Ռայադեր ջան, ռեսպուբլիկան, իրոք, վտանգի մեջ է։ Կույր է պետք լինել, որպեսզի չնկատել, թե այսօր Երևանում ինչ է կատարվում։ Խորհրդային տարեց սերունդը արթնացել է, ռուսերեն է խոսում և սեփական թոռներին ռուսերեն է սովորեցնում։ Իրոք, ինչու հայերեն սովորել, եթե Հայաստանում գրեթե բոլորը ռուսերեն հասկանում են, արի ռուսերեն սովորենք, ուրիշ երկրներում էլ պետք կգա։ Ռուսական դպրոցների բացումը էլ ավելի կարագացնի ռուսիֆիկացման պրոցեսը։ Վաղը մյուս օրն էլ մի հատ ռերեֆենդում կանցկացնեն, ու Հայաստանը կմտնի ՌԴ կազմի մեջ։ Ի՞նչ վատ է որ ,- գուցե կասես դու։ Հեչ էլ վատ չէր լինի, եթե աշխարհում բոլորը քեզ նման մտածեին։ Չկա ազգերի բաժանում, ով ինչ լեզվով ուզում խոսում է, որտեղ ուզում ապրում է։ Բայց բարեբախտաբար թե դժբախտաբար, ոչ բոլորն են այդպես մտածում։ Արդյունքում, եթե այսօր դու քո երկրում "սվոյ" ես, դառնում ես քո երկրում "չուժոյ"։ Տարբերվում ես արտաքինով, խոսում ես ակցենտով (ռուսախոս հայերը թող իրենց իզուր չշոյեն, նրանց խոսքի մեջ էլ ակցենտը դեպքերի մեծամասնությունում զգացվում է)։
Ռուսաստանի օրինակը բերեցի պարզապես որպես ամենահավանական սցենար։ Ես ամենևին էլ համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր հենց ռուսներին են նացիոնալիստ համարում և ատում դրա համար։ Այդ երևույթը առկա է գրեթե կամայական եվրոպական երկրում, լինի դա Լատվիա, Չեխիա, թե Ֆրանսիա։ Ռիգայում մի անգամ սրճարանում մատուցողուհին հազիվ էր իրեն զսպում, որպեսզի չասեր այն ամենն, ինչ մտածում էր իմ և ռուսերեն լեզվի մասին։
Էջանիշներ