Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
Որոշել էի էլ էս թեմայում չգրել, բայց չեմ դիմանում։ Պարզապես երկու բառով ասեմ նրանց համար, ովքեր թեման ամբողջությամբ չեն կարդացել, այլ միայն վերջին երկու էջը։ Քանի որ անունների օրինակը ես եմ բերել, ու վերջին գրառումներում հատկապես էդ թեման է շոշափվում։ Անունների օրինակը բերել եմ ընդամենը էն պատճառով, որ Անին ասում էր, որ հայերը օտարամոլ չեն, ես էլ բերել եմ օտարամոլության ամենապրիմիտիվ օրինակը։ Որ եթե մարդու համար Լիլին ավելի ընդունելի ա քան Լիլիթը, դա արդեն օտարամոություն է, կամ որ տաքսիի վրա օտար տառերով գրում եմ My Way, կարծում են, որ դրանով ավելի շատ հաճախորդ կունենան։ Բայց նորից եմ կրկնում, կառչել էդ օրինակներից պետք չի, պարզապես, ես չգիտես ինչու, գրեթե 90% վստահ եմ, որ էն մարդը, որի համար Քաթրինը կամ Դանիելլան ավելի բարեհունչ են քան Անին ու Սոնան, հաստատ հնարավորության դեպքում իրեն կճղի երեխային տեղավորել օտարալեզու դպրոցում։ Բայց նորից եմ կրկնում, դա ընդամենը մեկ պրիմիտիվ օրինակ է, իսկ թեման ավելի խորն է,գլոբալ, էստեղ պետականության պահպանման հարց է, ու ըստ իս, դա մեր խայտառակությունն է, որ անկախությունից քսան տարի հետո կանգնել ենք նման պրոբլեմի առջև։
Հայերը օտարամոլ չեն, ուղղակի ունեն բոլոր փոքր ժողովուրդներին հատուկ բարդույթներն ու հիմնախնդիրները: Ահագին մարդ հավատացած է, որ եթե երեխայի անունը դնի ասենք Ժակլին, երեխան վաղը կարող է, պետքն եղած պահին, ավելի հեշտ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալ:

Ճիշտն ասած, վերջին քսան տարիներին, նույնիսկ միայն հայկական դպրոցների առկայության պայմաններում, օտար անուները չեն նվազել: Ու ես գիտեմ, որ ՍՍՀՄ տարիներին մեր դասարանում, հայկական դպրոցում, կային Քրիստինաներ ու Իռեններ, ու կային Տիգրաններ ու Լուսինեներ, որոնք ռուսական դպրոց էին գնում, ու հայերեն գրել կարդալ նորմալ չգիտեին: Այնպես որ ուղղակի կապը, անունների, օտարամոլության ու օտարալեզու դպրոցների միջև գոնե ես չեմ տեսնում:

Վերջին հաշվով նույնիսկ Հովհաննես Թումանյանի անունը զուտ հայկական անուն չի:

Ուրիշ բան, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելը, անձամբ ես, համարում են անցանկալի: Չուկի, անթույլատրելին մի քիչ ռադիկալ է: Բայց օտարալեզու դպրոցներ եթե բացվեն էլ, ապա պիտի լինի համապատասխան օրենսդրություն, թե ով ու ինչ դեպքերում կարող է հաճախել նման դպրոց:

Իսկ այն որ տաքսիների անունները դնում են My Way, Your Gay, էլի դպրոցների ու անունների հետ կապ չունի: Երկիրը երիկիր չի, որ նորմալ կիրառի լեզվի մասին օրենքը, ու ասենք հայկական Տիգրան անունով, հայկական դպրոց հաճախած տաքսի ծառայության տիրոջը, թույլ չտա ախմախ օտարալեզու անուններ դնել բիզնեսի վրա: