Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել
Chuk (24.07.2010)
Շնորհակալություն:
Սա է ու ընդամենը սա մեր մոտիվացիան: Մենք ցավոք ռեալ գնահատում ենք, որ էս պահին իշխանափոխությունը ռեալ չի: Անձամբ իմ գերնպատակն է դա ու ցանկացած հավանական պայքարի դրա համար կգնամ: Բայց դա ցանկությունն է: Իսկ կոնկրետ խնդիրները իմ համար նույնքան անթույլատրելի ու հետ չբերվող են, որքան մշակութային այդ կոթողների վերացումը: Էս ասածս այդքան էլ չի վերաբերվում Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճին, այդ խնդիրը իմ մոտ այդ աստիճան սուր չի դրված, իսկ օտարալեզու դպրոցների բացման համար (ոչ թե օտարալեզու մի քանի դպրոցի բացումը) իմ երկրի կարևորագույն օրենքներից մեկում նման անթույլատրելի խմբագրում անելը իմ համար նույնքան լուրջ ու չետարկվող խնդիր է դիտարկվում: Վստահ եմ, որ շատերի էլՊ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կռազի շոֆեր վարչապետիկին
դու ոչ հայերեն ես կարգին խոսում, ոչ էլ անգլերեն : Դու հարցազրույց ես տալիս մի քանի հեռուսատաընկերություններին, իբր հայերենով, բայց շատերի համար անհասկանալի մնաց թե Շանխայ, ռեֆորմ, իզոլյացիա, տուպիկ և նման այլ օտարածին բառեր որտեղից.....
Իսկ հարցազրույց վերցնող լրագրողները ... ժպտերեսիկներ ու ամաչող << պրոֆեսիոնալներ>> էին, ու զարմացնում էր դաշնակցական Երկիր Մեդիա հեռուստաընկերության լրագրողի պասիվությունը այդ դպրոցների հարցի քննարկման ժամանակ:
Վերջին խմբագրող՝ mkofranc: 24.07.2010, 23:40:
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
davidus (25.07.2010)
Կարող ա տեղին չեմ ասում էս ասելիքս, բայց ուզում եմ ասեմ:
Հա, ասենք թե հիմա ավազակապետության խնդիրը չենք կարողանում լուծել, բայց ասենք էս պահին կարող ենք ինչ-որ կերպ ազդել իշխանությունների վրա ու լուծել ասենք օտարալեզու դպրոցների բացելու կամ չբացելու հարցը, ու պետք ա ուշադրությունը կենտրոնացնել հենց էտ հարցի վրա: Համաձայն եմ:
Բայց հիմա, մի հատ ուրիշնդիր առաջ քաշենք, ասենք անտառահատումն ու փայտանյութի արտահանումը Հայաստանից: Կա նման խնդիր Հայաստանում, թե՞ ոչ: Կա: Առաջնային խնդիր ա, թե՞ չէ: Առաջնային ա: Հետաքրքիր ա ազգապահպանման, նորմալ հայրենիք-երկիր ունենալու տեսանկյունից ո՞ր հարցն ա ավելի կարևոր, օտարալեզու դպրոցների բաց ու փակ լինելը, թե՞ անտառների լինել-չլինելը: Դժվար ա ասել: Իմ համար անտառներն ավելի կարևոր են, ուրիշի համար դպրոցներն են ավելի կարևոր: Բա հիմա ո՞ր հարցի վրա ուշդարությունը կենտրոնացնենք: Պատասխան - ավազակապետությունը քանդելու:
Եթե անտառներին հատումներին դեմ լինողները, օտարալեզու դպրոցների բացմանը դեմ լինողները, բոլոր՝ երկրին վնասող պրոցեսներին դեմ լինողները կարողանում են միավորվել ու պայքարել ավազակապետության դեմ, ապա անշուշտ ճիշտ ես: ԵԹե չեն կարողանում, ապա ավելի լավ է, որ ամեն խումբը իր լոկալ խնդիրն այդ պահին լուծի, քանց բոլոր խնդիրները մնան անլուծելի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էտ նման ա նրան, որ մի 30 տարեկան մասկվիչի վրա մի հատ, երկու հատ զապչաստ փոխելով, մի քիչ էլ կյանքը երկարացնենք, որ մի քսան կիլոմետր էլ առաջ գնա: Ու հաշվի չենք առնում, որ տենց մի հատ երկու հատ զապչաստ փոխելով մասկվիչին իր կյանքը արհեստականորեն երկարացնելու հնարավորություն ենք տալիս: Ու մի օր էտ մասկվիչը ճամփին կսին տրաքելու ա, կամ էլ ձորն ա գլորվելու, ու սաղիս գլուխը ուտելու ա (հայալեզու ու օտարալեզու դպրոցներով, անտառներով, սևանով, բանով): Ու մեղավոր են լինելու ոչ միայն վարորդը, այլ նաև զապչաստ փոխողները:
Չէ, Չուկ ջան, լավ ես ասում, բայց համոզիչ չի: Առանց երկար բարակ փիլիսոփայելու, վաղուց մասկվիչի փոխելու ժամանակն ա, ու դրա վրա ոչ մի զապչաստ չպիտի փոխվի:
Մի քսան անգամ ասել եմ, որ ավազակապետության կազմակերպած միջոցառումներին մասնակցելը, ավելի ա ամրացնում ավազակապետության հիմքերը: Էս դպրոցների հաշվով ի՞նչ եղավ: Մի հատ ֆուֆլո շուխուռ քցեցին: Մենք սաղս խառնվեցինք իրար, առանց հասկանալու թե ինչին ենք դեմ կամ կողմ - օտարալեզուներին, ռուսականներին, միջազգայիններին, մերոնց ընդունվելուն, թե ուրիշների ..... ու սենց: Հետո ասեցին, յանիմ հասարակական քննարկումներ եղան: Էտ հասարակական քննարկումներն էլ հատուկ են միայն բարձր զարգացած քաղաքացիական-դեմոկրատական հասարակություններին: Ու վերջում էլ օրենքը չընդունեցին: Ծափ-ծափ-ծափ: Ի՜նչ երկիր ենք: Ապեր, լուրջ բողոքելու բան էլ չկա: Սենց դպրոցա-լեզվական կարգի պրոբլեմներ դաժե Շվեդիայում կարող ա լինեն: Տեսնենք նաև լավը: Կեցցե՝ն Հայոց իշխանությունները: Առա՛ջ Հայաստան:
Ի՞նչ արեցինք մենք մեր էս օտարալեզու դպրոցների դեմ ծիպա պայքարով - ամրացրեցքին ավազակապետության հիմքերը:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.07.2010, 14:53:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
davidus (30.07.2010)
Բաց նամակ՝ Լեզվի մասին և Հանրակրթության մասին օրենքների փոփոխությունները հետ կանչելու կոչով
16:51 • 04.08.10
Օգոստոսի 4-ին, Գյումրիում «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի և «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի նախաձեռնությամբ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Կառավարության կողմից Ազգային Ժողովին ներկայացված և առաջին ընթերցմամբ ընդունված «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններին: Քննարկմանը մասնակցել են Գյումրիում գործող հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ ներկայացուցիչներ և մտավորականներ: Հանդիպման ավարտին պատրաստվել և հրապարակվել է բաց նամակ ի պատասխան «Դիլիջան» միջազգային դպրոցի ստեղծման նախաձեռնողների՝ վերջերս Հանրային խորհրդին ուղղված բաց նամակի:
Ժողովի մասնակիցները նամակում իրենց մտահոգություններն ու առաջարկներն են ներկայացրել
«ա. բարձրակարգ օտարալեզու դպրոցը բազմաթիվ բացասական հետևանքներ կունենա դեռ կայացման ընթացքում գտնվող հայալեզու միջնակարգ կրթական համակարգի համար.
բ. հայերեն լեզվով այդ ծրագրի, ինչպես նաև այլ բարձրորակ միջազգային կրթական ծրագրերի, իրականացման դեպքում, ՀՀ միջնակարգ կրթական համակարգը զերծ կմնա այդ վտանգներից, և ընդհակառակը` հնարավորություն կստանա զարգացման մի նոր փուլ մտնել.
գ. լիովին մերժելի համարելով Կառավարության «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխությունների նախագծերը, դիմում ենք Կառավարությանը և Ազգային Ժողովին դրանք հետ կանչելու պահանջով: Դրա փոխարեն անհրաժեշտ ենք համարում մասնագետների և հանրության լայն մասնակցությամբ հայալեզու հանրակրթության խնդիրների շուրջ ծավալուն քննարկումներ սկսել»:
Նշվում է, որ բաց նամակը ազատ է ստորագրությունների համար: Համաձայնություն կարելի է ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին:
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Մեր դպրոցը մեր տան պատշգամբից երևում է, այսինքն՝ մեր շենքն ու դպրոցը նույն փողոցի տարբեր մայթերի վրա են: Սովորական հանրակրթական դպրոց է: Թեքում-ծռում առանձնապես չունի: Բայց չգիտես ինչի էսօր երեխեքին "Учят в школе" երգով էին դիմավորում:![]()
Ջղայնությանս չափ չկար:
Հ.Գ. պարոն նախարար, այ նախիր, փոխանակ ուսուցիչներին ստիպես "հորս արև"-ով երդվել, ավելի լավա պատվիրի, թող մի քանի հատ հայերեն մանկական-դպրոցական երգեր գրեն, որ երեխեքը էդ երգերի տակ գնան դպրոց, ոչ թե... "Учят в школе, yчят в школе, учят в школе...."![]()
Երթ՝ «Հանուն հայալեզու կրթության» կարգախոսով
13:37 • 03.09.10
Կիրակի` սեպտեմբերի 5-ին, ժամը 12:30 բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական նախաձեռնություններ կմիանան «Հանուն հայալեզու կրթության» կարգախոսով անցկացվելիք արտոնված երթին, որը կմեկնարկի Մատենադարանի հարթակից և Մաշտոցի պողոտայով կձգվի դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի։
«Այսօր, երբ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված տխրահռչակ նախագծով աննախադեպ սրությամբ վտանգվում է մայրենի լեզուն և հայ ինքնության արդիականացման հնարավորությունը, առավել քան կարևորվում է Մաշտոցի գործունեության խորհուրդը։
Հայոց լեզվով դպրության հազարվեցհարյուրամյա պատմությունը նրա պարբերական նորացման վկայությունն է։ Այսօր ևս այն ունի բավարար հիմքեր` համապատասխանելու իր ժամանակի պահանջներին և նորանալու, բայց ոչ երբեք օտարալեզու դառնալու գնով»,- ասվում է «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության տարածած հաղորդագրությունում։
«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» հասարակական նախաձեռնությունը միանում է երթին և կոչ է անում բոլոր մտահոգված անհատներին և կազմակերպություններին նունպես մասնակցել դրան։
Երթին կմիանան նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք մինչև այդ կկատարեն ուխտագնացություն դեպի Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, այդ թվում։
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ