Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
Վարդուհի ջան, իսկ դու ինձ կբացատրես թե ինչո՞ւ ՀՀ-ը պետք է ֆինանսավորի ռուսական դպրոցներ, երբ այդպիսի հարուստ և դեմոկրատիկ երկրները որպես օրինակ ԱՄՆ-ն այդպիսի բաներ չեն անում իրենց ազգային փոքրամասնությունների համար։ ԱՄՆ-ի բոլոր դպրոցներում դասավանդման լեզուն անգլերենն է, անկախ նրանից թե քո մաման պապան կամ տատն ու պապը ինչ ազգություն ունեն։
Սահակ ջան, ճիշտն ասած ինչքան գիտեմ դպրոց, որպես այդպիսին, կա Քանաքեռում, որը ֆինանսավորվում է Ռուսական դեսպանության կողմից, բայց հաստատ չեմ կարող ասել։ Համամիտ եմ քեզ հետ, ճիշտ կլինի, որ էդ դպրոցների կամ դասարանների ֆինանսավորումը լինի Ռուսաստանի հաշվին։ Չուզողը ես լինեմ