Չամիչ ջան, իրականում քեզ հետ համաձայն եմ, զուտ մեկ պատճառով. մեզ մոտ էն ընտանիքները, որտեղ երկու լեզվով են խոսում, 99% ռուսոֆիլ են, էդպիսի մարդ ամեն դեպքում չեմ ճանաչում, որ ունենա ռուսական կրթություն, խոսի ռուսերեն, բայց ասի երեխաս պետք է խոսի հայերեն ու գնա հայկական դպրոց (պապաս ա իմ ճանաչած էդ բացառություններից մեկը, հա, մեկ էլ հարսիս պապան, ինքն էլ հայերեն մինչև հիմա հազիվ է խոսում, մզմզալով, բայց երեխեքին հայկական դպրոց է տարել)։ Դրա համար էլ իրենց երեխաները հոգեխանգարվում են։ Իսկ, կարծում եմ, եթե երեխան նորմալ ընտանիքում մեծանա, ու հետն էլ, ասենք մանկապարտեզում, ուրիշ լեզու էլ լսի ու սովորի, ոչ մի վատ բան չի պատահի իր հետ, հա, թող մի յոթ ամիս էլ ուշ խոսի, աշխարհը փուլ չի գա։ Համ էլ մանկապարտեզական կրթություն ասելով ի նկատի ունեմ 3տարեկանից հետոն, էդ տարիքում արդեն երեխաները խոսում են, հիմնականում, ուշ խոսելու պրոբլեմն էլ էլ չկա։ Նույն տարբերակով, հարսս թույլ չտվեց, որ եղբայրս երեխայի հետ հայերեն խոսի, իբր երեխան ուշ կխոսի։ Հարսս լեհ է, երեխան էլ բնականաբար ինչ գիտեր 1.5 - 2.5 տարեկանում, մոռացավ։ Հիմա երբ հայ տատիկ պապիկը էնտեղ են, փոքր աղջիկը, որ 3 տարեկան է, հայերեն է սովորում, տատիկին ստիպում է, որ հայերեն բառեր սովորեցնի իրեն, հիմա ի՞նչ, էլի ասենք չէ, մի խոսի, երեխան կհոգեխանգարվի՞։ Կարծում եմ դրանից երեխային միայն օգուտ է, ինչքան փոքր հասակից լեզու սովորի, այնքան ավելի հեշտ հետագայում նոր լեզուներ կսովորի։ Բայց դա ոչ մի կապ չունի կրթության լեզվի հետ, որ պետք է լինի մայրենիով միայն։
Էջանիշներ