Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ գաղափարն անգամ, որ Հայաստանի Հանրապետության դպրոցում ասենք պատմությունը կամ աշխարհագրությունը պետք է անցնեն այլ լեզվով, աբսուրդային է: Թող ինձ ներեն քննարկման մասնակիցները, բայց ես դա համարում եմ ստրկական մտածելակերպով երկրին հատուկ ֆենոմեն: Ի դեպ ես բնավ ազգայնական չեմ, իմ համար խորթ են նման գաղափարախոսությունները:
Իսկ ավելի աբսուրդ չի, որ ռուսը, կամ չեխը, կամ ղազախը գա Հայաստան ու աշխարհագրությունը սովորի հայերեն Էդ մարդկանց պետք է անգլերեն սովորել, որ ապագայում կարողանան գործ գտնել միջազգային կազմակերպությունում, ոչ թե ՀՀ–ում։
Ասում եմ՝ Դիլիջանի դպրոցը կոնկրետ կոմերցիոն պրոյեկտ է, պետք է դա էլ հաշվի առնես, չէ՞