Չամիչ-ի խոսքերից
Իրականում սա ծայրահեղացում չէ: Հայտնի է, որ երեխայի ձեւավորման հիմնավոր փուլը մինչեւ 5-6 տարեկանն է, շատ երեխաներ սկսում են ուշ խոսել միայն այն պատճառով, որ տանը երկու լեզու է օգտագործվում, նրանք պարզապես չեն կողմնորոշվում, թե որ լեզվով սկսեն խոսել: Հայ րեխային օտարալեզու նախակրթական հաստատություն ուղարկելը, իրականում, հնարավոր է որ լուրջ սթրես հանդիսանա նյարդային համակարգի նորմալ ձեւավորման համար, այստեղ պետք են լուրջ հոգեբանական հետազոտություններ, պարզելու համար թե երկլեզու միջավայրը ինչ ազդեցություն է գործում երեխաների ձեւավորման վրա, եւ ի՞նչ տարբերություն կա միալեզու եւ երկլեզու միջավայյրում մեծացած երեխաների միջեւ: Փաստը մնում է փաստ, որ երկլեզու միջավայրում մեծացած երեխաները կարող են միչեւ 3 տարեկանը չխոսել:
Էջանիշներ