Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ, ուրեմն հիմա կոնկրետ:
Նախ ասեմ, որ հանրակրթությունն իր մեջ ներառում է թե նախադպրոցական կրթությունը (մանկապարտեզներ), թե միջնակարգ, լրիվ ու ընդհանուր կրթությունը (դպրոցներ, վարժարաններ և այլն):

Մեջբերում եմ լեզվի մասին գործող օրենքից.

Մեջբերում եմ հանրակրթության մասին գործող օրենքից.


Սա սահմանում է, որ Հայաստանում կարող են լինել թե՛ օտար լեզվով դպրոցներ, թե՛ մանկապարտեզներ, թե՛ դասարաններ հայալեզու դպրոցներում, բայց որոնք նախատեսված են ազգային փոքրամասնությունների համար:

Եվ Հայաստանում կան թե՛ դպրոցներ, թե՛ մանկապարտեզներ, թե՛ որոշ դպրոցներում այլալեզու դասարաններ: Սրանք նախատեսված են կոնկրետ խմբի մարդկանց համար ու Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացիների ուսումը նման տեղերում անօրինական է, բայց այո՛, որոշ տեղերում օրենքը խախտվում է:
Չուկ, նաև մի բան ես մոռացել։ Այն երեխաները, ովքեր բնակվել եւ ուսում են ստացել ուրիշ երկրներում, եւս իրավունք ունեն գնալ օտարալեզու դասարաններ։