականացումը

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև դպրոց պահելը փող է պահանջում պետական բյուջեից։ Այդ փողը պետք է ծախսել հայկական դպրոցների որակի բարձրացման վրա, այլ ոչ թե ազգային փոքրամասնություններին իրենց մայրենի լեզուն սովորեցնելու համար։

    Վարդուհի ջան, իսկ դու ինձ կբացատրես թե ինչո՞ւ ՀՀ-ը պետք է ֆինանսավորի ռուսական դպրոցներ, երբ այդպիսի հարուստ և դեմոկրատիկ երկրները որպես օրինակ ԱՄՆ-ն այդպիսի բաներ չեն անում իրենց ազգային փոքրամասնությունների համար։ ԱՄՆ-ի բոլոր դպրոցներում դասավանդման լեզուն անգլերենն է, անկախ նրանից թե քո մաման պապան կամ տատն ու պապը ինչ ազգություն ունեն։
    Իսկ ինչ կմտածեիր, եթե Ռուսաստանում հայկական դպրոցները փակվեին՞
    Համատարած խավարի մասին խոսելու փոխարեն փոքրիկ մոմ վառեք!!!

  7. #51
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական դպրոցների հայկականացումը

    Մեջբերում Varduhi-ի խոսքերից Նայել գրառումը
    Սահակ ջան, ճիշտն ասած ինչքան գիտեմ դպրոց, որպես այդպիսին, կա Քանաքեռում, որը ֆինանսավորվում է Ռուսական դեսպանության կողմից, բայց հաստատ չեմ կարող ասել։ Համամիտ եմ քեզ հետ, ճիշտ կլինի, որ էդ դպրոցների կամ դասարանների ֆինանսավորումը լինի Ռուսաստանի հաշվին։ Չուզողը ես լինեմ
    Այդ ռուսական դպրոցում ես եղել եմ։ Այդ դպրոցը իսկապես ֆինանսավորվում է ՌԴ-ի կողմից և այնտեղ հաճախում են հիմնականում ռուս զինվորների երեխաները։ Սակայն ինչքան գիտեմ դեռ կան մի շարք ռուսական դպրոցներ ու դասարաններ որոնք ֆինանսավորվում են ՀՀ-ի կողմից, ու ես հենց դրա մասին էի խոսում։ Քանաքեռի տիպի դպրոցների դեմ ես ոչ մի բան չունեմ, ինչքան ուզում են թող բացեն այդպիսի դպրոցներ։

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Belomorkanal-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ կմտածեիր, եթե Ռուսաստանում հայկական դպրոցները փակվեին՞
    Իսկ ռուսաստանում կա՞ն դպրոցներ որտեղ բոլոր առարկաները դասավանդվում են հայերեն լեզվով և որոնք ֆինանսավորվում են ՌԴ-ի պետական բյուջեից։
    Վերջին խմբագրող՝ Սահակ: 29.12.2007, 13:54: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #52
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսական դպրոցների հայկականացումը

    Շատ հետաքրքիր է : Որտեղից է գալիս այս ամբողջ շիլա շփոթը:

    Ի՞նչ կապ ունի այստեղ, թե ինչ մեծության ազգ է ռուս ազգը, կամ ինչ մեծության արժեքներ է նա ստեղծել:
    Խոսքը գնում է ուղղակի մի պրիմիտիվ, պարզ հարցի մասին:

    Ի՞նչ լեզվամտածողություն պետք է ունենա հայ, չեչեն, կամ ուզբեկ երեխան: Ռուսակա՞ն: Այսինքն օրինակ մենք, ապրելով Արարատյան դաշտավայրում պետք է մտածենք ճիշտ այն արժեքային համակարգում ինչ-որ ռու՞սը: Իսկ ինչու՞: Եկեք մտածենք ավելի մի գլոբալ, արագ, սրընթաց զարգացող ազգի չափանիշներով՝ չինացիների :
    Բացենք համընդհանուև չինական դպրոցներ, որտեղ երեխաներին ընդունենք կաշառքով ու ծանոթով:

    Հարցը անգամ էն չի, թե հա՞յն է ճիշտ մտածում, թե ռուսը: Քանի որ այդպիսի հարց ընդհանրապես գոյություն չունի: Չկա ճիշտ կամ սխալ մտածող ազգ:

    Հարցը լեզվամտածողությունն է: Լեզու, և նրանով ձևավորվող, դրանից բխող մտածողություն:

    Իսկ ռուսական դպրոցների սինդրոմը միակն մի դրդապատճառ ուներ: Հայաստանի սահմանափակ ռեսուրսների պայմաններում, իրենց երեխաների համար ապահովվել ավելի լավ նախնական, ստարտային պայմաններ: Քանի որ "մեծ" ազգը ստեղծել էր մի այնպիսի համակարգ, որտեղ ավելի լավ շողոքորթողները ու լիզողները հնարավորություն ունեիր գնալ ավելի առաջ:
    Իմիջիայլոց, Քոչարյանի նախագահ դառնալով ու ռուսնական գերիշխանության վերականգնումով շարունակվեց հայկական արդեն դարավոր դարձած ախտը, որի մասին գոռգոռում էր անգամ Միքայել Նալբանդյանը, ասելով որ սուտ է այն կրթությունը, որը տրվում է օտար լեզվով:

    Հ.Գ. Հույսով եմ, որ գոնե ասողներ չեն լինի, որ ինչ օտար, ռուսները մերոնք են :
    Վերջին խմբագրող՝ dvgray: 29.12.2007, 16:55:

  9. #53
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս քանի օր է հետևում եմ էս թեմային, թվում էր թե էս հարցը մեկընդմիշտ լուծվել է, բայց փաստորեն օտարամոլ հայերը չեն կարողանում հանգստանալ ու փորձում են կրկին վերաբացել օտարալեզու դպրոցները։ Չգիտեմ, ինչ է հնարավոր անել էս ճորտի մտածողությունը մեր ժողովրդի միջից հանելու ու էս աղետը կանխելու համար։

    ՊԵ՞ՏՔ ԵՆ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐ

    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը և տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն իրենց տեսակետներն են ներկայացրել օտարալեզու դպրոցներ բացելու վերաբերյալ:

    Արմեն Հարությունյանի խոսքով, նմանատիպ դպրոցների ստեղծումը չի թուլացնի հայերենի դիրքերը: “Այսօրվա մեր կրթական համակարգը թույլ չի տալիս միջազգային պահանջարկի համապատասխան մասնագետներ պատրաստել: Այդ դպրոցները հնարավորություն կտան շփվել տարբեր մշակույթների հետ, վերցնել նրանցից, իսկ փակվելը շատ սխալ է, դրանով ոչնչի չենք հասնի”, ասել է Մարդու իրավունքի պաշտպանը:

    Ինչ վերաբերում է այն բանին, որ հայ ծնողները կգերադասեն իրենց երեխաներին տանել օտարալեզու դպրոցներ, Արմեն Հարությունյանը դա բացատրում է նրանով, որ խնդիրներ կան մեր կրթական համակարգում: Նա նշել է, որ հայերենը, ռուսերենը և անգլերենը այն մինիմալն է, որը պետք է բարձր մակարդակով ուսուցանվի:

    Հարությունյանը կարծում է, որ օտար լեզուներ սովորելը, նրանց մշակույթների հետ շփվելը հնարավորություն կտա հաղթահարել գավառականությունը: Պետք է մեր մշակույթը բաց լինի, որը հնարավորություն կտա ուրիշ մշակույթներից շատ բան սովորել, ասել է նա:

    Օմբուդսմենը նշել է նաև, որ հայկական և օտարալեզու դպրոցները չպետք է հակադրել միմյանց, այլ դրանք պետք է ներդաշնակեն ու փոխլրացնեն իրար:

    Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այն կարծիքին է, որ չի կարելի թույլ տալ օտարալեզու դպրոցներ բացել: Ո՞ւմ համար են բացվում այդ դպրոցները, հարցնում է նա: Նա կարծում է, որ ազգային դպրոցները չեն խոչընդոտում շփվել այլ մշակույթների հետ:
    “Խնդիրը ծագել է նրանից, որ աշխարհի հետ չենք կարողանում խոսել, հիմնականում այն լեզվաբանների պատճառով, ովքեր արհեստական տերմինաբանություն են ստեղծել ու ստեղծում և կոտրում են լեզուն: Հրասայլը երբեք տանկ չի դառնա”, ասել է նա:

    Բաբայանի խոսքով, պետք է մեր կրթական որակը բարձրացնել, իսկ օտարալեզու դպրոցների բացումը սովետական տենդենց է:

    Աղբյուր www.lragir.am
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 21.04.2010, 13:19:
    When life gives you lemons, make lemonade

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (21.04.2010), Ձայնալար (21.04.2010), Ներսես_AM (21.04.2010)

  11. #54
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    #47 գրառման հետ լիովին համամիտ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (21.04.2010)

  13. #55
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այն կարծիքին է, որ չի կարելի թույլ տալ օտարալեզու դպրոցներ բացել: Ո՞ւմ համար են բացվում այդ դպրոցները, հարցնում է նա: Նա կարծում է, որ ազգային դպրոցները չեն խոչընդոտում շփվել այլ մշակույթների հետ:
    Խնդիրը ծագել է նրանից, որ աշխարհի հետ չենք կարողանում խոսել, հիմնականում այն լեզվաբանների պատճառով, ովքեր արհեստական տերմինաբանություն են ստեղծել ու ստեղծում և կոտրում են լեզուն: Հրասայլը երբեք տանկ չի դառնա”, ասել է նա:

    Բաբայանի խոսքով, պետք է մեր կրթական որակը բարձրացնել, իսկ օտարալեզու դպրոցների բացումը սովետական տենդենց է:
    հիանալի է ասվել: Հարգեցի, առանզ ճանաչելու ու իմանալու իրան: միանգամայն առողջ, նորմալ /համամարդկային սանդղակով/ մարդու տեսակետ է:

    իմիջայլոց, կարդացի, որ վերջերս ինչ որ օրենք էն ուզում բռթել, որ ռուսական դպրոցները նորից բացեն: լրիվ ապուշացել են

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.04.2010), Tig (27.04.2010), Ռուֆուս (25.04.2010)

  15. #56
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներկայումս ես չեմ տեսնում կարիք Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու, բայց կարծում եմ, որ դպրոցները էտ ձևով փակելը սխալից ավելի բեթար բան էր։

    Բերեմ եղբորս օրինակը։ Նա Մոսկվայում սովորում էր Ռուսական դպրոցում, այնուհետև հայրենասիրական նկատառումներով տեղափոխվեցին Հայաստան ու մի տարի հետո դպրոցները փակվեցին։ Էտ էրեխեն, որ Մոսկվայում գերազանցիկ էր, հայերեն դպրոցում հազիվ 3-ի էր ձգում, էլ չհաշված էմոցիոնալ խնդիրները։

    Իրա հետ ամեն ինչ լավ եղավ, որովհետև մենք մեր ամբողջ ժամանակը ծախսում էինք իրեն օգնելու համար (թեև սթրեսը շատ մեծ էր ու իր ազդեցությունը թողեց), բայց հենց իր դասարանից եղան շատերը, որ ուժ չգտան շարունակելու նորմալ սովորել։

    Այ սա, միանշանակ վստահությամբ կարող եմ ասել, որ ոչ միայն սխալ էր, այլ նաև շատ անգրագետ։ Գոնե թողնեին էտ սերունդը ավարտեր, ոչ թե 6 տարի ամեն ինչ ռուսերեն է սովորել, հիմա փոխում ես հայերեն։

  16. #57
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ` լավ ձեւով են փակել, թե վատ (կարող ա եւ վատ), բայց փակելը ճիշտ էր:

    Փաստ է, որ ռուսական դպրոց ավարտած մարդկանց գերակշիռ մասը հայերենից խայտառակ վատ են: Եթե հիմա էլ լիներ ռուսական դպրոց, դա կհանդիսանար մեծ գայթակղության աղբյուր, ու մայրիկները իրանց բալիկներին, նայելով հարեւանուհուն, հետեւելով մոդային, ելնելով ռսամոլությունից էլի տային ռուսական դպրոցներ:

    Լիքը մարդ գիտեմ, որ ընտանիքում բոլորը հայ են, երեխան հայկական դպրոց ա գնում, բայց չգիտես ինչի տանը մեծ մասամբ ռուսերեն են խոսում: Վստահ եմ` եթե մոտակայքում ռուսական դպրոց լիներ, էդ երեխային առանց աչքը ճպելու ուղարկելու էին այնտեղ:

    Արմեն Հարությունյանի խոսքով, նմանատիպ դպրոցների ստեղծումը չի թուլացնի հայերենի դիրքերը: “Այսօրվա մեր կրթական համակարգը թույլ չի տալիս միջազգային պահանջարկի համապատասխան մասնագետներ պատրաստել: Այդ դպրոցները հնարավորություն կտան շփվել տարբեր մշակույթների հետ, վերցնել նրանցից, իսկ փակվելը շատ սխալ է, դրանով ոչնչի չենք հասնի”, ասել է Մարդու իրավունքի պաշտպանը:
    Հլը սրան նայեք…
    Ի՞նչ ա նշանակում «թույլ չի տալիս միջազգային պահանջարկի համապատասխան մասնագետներ», ըտեղ հենց հայերեն դասավանդումն ա՞ մեղավոր, որ թույլ չի տալիս: Որ նույն քիմիան դպրոցում ռուսերեն դասավանդվի, երեխեքը մի բան ավել կսովորե՞ն:
    Փոխանակ ասի «Մենք նենց մակարդակի հասնենք, որ ուրշիները թե շատ են ուզում, ստիպված հայերեն սովորեն, որպեսզի գան մեր մոտ միջազգային պահանջարկի համապատասխան մասնագետի որակավորում ստանան», ասում ա «Մենք ոչնչություն ենք, պիտի լեզու սովորենք, որ ուրիշները մեզ հեշտ կառավարեն` ասեն շնչի, շնչենք, ասեն արտաշնչի, արտաշնչենք, ասեն գլուխտ պատով տուր, պատով տանք…»:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (25.04.2010)

  18. #58
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես դեմ եմ ռուսական դպրոցների փակմանը կամ այսպես կոչված հայականացմանը: Եվ ընդհանրապես սա վերաբերվում է բոլոր նման դպրոցներին: Դեմոկրատական հասարակության հիմքերից է խոսքի ազատությունը, ազատ ապրելու հնարավրությունը: Իհարկե կա նաև ազգային շահ հասկացողությունը, սակայն, ինչպես նշվում է առաջարկը ձևավորվում է պահանջարկով պայմանավորված: Մասնավորապես նախքան ասելը, թե ռուսական դպրոցները խանգարում են հայ ժողովրդի անկախությունը կամ ինքնությանը, պետք է հասկանալ ինչն է պատճառը, որ մարդիկ իրենց երեխաներին նախընտրում են տանել ռուսական դպրոցներ: Իսկ պատճառը բոլորս էլ գիտենք, մի կողմ դնենք ձևիստներին: Այսիքն փակելով օտարազգի կրթական օջախները հարցը արմատապես չի լուծվում: Իհարկե կարելի է խորացնել օտար լեզուների ուսուցումը հայկական դպրոցներում սա կարծես թե միջանկյալ տարբերակ է, սակայն էլի եմ կրկնվում խնդիրը նրա մեջ է, որ մեկ է թե աշխատաշուկան, թե լեզվի տարածվածությունը անում են իրենց գործը: Հայկական դպրոցները արմատապես փոխելով միայն հնարավոր կլինի ցույց տալ, որ մեր դպրոցներն էլ պակաս հարգանքի արժանի չեն: Իսկ ինչով են զբաղված հայկական դպրոցների մեծ մասր իհարկե մարդուն բացի կրթություն տալուց ամենինչով: Այսինքն պետության խնդիրը ոչ թե նա է, որ փակի դպրոցները և այսպես կոչված հայկական դպրոցների մոնոպոլիա սահմանի, որ թաքցնի հայկական դպրոցների բարդականոցը, այլ պետք է բարձրացնի հայկական դպրոցը չփակելով մյուսները, սահմանի խիստ մրցակցություն և եթե հայկական դպրոցները իրոք կրթության որակ ապահովեն, ապա ես նույնիսկ չեմ կասկածում այդ ռուսական դպրոցների թիվը անհամեմատ կքչանա: Եկեք ստեղծենք դեմոկրատական հիմքերի վրա ստեղծված պետություն, որը զերծ է ծայրահեղություններից, հիմնված է մարդու տարրական իրավունքերի պաշտպանության վրա, իսկ ընտրության իրավունքը դա այդ տարրական իրավունքներից մեկն է:

  19. #59
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը

    Ախր ոնց չեք տեսնում, որ էսօր մենք սովետականացման ճանապարհ ենք բռնել: Դրա դեմը պետք ա առնել ցանկացած գնով: Ի՞նչ դեմոկրատիայի մասին է խոսքը: Ցույց տվեք մի դեմոկրատական երկիր, որտեղ տվյալ պետության պետական լեզուն որպես օտար լեզու ուսումնասիրածը համարվում է դպրոց ավարտած: Է թող բացեն ուզում ա թուրքական դպրոց բացեն, հայերեն էլ թող չսովորեն առհասարակ, բայց էդ իրանց թուրքական ատեստատով իրանք չպետք ա կարողանան ԲՈւՀ ընդունվել Հայաստանում: ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է ու պետական ավարտական ատեստատ կամ դրան հավասարազոր փաստաթուղթ ունեցողը պետք է իմանա հայերեն՝ իմանա ու տիրապետի որպես մայրենի լեզվի:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (25.05.2010), Katka (26.04.2010)

  21. #60
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ոնց չեք տեսնում, որ էսօր մենք սովետականացման ճանապարհ ենք բռնել: Դրա դեմը պետք ա առնել ցանկացած գնով: Ի՞նչ դեմոկրատիայի մասին է խոսքը: Ցույց տվեք մի դեմոկրատական երկիր, որտեղ տվյալ պետության պետական լեզուն որպես օտար լեզու ուսումնասիրածը համարվում է դպրոց ավարտած: Է թող բացեն ուզում ա թուրքական դպրոց բացեն, հայերեն էլ թող չսովորեն առհասարակ, բայց էդ իրանց թուրքական ատեստատով իրանք չպետք ա կարողանան ԲՈւՀ ընդունվել Հայաստանում: ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է ու պետական ավարտական ատեստատ կամ դրան հավասարազոր փաստաթուղթ ունեցողը պետք է իմանա հայերեն՝ իմանա ու տիրապետի որպես մայրենի լեզվի:
    Այո իհարկե համաձայն եմ , դա նորմալ երևույթ չէ, ՀՀ պետական լեզուն հաերենն է և ոչ մեկը չի ասում դրան ոչ, սակայն քո ասածը ինչ կապ ունի ռուսական դպրոց փակել բացելու հետ, մեկա ռուսական դպրոցը փակես ամերիկյան կլինի, իսկ խնդիրը ավելի խորն է: Տես ովքեր են իշխանական բուրգում կանգնածները նրանք, որոնց համար ընդհանուր հաշվով մեկ է, թե որ կամ ում դիպլոմով կընդունվես բուհ, կա մի բացարձակ ճշմարտություն տղա ջան փող ու ծանոթ ունես վերջ բուհել կընդունվես, ինչ լեզվով ուզես, թեկուզ ճապոներենով կարաս ֆիզկուլտ ինստիտուտ ընդունվես: Եվ ահա այստեղ բացվում է ևս մեկ ճշմարտություն, որ Հայաստանը գտնվում է համակարգային ճգնաժամի մեջ և մեր մեջ ասած դպրոց փակել բացելը մեր երկում հայոց լեվի հարցը չի լուծում: Մի պարզ բան մարդ չգիտի հայերենի այբուբենը, որ տառովա վերջանում, ասենք աղջիկը ջ-ովա գրվում թե չ-ով ու հայերենից ստանումա 22.5 բալ, ինչ է կարող է ստեղ ռուսական դպրոցներն են մեղավոր: Եվ կգա մի ժամանակ արդեն գալիս է, որ ընդհանրապես համատարած միջակությունա լինելու և ամենահավորը նա է, որ եթե առողջ մրցակցություն չլինի էն մարդիկ, որ գոնե ռուսերեն պիտի իմանային ընդհանրապես ոչինչ չեն իմանա: Ես սենց եմ մտածում ՀՀ -ում ցանկացած մարդ որ դպրոց էլ որ ավարտումա կլինի դա ռուսական, կլինի ամերիկյան պետք է հայերենը իմանա գերազանց,: Ռուսական դպրոցը հո չի նշանակում հայերենը ընդհանրապես հանած, ուղղակի ինչպես է օրինակ ռուսաստանում ռուսերեն լեզվով անգլերեն են պարապում, կամ ռուսաստանում հայկական դպրոցում հայերեննա առաջնային բայց ռուսերենը հետ չի մնում:

Էջ 4 64-ից ԱռաջինԱռաջին 123456781454 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •