Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել
Կատ, ես ճարահատյալ տարբերակն եմ առաջարկում, օտարալեզու վճարովիի փոխարեն, թող բացեն հայկական վճարովի։ Թե չէ պարզից էլ պարզ է, որ ճիշտը էն ա, որ պետական հանրակրթական դպրոցը լինի բարձր մակարդակի ու նորմալ կրթություն ապահովի։ Իսկ էդ վճարովիից չես փախչի, մարդիկ հացի խնդիր ունեն, բայց կողքի հարևանը շաբաթ–կիրակին փարիզում ա անցկացնում, յոթ հատ տուն ունի, ինը հատ էլ ջիփ, դրանից չես փախչի, էսպես թե էնպես, սոցիալական էդ տարբերությունը միշտ էլ լինելու ա։
When life gives you lemons, make lemonade
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
tikopx (11.05.2010)
Հումորային ա, բայց դա չի նշանակում, որ ճիշտ չի: Թեմայի հետ խիստ կապված ա:
ՕՐԵՆՔ ԷԼԻՏԱՐ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում կրթական բարեփոխումներ իրականացնելու առաջանցիկ հրամայականը, մեծապես կարեւորելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակության հարաճուն անհրաժեշտությունը, ինչպես նաեւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ առանց ժամանակակից բարձրակարգ կրթության Հայաստանը չի կարող արժանապատվորեն դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին, առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք էլիտար դպրոցների մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն կարագացնի կրթական բարեփոխումների ընթացքը առանձին վերցրած մի շարք կրթօջախներում, այլեւ Հայաստանի համար մշտական տեղ կապահովի քաղաքակիրթ եւ բարձր զարգացած պետությունների շարքում: Եվ այսպես.
Օրենք էլիտար դպրոցների մասին ¥նախագիծ¤
Հոդվ. 1. Էլիտար են համարվում այն դպրոցները, որտեղ սովորում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, տնտեսվարող սուբյեկտների սեփականատերերի, էլիտար մտավորականների եւ վերջիններիս հետ փոխկապակցված անձանց երեխաները:
Հոդվ. 2. Էլիտար դպրոցներում ուսուցման լեզուն ռուսերենն է: Օրենքի սույն պահանջի կատարման նպատակով էլիտար դպրոցների տարածքում ժամանակավորապես կասեցվում է ՀՀ Սահմանադրության այն հատվածը, ըստ որի՝ Հայաստանի պետական լեզուն հայերենն է:
Հոդվ. 3. Էլիտար դպրոցներ ընդունվելու համար աշակերտները ներկայացնում են հետեւյալ փատաթղթերը.
ա. Տեղեկանք ծնողների էլիտարության մասին (տրվում է սույն օրենքով նախատեսված Ա. Աշոտյանի կողմից),
բ. Տեղեկանք հայրիկների վզի եւ (կամ) մայրիկների այլ մարմնամասերի հաստության մասին (չորրորդ ձեւ),
գ. Քաղվածք ծնողների բանկային հաշվեհամարներից.
դ. Երեք լուսանկար (ֆաս, պրոֆիլ, շորտիկով՝ Դուբայում):
Հոդվ. 4. Էլիտար դպրոցներում կարող են դասավանդել բացառապես մինչեւ 25 տարեկան, բարետես արտաքինով եւ անգլերենի իմացությամբ աղջիկները:
Հոդվ. 5. Էլիտար դպրոցների աշակերտներին խստիվ արգելվում է.
ա. Ավտոմեքենաներով մտնել դասասենյակներ,
բ. Դպրոցների զուգարաններում, լոգարաններում եւ ջակուզիներում ծխել ՀՀ տարածքում արգելված ծխամիջոցներ,
գ. Դասամիջոցների ընթացքում կռվացնել թիկնապահներին եւ խաղադրույքներ կատարել:
Հոդվ. 6. Աշակերտների թիկնապահների համար նախատեսված սպասասրահները կահավորվում են աշակերտների ծնողների միջոցներով:
Հոդվ. 7. Երկու եւ ավելի անգամ անընդմեջ ոտքով եւ (կամ) հանրային փոխադրամիջոցներով դպրոց ժամանած աշակերտը հեռացվում է դպրոցից՝ ոչ ուշ, քան 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդվ. 8. Աշակերտին առանց վերջինիս գրավոր համաձայնության դաս հարցրած եւ (կամ) ցածր գնահատած ուսուցիչների հետագա բուժումն ու հետվերականգնողական խնամքն իրականացվում է ՀՀ պետբյուջեի կամ «Էլիտար կրթության հիմնադրամի» միջոցներով:
Հոդվ. 9. Էլիտար դպրոցների ընթացիկ եւ ավարտական քննություններն անցկացվում են պարզեցված կարգով: Աշակերտների գնահատման հիմնական չափորոշիչ է հանդիսանում վերջիններիս կենդանի քաշը:
Հոդվ. 10. Այլ դպրոցների աշակերտների կողմից էլիտար դպրոցների աշակերտների ծնողների բարոյական նկարագրի վերաբերյալ հրապարակայնորեն հնչեցված կարծիքները գնահատվում են որպես ՀՀ կրթական համակարգն արատավորելու չարամիտ փորձ եւ հետապնդվում են օրենքով:
Հոդվ. 11. Օրենքն ուժի մեջ է մտնում ս.թ. սեպտեմբերի 1-ից եւ ուժը կորցրած է համարվում էլիտայի փոփոխությունից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Հուսով ենք, խորհրդարանը բավականաչափ ողջամտություն կունենա՝ սույն օրինագիծն արագացված կարգով ընդունելու համար:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Իսկ ինչու՞ քեզ ուղված չէ:
Կարող եմ առաջարկել իրա ապագայի մասին մտածելու ավել ձեռնտու տարբերակներ:
Օրինակ կարող եք փոխել ձեր բնակության վայրը եւ մշտական բնակության համար ընտրել էնպիսի երկիր, որտեղ կրթության մակարդակը դրված է բարձր հիմքերի վրա: Չէ՞, որ ձեզ առաջնորդողը անհատական, սեփական շահն է, այլ ոչ թե ազգայինը: Ինչու՞ չտեղափոխվել մշական բնակության Ռուսաստանի դաշնություն չէ՞, որ այնտեղ կրթությունը ռուսալեզու է, հետեւաբար՝ լավը:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
tikopx (11.05.2010)
ցավոք այդքան փող չունեմ![]()
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
կգնաս, ու մեզ կթողես բախտի քմահաճույքին??? բա մենք ինչ ենք անելու առանց քեզ??? մեղկ չենք.....???
ապեր, դու նույնիսկ բակում պիտի լսած լինեիր, ու ապագան երբեք չի կարա հաստատ լինի... հնարավոր ա, որ հաստատ լինի լավ ապագայի նկատմամբ հույսդ, բայց նույն հնարավորությամբ կարան հույսերդ չարդարանան: Ու մի օր էլ պատահաբար կարող ա նկատես, որ երեխադ հայերեն կարդալ էլ չգիտի: Դա է լավ ապագան???
Կրթության ոլորտում, բացի պետական լիազոր մարմնից, ուրիշ պատասխանատու չկա: Ուզենք, թե չուզենք, հենց այդ մարմինն ա իրականացնում ողջ քաղաքականությունը այդ ոլորտում: Բոլոր բողոքների հասցեատերը նրանք են:
Դպրոցներ կան, որոնց բացի ուսուցիչների աշխատավարձից ու ծախսած էլ.էներգիայի գումարից (էն էլ սահմանափակ) ուրիշ գումար չեն փոխանցում: Բայց էդ միջոցներով դպրոց չես պահի, չէ: Դրա համար էլ հազար տեսակի "ֆոնդի փող" են հավաքում, որ գոնե գույքը պահեն: Ու ամենավատը նա է, որ նույն նախարարությունը չի կարող տնօրենին ստիպել, որ էդ փողերը չհավաքի: Պատճառը շատ պարզ է. տնօրենն էլ կասի` դե էդ փողերը դու տուր, չես տալիս, դե թող, որ ես իմ ձևերով մի կերպ գոյատևեմ..... ու հենց այստեղից էլ սկսվում է ամեն ինչը: Ժողովուրդ հավատացեք, եթե դպրոցներին նորմալ փող տան, շան պես հսկելու են էդ փողերը, չեն թողելու, որ մի լումա կորչի: Փողի պակասության խնդիր է:
Ես դեմ եմ օտարալեզու դպրոցների բացմանը: Իսկ եթե բացում են, թող բացեն, բայց հայերենը այնտեղ պիտի դասավանդվի այնպես, ինչպես սովորական, հանրակրթական դպրոցներում, ու այդ առարկայի անունը պետք է լինի "Մայրենի լեզու": Իսկ եթե օտարազգի աշակերտներ կան, ապա թող տնօրենի թույլտվությամբ ազատվեն հայերենի դասերին մասնակցելուց: Լրիվ նորմալ է: Կամ էլ հայերեն սովորելուց հաստատ չեն ուշաթափվի... ամբողջ ջավախահայությանը զոռով վրացերեն են սովորացնում, բայց էդ մարդիկ չեն դադարում հայ լինելուց:
Ariadna (12.05.2010)
tikopx (11.05.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ